Ալ-Ֆարաբի
Ալ-Ֆարաբի (ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو نصر محمد الفارابي / Abū Naṣr Muḥammad ibn Muḥammad Fārābī;[3] ալ-Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ, հունվարի 10, 872, Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ և Faryab, Աֆղանստան - հունվարի 17, 951, Դամասկոս[1]), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արևելյան արիստոտելականության խոշորագույն ներկայացուցիչներից։
Ալ-Ֆարաբի պարս․՝ ابونصر محمد بن محمد فارابی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 872 Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ կամ Faryab, Աֆղանստան |
Մահացել է | հունվարի 17, 951 (79 տարեկանում) Դամասկոս[1] |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս և երաժշտություն տեսաբան |
Գործունեության ոլորտ | բնական պատմություն, մետաֆիզիկա, մաթեմատիկա, Տրամաբանություն, աստղագիտություն, բժշկություն և Բարոյագիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[2] |
Al-Farabi Վիքիպահեստում |
Մեկնել է Արիստոտելի և Պլատոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսուցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկրորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քաղաքում (Էյիրդարյայի ափին)։ Միահյուսելով արիստոտելականությունն ու Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆարաբին ստեղծել է փիլիսոփայական կուռ և ինքնուրույն համակարգ։
Ֆարաբիի բարոյագիտական իդեալը իմացություն ձեռք բերելը և բարոյական կատարելության հասնելն Է։ Անձնավորության ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆարաբին հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցվածքային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆարաբին փորձել է փիլիոսոփայության օգնությամբ իմաստավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։
Ֆարաբիի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինայի, Իբն Բաջայի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արևմտյան Եվրոպայի գիտության և փիլիսոփայության վրա։
ԵրկերԽմբագրել
- Философские трактаты, Алма-Ата, 1970;
- Математические трактаты, Алма-Ата, 1972;
- Социально-этические трактаты, Алма-Ата, 1973;
- Логические трактаты, Алма-Ата, 1975;
- О разуме и науке, Алма-Ата, 1975․
ԳրականությունԽմբագրել
- Гафуров Б․ Г․, Касымжанов А․ X․, Аль-Фараби в истории культуры, М․, 1975;
- Аль-Фараби․ Научное творчество, Сб․ ст․, М․, 1975; Rescher N․,
- Al-Farabi․ An Annotated Bibliography, Pittsburg, 1962
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118686097 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Gutas Dimitri։ «Farabi»։ Encyclopædia Iranica։ Վերցված է ապրիլի 4, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |