Էդուարդ Ավագ
Էդուարդ Ավագ (անգլ.՝ Edward the Elder, մոտ հունիս 874[1], Վանտեջ, Մերսիա - հուլիսի 17, 924[2], Ֆամդոն, Չեշիր, Մերսիա), Անգլիայի արքա 899 կամ 901 - 924 թվականներ։ Դարձել է թագավոր իր հոր՝ Ալֆրեդ Մեծի մահից հետո 899 թվականին։ Նրա նստավայրն էր Վինչեսթերը, Վեսեքսի նախկին մայրաքաղաքը։ Նա նվաճեց արևելյան հողերը և Արևելյան Անգլիան դաներից 917 թվականին և դարձավ Մերսիայի կառավարիչը 918 թվականին։
Էդուարդ Ավագ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ հունիս 874[1] |
Ծննդավայր | Վանտեջ, Մերսիա |
Մահացել է՝ | հուլիսի 17, 924[2] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆամդոն, Չեշիր, Մերսիա |
Վինչեսթերի մայր տաճար | |
Երկիր | Ուեսեքս և Անգլիա |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
գերիշխան | |
Հայր | Ալֆրեդ Մեծ[3] |
Մայր | Ealhswith?[3] |
Երեխաներ | Էթելսթան[2][3], Eadgifu of Wessex?[3], Էտելվիրդ[3], Էդիթ[3], Էդվին[2][3], Էդմունդ I[3], Էդրեդ[2][3], Eadburh of Winchester?[2][3], Eadhild?[3], Edith of Polesworth?[2][3], Alfred?[2], Eadgifu?[2][3], Eadflæd?[2], Æthelhilda (?)?[2], Ælfgifu?[2][3], Elfleda (?)?[2] և Ethelfleda?[2] |
Նրան շնորհվել է «Anglorum Saxonum rex»-ի կամ «Անգլո-սաքսերի արքա» տիտղոսը[4]։ Նա այս տիտղոսով երկրորդ արքան էր, քանի որ տիտղոսը ստեղծել էր Ալֆրեդը[4] Edward's coinage reads "EADVVEARD REX."[5]: Ժամանակագիրները գրում են, որ ամբողջ Անգլիան համարում էր Էդվարդին լորդ 920 թվականին[6]։ Բայց այն փաստը, որ Յորքը շարունակում էր արտադրել իր սեփական մետաղադրամը, խոսում էր այն մասին, որ Էդուարդը չէր հանդիսանում հեղինակություն վիկինգներին ենթակա Նորթումբրիայում[7]։ Էդուարդի «ավագ» մականունը առաջին անգամ օգտագործվել էր Վուլֆստանի Սրբ. Ադելվոլդի կյանքը (մոտ 996) գրքում, որպեսզի նրան տարբերի ավելի ուշ կառավարած Էդվարդ Տառապյալից։
Վաղ կյանք
խմբագրելԷդուարդը Ալֆրեդ Մեծի և Մերսիացի թագուհի Իլսվիթի ավագ որդին է։ Էդուարդի ծննդյան ստույգ տարեթիվը անհայտ է։ Նրա ծնողները ամուսնացել են 868 թվականին և նրա ավագ քույր Էթելֆլեդը ծնվել է քիչ անց, քանի որ նա ինքը ամուսնացել է 883 թվականին։ Էդուարդը հնարավոր է ծնվել է շատ ավելի ուշ, մոտ 874 թվականից 877 թվականներին[8] Պատմաբան Պետրոս Լանգտոֆտը (մահացել է մոտ 1308 թվականին և գրել է Էդուարդի մասին մի քանի դար հետո) անվանել է նրան «շատ ուժեղ, գեղեցիկ և չափազանց խելացի»։
Ըստ Ալֆրեդ թագավորի կյանքի վերաբերյալ հաշվետվությունների Էդուարդը կրթվել է պալատում իր ամենակրտսեր քրոջ հետ։ Նրա երկրորդ քույրը փոքր տարիքից անցել է հոգևոր կյանքին (ըստ միջնադարյան ավանդույթի ճանաչված ընտանիքից առնվազն մեկ հոգի նվիրվում էր եկեղեցուն) և ավելի ուշ ծառայեց Շեֆսբերիում։ Նրա փոքր եղբայր Ադելվարդը ուսուցանել է արքունական դպրոցում, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, ինչը ենթադրում էր, որ նա պետք է ապրի կրոնական կյանքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123249767 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 Simon Keynes; Higham (2001), p. 57.
- ↑ Higham (2001), p. 67
- ↑ Higham (2001), p. 206
- ↑ Higham (2001), pp. 73, 206.
- ↑ Dictionary of National Biography; Yorke.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ավագ» հոդվածին։ |