Ալֆոնսո I Կաթոլիկ (իսպ.՝ Alfonso I el Católico, ծնվ․ մոտավորապես 705/710 - 757, Աստուրիայի թագավոր 739 թվականից)։ Կանտաբրիայի հերցոգ Պեդրոյի որդին։

Ալֆոնսո I Կաթոլիկ
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր 705[1]
Ծննդավայր Duchy of Cantabria, Վեստգոթական թագավորություն[1]
Վախճանի օր 757[2][3]
Վախճանի վայր Կանգաս դե Օնիս, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Թաղված Santa Cueva de Covadonga
Դինաստիա Աստուր-Լեոնյան հարստություն
Քաղաքացիություն Duchy of Cantabria
Հայր Peter of Cantabria?[4]
Մայր անհայտ
Ամուսին Ermesinda?
Զավակներ Adosinda?, Vimarano?, Mauregatus of Asturias?[4] և Fruela I of Asturias?[4]

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Ըստ Ալֆոնսո III–ի ժամանակագրության երկու աղբյուրների, Ալֆոնսոն իր երիտասարդ տարիներն անց է կացրել Կանգաս դե Օնիս քաղաքում Պելայոյի պալատում, ում դստերը ՝ Էրմեզինդային հետո կնության է առել։

Լինելով Կանտաբրիայի հերցոգի որդի, Ալֆոնսոն բավականին շատ ունեցվածք ուներ այդ տարածքներում, իսկ հոր մահից հետո (730 թվական) դարձավ դրանց օրինական ժառանգորդը։ Նրան ունեցվածքը ներառեց նաև ամբողջ Կանտաբրիան։

Պելայոն և նրա որդի Ֆավիլան երբեք թագավորներ չեն համարվել, նրանց առաջնորդներ են կոչել[5]։ Ալֆոնսո I-ն է եղել Աստուրիայի առաջին առաջնորդն, ով իրեն արքա է հայտարարել։ Նա ունեցել է այդ իրավունքը թե ոչ, դա այդպես էլ հարց է մնացել։ Մի փաստաթղթում, թվագրված 760 թվական, եպիսկոպոս Լուգո Օդօարիոն գրել է, որ Ալֆոնսոն ունեցել է թագավորակա արմատներ (վեստգոթական թագավորներ Ռեկարեդ I-ի և Հերմենեգիլդի կողմից[6].)։

Մինչև 19-րդ դարը անվիճելի էր այն փաստը, որ Ալֆոնսոյի հայրը՝ Պեդրոն, եղել է վեստգոթական արքա Էրվիգի ժառանգորդը, չնայած որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ գոյություն չունի։ Պարզապես Ալֆոնսո III–ի ժամանակագրության մեջ նշվում է, որ Պեդրոն եղել է արքայական տոհմից։ Ալֆոնսոյի կնոջ հայրը ՝ Պելայոն եղել է վեստգոթական արքա Խինդասվինտի որդին կամ թոռնիկը։ Սա էլ կարծես համարվում է թագավորական իրավունքի արդարացում։ Այնուամենայնիվ, ըստ որոշ պատմաբանների, Ալֆոնսոյի պաշտոնական «ծագումնաբանության» շարժառիթը քաղաքական բնույթ է կրել։ Աստուրիայի ղեկավարներն իրոք, շատ հին ծագում են ունեցել, սակայն արքայական հավակնությանն արժանանալու համար Տոլեդոյի Վեստգոթական թագավորության կողմից պետք է հաստատվեր նրենց միապետ լինելու փաստը[7]։

Կառավարում խմբագրել

 
Իբերիա թերակղզու քարտեզ, 750 -ականներ
 
Ալֆոնսո I

Ֆավիլ թագավորի մահից հետո (739 թվական) թագավոր դարձավ նրա քրոջ ամուսինը ՝ Ալֆոնսո I-ը, Կանտաբրիայի հերցոգը, չնայած այն փաստին, որ Ֆավիլը երեխաներ ուներ։

Իր իշխանության օրոք, մայրաքաղաք Կանգաս դե Օնիսում Ալֆոնսոն Վեստգոթական թագավորության մայրաքաղաք Տոլեդոյում փորձում էր կարգուկանոն հաստատել։ Այդ ժամանակ Աստուրիայի թագավորության տարածքները ձգվում էին դեպի Էո և Ունսին գետերի ափերը։ Ալֆոնսոյին այդ տարածքները բավարար չէր թվում և նա ձգտում էր ընդլայնել դրանք[8]

738 թվականին արաբների, ում տիրապետության տակ էր գտնվում Պիրենեյան թերակղզին և բերբերների միջև հակամարտություններ սկսեցին։ 739 թվականին բերեբերները պաշարեցին Կորդովան։ Պատերազմը շարունակվեց մինչև 742 թվականը։ Բացի այդ, Երաշտի պատճառով Կանատաբրիայի և Դուերո գետի տարածքներն ամայացն։ Այս ամենից հմտորեն օգտվելով Ալֆոնսո I-ը ընդլայնեց իր թագավորության սահմանները։ Եղբոր ՝ Ֆրուելի հետ միասին մի շարք արշավներ կատարեց արաբական տարածքներ, այդ թվում Գալիսիա, Կանտաբրիա և Լեոն։ Կատարած արշավանքների արդյունքում Ալֆոնսոյին հաջողվեց գրավել մի շարք տարածքներ․ Բրագան, Պորտուն, Աստորգան, Լեոնը, Սամորան, Սալամանկան, Սիմանկասը, Ավիլան, շատ քաղաքներ էլ ոչնչացվեցին[9]։ Չնայած այդ ամենի, նրան չհաջողվեց այդ բոլոր զավթած տարածքները տնօրինել, իսկ արաբները ստիպված էին նոր սահման գծել Դուերո գետի երկայնքով[10]։

Գրաված, դատարկ տարածքները բնակեցնելու համար Ալֆոնսոն այլ վայրերից բերեց քրիոտոնյաների ՝ այտ տեղերում վերաբնակվելու համար[11]։ Նա հատկապես մեծ ուշադրություն էր դարձնում եկեղեցիների և մենաստանների վերանորոգման աշխատանքներին։

Ալֆոնսոն ժողովրդի սերն ու հարգանքն էր վայելում[10][11]։

Նա մահացել է մոտ 757 թվականին, իսկ Նրա մահվանից հոտո գահ է բարձրացել ավագ որդին՝ Ֆրուելա I Դաժանը։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Կինը - մինչև 737 թվականը Էրմեզինդան ՝ Աստուրիայի թագավոր Պելայոյի դուստրը Երեխաներ

  • Ֆրուելա I Դաժան (մոտավորապես 740—768 թթ․)՝ Աստուրիայի թագավորը 757 թվականից
  • Վիմարանո (սպանվել է 767 թվ-ին)
  • Ադոսինդա, Սիլոյի ամուսինը 773 թվականից (մահացել է 783 թվ․), Աստուրիայի թագավորը 773 թվականից

Ալֆոնսո I-ը զավակ է ունեցել նաև մուսուլման ստրկուհուց․

  • Մաուրեգատո (մահացել է 788 թվ․), Աստուրիայի թագավոր 783 թվականից։

Գրականություն խմբագրել

  • «Альфонс, короли Астурии и Леона». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
16. Սվինտիլա, Վեստգոթակական թագավորության թագավոր
 
 
 
 
 
 
 
8. Ֆրուելա, Կանտաբրիայի կոմս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
17. Թեոդորա, Վեստգոթակական թագավորության թագավոր Սիսեբուտայի դուստր
 
 
 
 
 
 
 
4. Վիտուլո, (Կանտաբրայի հերցոգ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
18. Խինդասվինտ, Վեստգոթակական թագավորության թագավոր
 
 
 
 
 
 
 
9. Գլասվինտա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
19. Ռիկիբերգա
 
 
 
 
 
 
 
2. Պեդրո (Կանտաբրայի հերցոգ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
20. անհայտ է
 
 
 
 
 
 
 
10. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
21. անհայտ է
 
 
 
 
 
 
 
5. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22. անհայտ է
 
 
 
 
 
 
 
11. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23. անհայտ է
 
 
 
 
 
 
 
1. Աֆոնսո I կաթոլիկ, Աստուրիայի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
24. անհայտ է
 
 
 
 
 
 
 
12. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25. անհայտ է
 
 
 
 
 
 
 
6. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26. անհայտ է
 
 
 
 
 
 
 
13. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
27. անհայտ է
 
 
 
 
 
 
 
3. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28. անհայտ է
 
 
 
 
 
 
 
14. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
29. անհայտ է
 
 
 
 
 
 
 
7.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
30. անհայտ է
 
 
 
 
 
 
 
15. անհայտ է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
31. անհայտ է
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.boe.es/biblioteca_juridica/abrir_pdf.php?id=PUB-DH-2021-233
  2. Encyclopædia Britannica
  3. Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. Gil Fernández, Moralejo & Ruiz de la Peña 1985, Editionis Rotensis; pp. 114—149
  6. C. Floriano, Diplomatica, t. I, p. 62.
  7. Ramón Menéndez Pidal, Historia de Espana, t. VI, p. XVII—XVIII et p. 31.
  8. «Астурия». Реконкиста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  9. Хроника Альфонсо III, гл. 13—14 (электронная версия).
  10. 10,0 10,1 Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании. — С. 111—112.
  11. 11,0 11,1 Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании. — С. 111—112
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո I Կաթոլիկ» հոդվածին։