Ալ առագաստներ

Ալեքսանդր Գրինի վեպերից

«Ալ առագաստներ», վեպ-հեքիաթ, որը գրել է Ալեքսանդր Գրինը 1916-1922 թվականներին։ Այն պատմում է անսասան հավատի ու ամենահաղթ, վսեմ երազանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ յուրաքանչյուրը կարող է հրաշք գործել իր հարազատի համար։

Ալ առագաստներ
ռուս.՝ Алые паруса, անգլ.՝ Scarlet Sails և ճապ.՝ 真紅の帆[1][2]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ և féerie?
ՀեղինակԱլեքսանդր Գրին
ԵրկիրԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1922
ԿերպարներQ105195179? և Q105195184?
Հրատարակվել է1923

1955 թվականին Կոնստանտին Պաուստովսկին «Ոսկե վարդ» (ռուս.՝ «Золотая роза») գրքում վիպակի նշանակության մասին գրել է. «Եթե Գրինը մահանար՝ թողնելով մեզ միայն իր «Ալ առագաստներ» արձակ պոեմը, ապա դա էլ բավական կլիներ, որ նրան դասեին հիանալի գրողների շարքում, որոնք հուզել են մարդկային սիրտը կատարելության կոչով»[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Ալ առագաստներ» վիպակին վերաբերող առաջին նշումներն Ալեքսանդր Գրինն սկսել է անել 1916 թվականին։ «Ալիքների վրայով վազողը» (1925) վեպի սևագրություններում հեղինակը նկարագրել է, թե ինչպես է ծագել վիպակի մտահղացումը[4].

Ես ունեմ «Ալ առագաստները»՝ վիպակ աղջկա ու նավապետի մասին։ Ես բոլորովին պատահականորեն եմ իմացել, թե ինչպես է տեղի ունեցել այդ. ես կանգ առա խաղալիքներով ցուցափեղկի առջև և տեսա սպիտակ մետաքսից սրածայր առագաստով մի նավակ։ Այդ խաղալիքը ինձ ինչ-որ բան ասաց, բայց ես չգիտեի՝ ինչ, այդ ժամանակ ես մտածեցի, թե արդյոք ավելին չի ասի կարմիր, կամ ավելի լավ է` ալ առագաստը, քանի որ ալ գույնի մեջ կա վառ հրճվանք։ Հրճվանքը նշանակում է իմանալ, թե ինչու ես ուրախանում։ Եվ ահա զարգացնելով դրանից, վերցնելով ալիքներ և ալ առագաստներով նավը, ես տեսա դրա լինելության նպատակը...

[5].

Ալեքսանդր Գրինը վիպակի վրա աշխատել է գրեթե հինգ տարի։ Առաջին սևագրերից մեկում ֆեերիայի գործողությունները տեղի են ունենում հետհեղափոխական Պետրոգրադում (ինչպես «Ծիկամուկ որսացողը» (ռուս.՝ «Крысолов») պատմվածքում), ապա հեղինակը որոշել է հերոսներին տեղափոխել իր «Գրինլանդիա»։ 1919 թվականի ամռանը Գրինը զորակոչվել է Կարմիր բանակ որպես կապավոր, և վիպակի սևագրերը միշտ տարել է իր հետ։ Շոտով նա հիվանդացել է բծավոր տիֆով և գրեթե մեկ ամիս ացկացրել Բոտկինյան բարաքներում[6]։

Ապաքինվելուց հետո Ալեքսանդր Գրինը Մաքսիմ Գորկուաջակցությամբ ստացել է ակադեմիական մթերաբաժին և բնակարան՝ սենյակ «Արվետսների տանը», որ գտնվել է Նևայի պողոտա, 15 հասցեում։ Հարևանների խոսքով՝ Ալեքսանդ Գրինն այնտեղ ապրել է ճգնավորի պես, գրեթե ոչ ոքի հետ չի շփվել, բայց հենց այդտեղ է գրել իր ամենահայտնի ստեղծաործությունը՝ «Ալ առագաստներ» ֆեերիան։

Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի լուսավոր, մարդկանց հանդեպ սիրով ջերմացած ծաղիկը կարող էր ծնվել այստեղ, այս կիսախավար, սառը ու կիսասոված Պետրոգրադում, խիստ 1920 թվականի ձմեռային մթնշաղերում, և որ այն աճեցրել է արտաքինից մռայլ, անբարեհամբույր և ասես հատուկ աշխարհում փակված մի մարդ, ուր նա չէր ուզում ոչ ոքի ներս թողնել։

Առաջիններից մեկը վիպակին հիացական գնահատական է տվել Մաքսիմ Գորկին, որը հաճախ իր հյուրերի համար ընթերցել է Ասոլի դիմաց կախարդական նավի հայտնվելու[7]։

«Ալ առագաստներ» ստեղագործության վրա կատարվող նախնական աշխատանքն ավարտվել է 1920 թվականի դեկտեմբերի սկզբին։ Հետագայում հեղինակը բազմիցս փոփոխություններ է կատարել ձեռագրում։

«Գրեյ» գլուխը տպագրվել է «Вечерний телеграф» (№ 1) թերթում 1922 թվականի մայիսի 8-ի համարում։ Առանձին գրքի տեսքով վիպակն ամբողջությամբ լույս է տեսել 1923 թվականին։ Գրողն այն նվիրել է իր երկրորդ կնոջը՝ Նինա Գրինին. («Նինա Նիկոլաևնա Գրինին նվիրում և ձոնում է Հեղինակը», ռուս.՝ «Нине Николаевне Грин подносит и посвящает Автор. ПБГ, 23 ноября 1922 г.»)։ Վիպակն ընդգրկվել է գրողի երկերի բոլոր ժողովածուներում։

Սյուժե խմբագրել

Վիպակը պատմում է Ասոլ անունով աղջկա մասին, որը կորցրել է մորը, երբ ընդամենը ութ ամսական էր։ Ասոլն ապրում է Կապեռնա գյուղակում իր հոր՝ նավաստի Լոնգրենի հետ։ Վերջինս, որ ինքնամփոփ ու անմարդամոտ է, նավաստու աշխատանքից հեռանալուց հետո պատարստում և վաճառում է խաղալիքներ՝ առագաստանավորի ու շոգենավերի գեղեցիկ մոդելներ, որպեսզի ապրուստի միջոցներ վաստակի իր և դստեր համար։

Համագյուղացիներն այնքան էլ չէին սիրում նախկին նավաստուն։ Մի անգամ ուժեղ փոթորիկի ժամանակ տեղացի կրպակատեր ու պանդոկապան Մեներսի նավակը ալիքները քշում են դեպի ծովի խորքը։ Այդ դեպքի միակ ականատեսը Լոնգրենն էր, սակայն նա հանգիստ ծխում էր իր ծխամորճը՝ դիտելով, թե ինչպես է Մեներսն օգնություն խնդրում իրենից։ Միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ Մեներսին փրկել այլևս հնարավոր չէ, Լոնգրենը գոռում է, թե հենց այդպես էլ իր Մերին օգնություն է խնդրել համագյուղացիներից, բայց ոչ ոք չի օգնել նրան։

Վեցերորդ օրը պանդոկապանին գտել են և վերցրել շոգենավի վրա, և նրա մահվանից առաջ պատմել է իր մահվան մեղավորի մասին։ Սակայն նա չի պատմում այն մասին, որ դրանից հինգ տարի առաջ Լոնգրենի կինը դիմել է իրեն՝ խնդրելով պարտքով փող տալ։ Այդ ժամանակ Ասոլը նոր էր ծնվել, ծննդաբերությունը ծանր էր եղել, և ամբողջ գումարը ծախսվել էր բուժման վրա, իսկ ամուսինը դեռ չէր վերադարձել նավարկությունից։ Մեներսն ասում է, որ եթե նա այդպես անմատչելի չլիներ, ինքը կօգներ նրան։ Դժբախտ կինը վատ եղանակին գնում է քաղաք՝ գրավ դնելու մատանին, մրսում է ու մահանում թոքաբորբից։ Այդպես Լոնգրենը մնում է մենակ փոքրիկ դստեր հետ և այլևս չի կարողանում ծով դուրս գալ։

Լոնգրենի այդ ցուցադրական անգործությունն ավելի ուժեղ է ազդում համագյուղացիների վրա, քան եթե նա սեփական ձեռքերով խեղդեր մարդու։ Անբարեհաճությունը վերածվում է գրեթե ատելության և տարածվում նաև ոչ մի մեղք չունեցող Ասոլի վրա, որն ապրում էր միայնակ իր երազանքներով ու երևակայություններով, և կարծես թե նրան պետք չէին ոչ հասակակիցները, ոչ էլ ընկերները։ Հայրը նրա համար փոխարինում էր և՛ մորը, և՛ ընկերուհիներին, և՛ համագյուղացիներին։

Մի անգամ, երբ Ասոլը ութ տարեկան էր, հայրը նրան ուղարկում է քաղաք՝ տանելու նոր խաղալիքները, որոնց թվում կար ալ մետաքսե առագաստներով նավ։ Ճանապարհն անցնում էր անտառով։ Աղջիկը նավը դնում է առվակի մեջ, և հոսանքը տանում է այն։ Ասոլը վազում է խաղալիքի հետևից և տեսնում մի անծանոթի, որը ձեռքին բռնել էր խաղալիք նավը։ Դա ծեր Էգլն էր, որը հավաքում էր երգեր, լեգենդներ, ավանդություններ ու հեքիաթներ։ Նա խաղալիքը տալիս է Ասոլին ու կանխագուշակում, որ տարիներ անց, երբ աղջիկը մեծանա, մի օր ալ առագաստներով նույնպիսի նավով արքայազնը կգա նրա հետևից և կտանի հեռավոր երկիր։

Աղջիկն այդ մասին պատմում է հորը, և մի աղքատ պատահաբար լսում է նրա պատմածը և նավի ու արքայազնի մասին լուրը տարածում ամբողջ Կապեռնայում։ Դրանից հետո երեխաները սկսում են ծաղրել Ասոլին՝ նրա հետևից գոռալով՝ Կարմիր առագաստներն են լողում։ Այդպես հայտնի է դառնում որպես հիմար։

Արթուր Գրեյը, որն ազնվականական ու հարուստ ընտանիքի միակ զավակն է, մեծացել է տոհմական ամրոցում, ներկա ու ապագա քայլերի կանխորոշվածության մթնոլորտում։ Սակայն նա կենդանի հոգու տեր երիտասարդ է, որը պատրաստ է իրականացնել իր կյանքի կոչումը։ Նա վճռական է ու անվախ։ Դրա հետ միաժամանակ նա կարեկցանքով էր վերաբերվում ուրիշի ցավին, և այդ կարեկցանքը միշտ արտահայտվում էր իրական օգնությամբ։

Գինու մառանի պահապան Պոլդիշոկը Գրեյին պատմում է, որ մի վայրում թաղված են Կրոմվելի ժամանակվա ալիկանտե գինու երկու տակառներ. այդ գինու գույնն ավելի մուգ է, քան բալը, և այն ավելի խիտ է, քան լավ սերուցքը։ Տակառները պատրաստված են սև փայտից, դրանց վրա կան պղնձե օղակներ, որոնց վրա գրված է. «Ինձ կխմի Գրեյը, երբ կլինի դրախտում»։ Այդ գինին ոչ ոք չի փորձել, ու ոչ ոք չի փորձի։ Գրեյը բացականչում է, որ ինքը կխմի այն. «Դրա՞խտը։ Այն այստեղ է...»։

Ամրոցի գրադարանում Գրեյին հիացնում է ոմն ծովագնացի դիմանկար, որը նրան օգնում է հասկանալ իրեն։ Գրեյը գաղտնի հեռանում է տնից և ընդունվում «Անսելմ» նավի վրա։ Նավապետ Գոպը բրի մարդ էր, բայց խիստ նավաստի։ Գնահատելով երիտասարդ նավաստու խելքը, համառությունն ու սերը ծովի նկատմամբ՝ Գոպը որոշում է նրան դարձնել նավապետ՝ ծանոթացնել նավարկության, ծովային իրավունքը, նավավարության ձեռնարկի ու հաշվապահության հետ։ Քսան տարեկանում Գրեյը գնում է «Գաղտնիք» եռակայմ նավը որպես նավապետ նրանով նավարկում չորս տարի։ Ճակատագիրը նրան տանում է Լիս, որը գտնվում էր Կապեռնայից մեկուկես ժամվա հեռավորության վրա։

Մթնելուց հետո Գրեյն ու նավաստի Լետիկան, վերցնելով կարթերը, նավակով գնում են ձկնորսության համար հարմար տեղ փնտրելու։ Կապեռնայի մոտ նրանց թողնում են նավակն ու խարույկ վառում։ Լետիկան գնում է ձուկ որսալու, իսկ Գրեյը պառկում է խարույկի մոտ։ Առավոտյան նա գնում է զբոսնելու և թփերի մեջ տեսնում քնած Ասոլին։ Նա երկար նայում է իրեն հմայած աղջկան և հեռանալիս իր մատանին դնում է նրա մատին։

Այնուհետև Գրեյը Լետիկայի հետ հասնում է Մեներսի պանդոկը, որի տերն արդեն երիտասարդ Խին Մեներսն էր։ Վերջինս պատմում է, որ Ասոլը տեղացի պակասամիտ աղջիկ է, որը երազում է արքայազնի ու ալ առագաստներով արքայազնի մասին, իսկ նրա հայրը, որ եղել է ավագ Մեներսի մահվան պատճառը, սարսափելի մարդ է։ Նրա պատմածների ճշմարտացիության մասին կասկածներն ավելի են խորանում, երբ հարբած ածխագործը հավատացնում է, թե պանդոկապանը ստում է։ Գրեյն առանց կողմնակի օգնության էլ հասցրել էր հասկանալ այդ արտասովոր աղջկա էությունը, բացահայտել նրա հոգին։ Աղջիկը ճանաչում էր կյանքն իր փորձի սահմաններում, բայց երևույթների մեջ տեսնում էր այլ իմաստ՝ կատարելով բազմաթիվ նուրբ բացահայտումներ, որոնք անհասկանալի ու անպետք էին Կապեռնայի բնակիչների համար։

Նավապետն ինքն էլ այդպիսին էր, մի քիչ «ոչ այս աշխարհից»։ Նա ուղևորվում է Լիս և խանութներից մեկում գտնում ալ գույնի մետաքս, որից պատվիրում է պատրաստել առագաստներ։ Քաղաքում նա հանդիպում է ծանոթ ծերունուն՝ թափառական երաժիշտ Ցիմերին և խնդրում է երեկոյան մոտ գնալ «Գաղտնիք» նավ իր նվագախմբի հետ։

Ալ առագաստները, ինչպես նաև Կապեռնա ուղևորվելու հրամանը տարակուսանքի մեջ են գցում նավի անձնակազմին։ Այնուամենայնիվ, առավոտյան «Գաղտնիքը» սկսում է նավարկությունն ալ առագաստներով, և կեսօրին մոտ արդեն երևում է Կապեռնան։

Ասոլը ցնցված էր ալ առագաստներով սպիտակ նավի տեսարանից, որի տախտակամածից հնչում էր երաժշտությունը։ Նա գնում է դեպի ծովը, որտեղ արդեն հավաքվել էին Կապեռնայի բնակիչները։ Երբ հայտնվում է Ասոլը, բոլորը լռում են ու ճամփա տալիս նրան։ Նավից առանձնանում է մի նավակ, որում կանգնած էր Գրեյը։ Վերջինս աղջկան իր հետ տանում է նավ։ Ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես գուշակել էր ծեր Էգլը։

Նույն օրը բացում են հարյուրամյա գինու տակառը, որը ոչ ոք երբեք դեռ չէր խմել։ Առավոտյան նավն արդեն հեռու էր Կապեռնայից, որի անձնակազմը քնած էր Գրեյի ատասովոր գինուց հարբած։ Արթուն էր միայն Ցիմմերը, որը ցածրաձայն նվագում էր իր թավջութակն ու մտածում երջանկության մասին։

Արվեստում խմբագրել

 
Վլադիմիր Յուրովսկու «Ալ առագաստներ» բալետը, (Մեծ թատրոն, 1943)

Էկրանավորումներ խմբագրել

  • «Ալ առագաստներ» (1961), ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտուշկո,
  • «Ասոլ» (1982), ռեժիսոր Բորիս Ստեպանցևի փորձնական աշխատանքը, որն ստեղծվել է դերասանների խաղի ու նկարված դեկորացիաների համատեղմամբ[8],
  • «Ճշմարտացի պատմություն Ալ առագաստների մասին» (ռուս.՝ «Правдивая история об Алых парусах», 2010), ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստեպանենկո։

Թատերական ներկայացումներ խմբագրել

Վիպակի հիման վրա բեմադրվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, բալետ (Վլադիմիր Յուրովսկի, Մեծ թատրոն, 1943), ռոք օպերա (Անդրեյ Բոգոսլովսկի), մյուզիքլներ և այլն։

Քանդակներ խմբագրել

«Ալ առագաստներ» վիպակի գլխավոր հերոսուհի Ասոլի արձանը տեղադրվել է Ռուսաստանի Կիրով քաղաքի Կիրովի անվան այգում[9], Գելենջիկ, Խանտի-Մանսիյսկ, Չերեպովեց քաղաքներում։ 1968 թվականին Սլոբոդսկոյ քաղաքում տեղադրվել է «Ալ առագաստ» կոթողը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://iss.ndl.go.jp/books/R100000130-I000037754-00
  2. Nagura Y. https://www.nikkei.com/article/DGKKZO73627670W3A810C2KNTP00/
  3. Паустовский К. Г. Александр Грин // Золотая роза. — Собрание сочинений в 6 томах. — М.: Государственное издательство художественной литературы, 1957. — Т. 2. — С. 487—699. — 150 000 экз.
  4. Семибратов В. К., 2014, էջ 38—39.
  5. Варламова Л. М. Музеи Грина. Феодосия. Старый Крым: Путешествие в страну Гринландию. Симферополь, 2005. С. 35.
  6. Глезеров С. Очень полезный сказочник // «Санкт-Петербургские ведомости», № 113, 22.06.2012.
  7. Варламов А. Н., 2010, էջ 192
  8. «Борис Степанцев». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  9. «В Кирове открыта скульптура Ассоль». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Варламов А. Н. Александр Грин. Биография. — М.: ЭКСМО, 2010. — 544 с. — (Лауреаты литературных премий). — ISBN 978-5-699-38651-2
  • Петровский М. С. Романс и феерия. О происхождении сюжета «Алых парусов» А. С. Грина // А. С. Грин: взгляд из XXI века. К 125-летию Александра Грина: Сб. статей по материалам Международной науч. конф. Киров, 2005. С. 155—164.
  • Семибратов В. К. «Алые паруса» в контексте эпохи // «Жить густо и смело». Александр Грин в контексте эпохи. — Saarbrücken Academic Publishing, 2014. — С. 38—43. — ISBN 978-3-659-58526-5

Արտաքին հղումներ խմբագրել