Ալֆրեդ Բինե

Ֆրանսիացի հոգեբան

Ալֆրեդ Բինե (հուլիսի 8, 1857(1857-07-08)[1][2][3], Նիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[4] - հոկտեմբերի 18, 1911(1911-10-18)[5][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի հոգեբան, մանկավարժ, դեֆեկտոլոգ, հոգեբնախոս։ 1892-1911 թթ. եղել է Սորբոնի ֆիզիոլոգիական հոգեբանության լաբորատորիայի տնօրենը, 1895-1911 թթ.՝ «L’Annee psychologique» տարեգրքի գլխավոր խմբագիր։ 1900 թ. Րյուիսսոնի հետ հիմնել է «Երեխայի հոգեբանական ուսումնասիրման ընկերությունը»։ Աշխատությունները նվիրված են փորձառական, ընդհանուր, դիֆերենցիալ, ախտաբանական, մանկան, մանկավարժական և արվեստի հոգեբանության հարցերին։ Նրա հոգեբանական ժառանգությունը հարուստ է փաստերով ու մտքերով։ Մեծ է նրա ծառայությունը հոգեբանությունը փորձառական մեթոդի վրա հիմնելու և մանկավարժության (ընդհանուր և մասնավոր) հոգեբանական նախադրյալները ամրապնդելու ասպարեզում։ 1873-1961 թթ. համաշխարհային ճանաչում են գտել Տ․ Սիմոնի հետ կազմած նրա տեքստերը (1905, 1908, 1911), որոնց նպատակն էր քանակական ցուցանիշներով որոշել հետադեմ և հոգեպես ոչ լիարժեք երեխաների մտավոր զարգացման մակարդակը։ Աշխատանքային հանրօգուտ կրթությունը նա համարել է այդ երեխաների դաստիարակության հիմնական միջոցներից մեկը։ Հատուկ ուսումնասիրության առարկա է դարձրել մտածողության, մտավոր ընդունակությունների (շախմատիստների) և հոգնածության հարցերը։

Ալֆրեդ Բինե
ֆր.՝ Alfred Binet
Ծնվել էհուլիսի 8, 1857(1857-07-08)[1][2][3]
Նիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[4]
Մահացել էհոկտեմբերի 18, 1911(1911-10-18)[5][1][2][…] (54 տարեկան)
Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբան, մանկավարժ և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն, psychometrics? և Հիպնոս
Ալմա մատերParis Law Faculty? (1878) և Փարիզի բժշկության դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Գիտական ղեկավարԺան-Մարտին Շարկո
Ազդվել էՋոն Ստյուարտ Միլ[6]
 Alfred Binet Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бине Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Recherches & Éducations, Éduquer (ֆր.) — 1899. — ISSN 1760-7760; 1969-0622; 1634-359Xdoi:10.4000/RECHERCHESEDUCATIONS.6384
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ալֆրեդ Բինե» հոդվածից (հ․ 2, էջ 440 )։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բինե» հոդվածին։