Ալֆա (անգլ.՝ Alpha), ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Ալբերտ Հյուզն է։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է օգոստոսի 23-ին՝ 2D, 3D և IMAX ֆորմատներով[4]։

Ալֆա
անգլ.՝ Alpha
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, արկածային ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
ԹեմաC. lupus
Թվականօգոստոսի 17, 2018, սեպտեմբերի 6, 2018[1], օգոստոսի 24, 2018 և օգոստոսի 23, 2018[2]
Լեզուհորինված լեզու
ՌեժիսորԱլբերտ Հյուզ
ՊրոդյուսերԷնդրյու Ռոնա և Ալբերտ Հյուզ
ԴերակատարներՔոդի Սմիթ-ՄաքՖի, Լեոնոր Վարելա[3], Նատասիա Մալթե[3], Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն[3], Մարցին Կովալչիկ, Յենս Հալթեն, Մերսեդես դե լա Սերդա, Spencer Bogaert? և Մորգան Ֆրիման
ՕպերատորՄարտին Գշլախտ
ԵրաժշտությունՄայքլ Ստեռնս
Պատմվածքի վայրԵվրոպա
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն96 րոպե
Բյուջե51 000 000 $
Շահույթ98 203 196 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Երկիր մոլորակը 20 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթի դարաշրջան։ Նախնադարյան Տաու ցեղի առաջնորդը որդուն՝ Կեդային, իր հետ որսի է տանում՝ համարելով, որ նա արդեն բավականին մեծ է։ Որսի ժամանակ Կեդայի վրա հարձակվում է վիրավոր բիզոնը և նա ընկնում է անդունդը։ Տղան վնասում է ոտքը և դժվարանում է վերադառնալ հայրենի բնակատեղի։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է գայլերի ոհմակը։ Կեդային հաջողվում է հետ մղել գայլերին և վիրավորել նրանցից մեկին։ Սկզբում տղան ուզում է սպանել գիշատչին, բայց հետո մտափոխվում է և սկսում խնամել նրան։ Մարդու և կենդանու միջև առաջանում է ընկերություն։ Նրանք սկսում են միասին որս անել, և մարդը գայլին անվանում է Ալֆա։ Ճանապարհորդության ընթացքում ոհմակն Ալֆային հետ է կանչում, բայց որոշ ժամանակ անց նա դարձյալ վերադառնում է Կեդայի մոտ։ Միասին նրանց հաջողվում է անցնել փորձությունների միջով և մենամարտի ժամանակ կանգնել ընդդեմ սրատամ վագրի։ Կեդան և Ալֆան ի վերջո վերադառնում են Կեդայի հայրենի բնակատեղին։ Վարժեցրած Ալֆան, որը էգ էր, ունենում է ձագուկներ։ Ֆիլմի վերջում մարդիկ և ընտելացված գայլերը միասին գնում են որսի։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Կոդի-Սմիթ Մաքֆի Կեդա
Յոհաննես Հյոկյուր Յոհաննեսոն Տաու
Նատասիա Մալթե Ռո
Լեանոր Վարելա Քուրմ
Մերսեդես Դե Լա Զերդա Նու
Իենս Հուլթեն Քսի
Պրիյա Պադժարատնամ Որսորդուհի

Արտադրություն խմբագրել

Վերամշակում խմբագրել

Ֆիլմի մասին ծանուցվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ հաստատվել է Ալբերտ Հյուզի ռեժիսոր լինելը։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվեր կղզում (կղզի Բրիտանական Կոլումբիայում) և Դրախմելլերում (Ալբերտա)[5]։ Որոշ նկարահանումներ անցկացվել են Բերնաբի քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), ինչպես նաև Իսլանդիայում[6]։ Ֆիլմի մասերը նկարահանվել են Դայնոսոր գավառական այգում (Ալբերտա) 2016 թվականի ապրիլին։ Մամոնտների և բրդոտ ռնգեղջյուրների հետ տեսարանները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի եղանակներով։

Հետարտադրություն խմբագրել

2017 թվականի հունիսին ֆիլմի թողարկման ամսաթիվը 2017 թվականի սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է 2018 թվականի մարտի 1, ինչը թույլ կտար ֆիլմին ավելի շատ հանդիսատես հավաքել գարնանային արձակուրդներին[7]։ Ավելի ուշ ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է․ այս անգամ 2018 թվականի օգոստոսի 17։

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը հեռարձակվել է 2017 թվականի հուլիսի 18-ին[8]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստացել է կինոքննադատների միջին գնահատականը։ «Rotten Tomatoes» կայքում պատկերը ունի 79 % դրական վարկանիշ․ 119 գրախոսության հիման վրա միջին վարկանիշը 10-ից 6,5 միավոր է[9]։ Իսկ «Metacritic»-ում 100-ից 63 միավոր է՝ 26 գրախոսականի հիման վրա[10]։ «Megacritic» կայքում 10-ից 6,2 է՝ 18 գրախոսության հիման վրա[11]։

Մարդաբան Ստանիսլավ Դրոբիշևսկու կարծիքով նախնադարյան մարդկանց կյանքը, որը ցույց է տրվում ֆիլմում, ոչ մի ընդհանուր կապ չունի հնէաբաններից և ազգագրագետներից ստացած տվյալների հետ։ Ֆիլմը հարուստ է պատմական և աշխարհագրական անհամապատասխանություններով[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cineplex.de/film/alpha/339749/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Альфа (2018)» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  5. 30 April 2016, Kolafa, Pat, «Ice age epic filmed near Hoodoos» (http://www.drumhellermail.com/news/28399-ice-age-epic-filmed-near-hoodoos) The Drumheller Mail. Accessed 15 May 2016
  6. February 22 2016, «The Solutrean Starts Filming in Vancouver This Week» (http://www.whatsfilming.ca/2016/02/22/the-solutrean-starts-filming-in-vancouver-this-week/) What’s Filming? Accessed 15 May 2016
  7. «'Solutrean' Retitled 'Alpha,' Gets New Release Date (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  8. SonyPicturesRU (2017 թ․ հուլիսի 18). «Альфа - первый трейлер». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Alpha» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Alpha» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Альфа» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Критический разбор фильма "Альфа" от С.В. Дробышевского

Արտաքին հղումներ խմբագրել