Ալֆոնսո III–ի ժամանակագրություն

Ալֆոնսո III–ի ժամանակագրություն (լատին․՝ Chronica Adefonsi tertii regis) վաղմիջնադարյան լատինալեզու ժամանակագրություն, որը նկարագրում է Պիրենեյան թերակղզու պատմությունը վեստգոթերի արքա Վամբայի ժամանակներից մինչև Աստուրիայի Օրդոնյո I-ի կառավարման վերջը։ Անվանումը ստացել է իր ենթադրյալ հեղինակի՝ Ալֆոնսո III Մեծի անունից։ Պահպանվել է երկու խմբագրությամբ՝ «Տոհմի ժամանակագրություն» և «Սեբիաստիանյան (կամ Օվյեդյան) ժամանակագրություն)»։ «Ալբելդի ժամանակագրության» և «Մարգարեական ժամանակագրության» հետ միասին մտնում է, այսպես կոչված, «Ալֆոնսո III-ի դարաշրջանի ժամանակագրությունների ցիկլ»ի մեջ[1]։

Թերթ Ալֆոնսոյի ժամանակագրությունից

Նկարագրություն խմբագրել

Ժամանակագրության ստեղծման փուլերը խմբագրել

«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» երկու խմբագրություններն էլ հասել են մինչև մեր ժամանակները[2]։ Ավել հին համարվում է «Տոհմի ժամանակագրության» ձեռագիրը, որը պահպանվել է X դարի վերջին, XI դարի սկզբին ստեղծված «Տոհմի օրենսգրքի» մեջ։ Երկու տեքստերն էլ տեղեկություններ են պարունակում Լեոնի արքաների ձեռնադրումների մասին՝ « Սեբիաստիանյան ժամանակագրություն»-ը՝ Գարսիա I-ի, «Տոհմի ժամանակագրություն»-ը՝ նրա գահի իրավահաջորդ Օրդոնյո II-ի։ Չնայած սրան, ենթադրվում է, որ «Տոհմի ժամանակագրություն»-ը համարվում է «Ալֆոնսո III-ի ժամանակագրության» սկզբնական տարբերակը, այն դեպքում, երբ «Սեբիաստիանյան ժամանակագրություն»-ը՝ դրա՝ ավելի ուշ արված վերամշակումը[3][4]։

«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» ստեղծումը, հավանաբար, վերաբերում է 887-888 թվականներին, քանի որ նրանում, ինչպես ոչ ուշ տեղի ունեցած իրադարձություն, հիշատակվում է Վիզեու քաղաքի բնակեցման փաստը։ Ստեղծման վայր է համարվում Օվյեդոն այն բանի հիման վրա, որ ժամանակագրության մեջ այդ քաղաքի մասին կրկնակի օգտագործվում է «այստեղ» (լատին․՝ hanc) խոսքային դարձվածքը[4]։ Հեղինակի հարցի շուրջ պատմաբանների շրջանում բանավեճ է գնում։ Նրանցից ոմանք, հիմք ընդունելով Վիզեուի բնակեցման մասին եղած միտքը՝ թե դա եղել է ժամանակագրության հեղինակի հրամանով, գտնում են, որ ժամանակագրության հեղինակը Ալֆոնսո III թագավորն է։ Սակայն այլ հետազոտողները գտնում են, որ եթե հստակ հայտնի չէ, թե ում հրամանով է բնակեցվել քաղաքը, հետևաբար, ժամանակագրության հեղինակը կարող է լինել ոչ թե թագավորը, այլ պալատական կամ եկեղեցիական հիերարխիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը[5]։

Փոխզիջումային համարվում է այն տարբերակը, համաձայն որի ժամանակագրությունը կազմվել է Օվյեդոյի թագավորական գրատանը՝ միապետի անմիջական հսկողության ներքո։ Տեքստի, որի հիմքում ընկած էր կոշտ լատիներենով գրված « Տոհմի ժամանակագրություն»-ը, ստեղծումից հետո Ալֆոնսո III-ը այն ուղարկեց ոմն «Սեբաստիան եպիսկոոպոսին», որպեսզի վերջինս ստուգի հիշատակված փաստերը, ինչպես նաև ուղղի ժամանակագրության ոճը։ Այդ Սեբաստիանը, ով նույնականացվում է կամ Օրենսե Սեբասիան եպիսկոպոսի, կամ՝ թագավորի եղբորորդի, Սալամանակայի եպիսկոպոս Սեբաստիան I-ի հետ, ժամանակագրությունը վերաձևակերպեց գրական լատիներեն լեզվով, ինչպես նաև մի քանի ճշգրտումներ մտցրեց, որոնք հավանաբար IX դարի վերջերի Աստուրիական թագավորության պալատական շրջանակի տրամադրությունները ավելի հստակ էին արտացոլում։ Այս սրբագրիչի անունով ուղղված խմբագրությամբ ժամանակագրությունը ստացավ «Սեբաստիանյան» անվանումը։ Ենթադրվում է, որ այժմ գոյություն ունեցող «Տոհմի ժամանակագրության» և «Սեբաստիանյան ժամանակագրության» տեքստերը վերջին անգամ խմբագրվել են X դարի առաջին քառորդին։

«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» համար հիմք հանդիսացող աղբյուրները հստակ հայտնի չեն։ Հավանաբար, դրանցից մեկը ներկայումս չպահպանված ժամանակագրություն է, որի հետքերը ևս հետազոտվում են՝ կապված 880-ական թվականների առաջին կեսին ստեղծված «Ալբելդի ժամանակագրության» հետ[6]։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ «Ալֆոնսո III-ի ժամանակագրության» հեղինակը ծանոթ է եղել «Վեստգոթական թագավորների ժամանակագրությանը» և «Մարգարեական ժամանակագրությանը» և դրանք օգտագործել է իր աշխատության մեջ[4]։

«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» առաջին տպագիր հրատարակությունը եղել է XVIII դարում, Իսպանիայում[2]։

Ժամանակագրության տեքստը խմբագրել

Ինչպես ենթադրվում է, «Ալֆոնսո III-ի ժամանակագրության» ստեղծման գլխավոր նպատակը Աստուրիայի թագավորների՝ Վեստգոթական թագավորության գահի ժառանգորդ լինելու իրավունքի ընդգծումն էր հեղինակի կողմից, որը IX դարի վերջին պալատական շրջանակներում համարվում էր պետականության զարգացման բարձրագույն աստիճան Պիրենեյան թերակղզու տարածքում[3]։

«Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը» սկսվում է գահի համար վեստգոթերի Վամբա թագավորի գահ բարձրանալու նկարագրությամբ։ Ինչպես իր հաջորդները՝ Էրվիգը և Էգիկան, այս միապեստ ևս շատ բարձր է գնահատվում ժամանակագրության հեղինակի կողմից, այն դեպքում, երբ Վիտիցայի և Ռոդերիխի գործունեությունները նկարագրվում են միայն քննադատական լույսի ներքո։ Վերջին երկու տիրակալները հիշատակվում են որպես Վեստգոթական Թագավորության անկման (Պիրենեայն թերակղզու ` արաբների կողմից նվաճման արդյունքում) հիմնական մեղավորներ[7]։ «Ալֆոնսո III-ի ժամանակագրության» այս հատվածում մի շարք եզակի վկայություններ կան, սակայն դրանցից ժամանակագրական բնույթ ունեցող մի քանիսը սխալներ են պարունակում[6]։

Պատմելով Աստուրիայի առաջին թագավոր Պելայոյի կառավարման մասին՝ «Տոհմի ժամանակագրությունը» և «Սեբաստիանյան ժամանակագրությունը» նրա ընտրության գործընթացի տարբեր տարբերակներ են ներկայացնում։ Դրանցից առաջինի համաձայն, Պելայոն ընտրվել է ազատ աստուրիացիների ժողովրդական ժողովի ժամանակ, երկրորդի համաձայն՝ արաբական նվաճումից հետո թագադրվել է երկու վեստգոթական թագավորական ընտանիքների անդամների կողմից։ Միևնույն ժամանակ «Սեբաստիանյան ժամանակագրությունը» հատուկ ուշադրության է արժանացնում նոր միապետի և վեսգոթերի նախորդ տիրակալի միջև եղած բարեկամական կապերին[2]։ Կովանդոնգայի ճակատամարտի մասին «Ալֆոնսո III-ի ժամանակագրության» հաղորդումը վաղմիջնադարյան իսպանա-քրիստոնեական աղբյուրների շարքում ամենամանրամասն վկայությունն է այդ իրադարձության մասին[5]։

Պելայոյին անմիջական հաջորդողների մասին «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը» շատ համառոտ է պատմում։ Համեմատաբար ավելի մանրամասն լուսաբանվում են Ալֆոնսո I, Ռամիրո I և Օրդոնյո I թագավորների գործունեությունները։ Այս տիրակալների վերաբերյալ պատմություններ գլխավոր թեման նրանց՝ մավրերի դեմ մղած հաջող պայքարն է, որի թվում՝ մուվալլադյան ընտանիքի առաջնորդ Բանու Կասի Մուսա II իբն Մուսայի դեմ, որն իրեն անվանում էր «Իսպանիայի երրորդ թագավոր»[8]։ Սրանով հանդերձ, ժամանակագրությունը ոչինչ չի հայտնում այն պարտությունների մասին, որոնք այդ ժամանակ աստուրիացիները կրել են մուսուլմաններից։ Ժամանակագրությունն ավարտվում է 866 թվականին Աստուրայում Ալֆոնսո III-ի գահ բարձրանալու մասին հաղորդումով[4][6]։

Ժամանակագրության նշանակությունը խմբագրել

«Ալֆոնսո III-ի ժամանակագրության» տեղեկությունները օգտագործվել են ավելի ուշ շրջանի միջնադարյան մի քանի ստեղծագործություններում, օրինակ, «Սիլոսի ժամանակագրությունում» և «Նահերի ժամանակագրությունում», ինչպես նաև՝ Լուկա Տույսկիի և ռոդրիգո Հիմենես դե Ռադայի աշխատություններում[5]։

«Վեստգոթական թագավորների ժամանակագրության», «Արաբա-բյուզանդական 741 թվականի ժամանակագրության» հետ միասին «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը» համարվում է Վեստգոթական թագավորության և արաբների կողմից Պիրենեյան թերակղզու նվաճման պատմության հիմնական աղբյուրներից մեկը, իսկ «Ալբելդի ժամանակագրության» և «Մարգարեկան ժամանակագրության» հետ զուգորդմամբ՝ Աստուրիական թագավորության պատմության գլխավոր իսպանա-քրիստոնեական աղբյուրը[4]։

Հրատարակություն խմբագրել

На испанском языке:

На русском языке:

  • «Хроника Альфонсо III» (из цикла астурийских хроник конца IX в.) // Памятники средневековой латинской литературы. X-XI века / отв. ред. Касьян М. С. — М.: Наука, 2011. — С. 248—269. — ISBN 978-5-02-037373-0.
  • «Хроника Альфонсо III». Восточная литература. Վերցված է 16.7.2011-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bodelán S. Literatura latina de la Edad Media en Espaáa. — AKAL, 1989. — P. 61, 64—66. — 138 p. — ISBN 978-8476003947
  2. 2,0 2,1 2,2 «Crónica de Alfonso III, versión «ad Sebastianum» o Sebastianense» (իսպաներեն). Enciclopedia de Oviedo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 16.7.2011-ին.
  3. 3,0 3,1 «Предисловие к «Хронике Альфонсо III»». Восточная литература. Վերցված է 16.7.2011-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wolf K. B. Conquerors and Chronicles of Early Medieval Spain. P. 43—56.
  5. 5,0 5,1 5,2 Thomas D., Roggema B. Christian-Musulman Relations. A Bibliographical History. Volume I (600-900). — BRILL, 2009. — P. 882—888. — 960 p. — ISBN 978-9004169753
  6. 6,0 6,1 6,2 «Crónica de Alfonso III, versión Rotense» (իսպաներեն). Enciclopedia de Oviedo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 16.7.2011-ին.
  7. Например, о взаимоотношениях родов Эгики и Витицы и месте погребения короля Родериха.
  8. Первыми двумя были правители Кордовского эмирата и Астурии.