Ակաբայի ծովածոց
Ակաբայի ծովածոց (արաբ․՝ خليج العقبة, եբրայերեն՝ מפרץ אילת), ծովածոց Կարմիր ծովի հյուսիսում, որ Սինայի թերակղզին առանձնացնում է Արաբականից։ Մակերեսը կազմում է 239 կմ²։
![]() | ||
Կոորդինատներ | 28°41′10″ հս․. լ. 34°41′44″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() | |
Ընդհանուր մակերեսը | 239 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 180 կմ | |
Աղիությունը | 38-41,5 ‰ | |
Պարզությունը | 50 մ | |
Ծովածոցն ունի երկարավուն ձև. երկարությունը 175 կմ է, լայնությունը՝ 29 կմ։ Աշխարհագրական առումով այն կազմում է Արևելաաֆրիկյան մեծ բեկվածքի մասը։ Ծովածոցը Կարմիր ծովին միացված է Տիրան նեղուցով, որտեղ գտնվում են մի շարք փոքր կղզիներ։ Ծովածոցի արևմտյան ափը (Սինայի թերակղզին) պատկանում է Եգիպտոսին, արևելյան ափը՝ Սաուդյան Արաբիային։
Ծոցի հյուսիսային ծայրամասում ափի մի փոքր մասը պատկանում է Իսրայելին և Հորդանանին. այնտեղ գտնվում են իսրայելական Էյլաթ նավահանգիստը (այդ պատճառով Իսրայելում տարածված է Էյլաթի ծովածոց անունը, եբրայերեն՝ מפרץ אילת) և Հորդանանի Ակաբա նավահանգիստը, որի անունը կրում է ծովածոցը։ Հորդանանի համար այն երկրի միակ ելքն է դեպի ծով, Իսրայելի համար՝ Կարմիր ծով մուտքի հնարավորությունը։ Վերջին տարիներին Ակաբա-Էյլաթ շրջանը ձեռք է բերել առողջարանային տարածքի կարևորություն։ Դրա հարևանությամբ գտնվում է Եգիպտոսի տարածքում տեղակայված Տաբա հանգստավայրը՝ եգիպտական ռիվիերայի սկիզբը։ Ծովածոցի հյուսիսային մասում միանգամից կարելի է տեսնել չորս պետության տարածքներ։
Զբոսաշրջիկներին գրավում են մաքուր ծովային ջուրը և ծովածոցի հարուստ ստորջրյա կենդանական աշխարհը։
ՊատմությունԽմբագրել
Իսրայելական նավերի դեմ Եգիպտոսի ծովային շրջափակումը ծոցի հարավային մասում հանգեցրել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմին[1]։
ԶբոսաշրջությունԽմբագրել
Ակաբա ծովածոցն աշխարհի ամենահայտնի դայվինգի վայրերից մեկն է։ Ծովածոցի 11 կմ երկարությամբ իսրայելական հատվածում տարեկան կատարվում է շուրջ 250,000 սուզում, և դայվինգն ապահովում է այս տարածաշրջանի բոլոր եկամուտների 10 %-ը։[2]։ Նախքան Արաբական գարունը Եգիպտոսում ժողովրդականություն է վայելել Թաբայի մերձակայքում գտնվող Փարավոնի կղզին[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ JewishVirtualLibrary.org: ««Egypt reinstates blockade»»։ www.jewishvirtuallibrary.org։ Վերցված է 2019-02-06
- ↑ «Artificial Reefs and Dive Tourism in Eilat, Israel Dan Wilhelmsson, Marcus C. Öhman , Henrik Ståhl and Yechiam Shlesinger Ambio, Vol. 27, No. 8, Building Capacity for Coastal Management (Dec., 1998), pp. 764—766 Published by: Allen Press on behalf of Royal Swedish Academy of Sciences»։ www.jstor.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2019-02-06
- ↑ «Остров фараонов»։ egtravel.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին։ Վերցված է 2012-01-26