Նատասիա Մալթե (նորվ.՝ Natassia Malthe, հունվարի 19, 1974(1974-01-19)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է Ռեյնի դերով «Բլադրեյն 2։ Ազատագրում» և «Բլադրեյն 3։ Երրորդ ռեյխ» ֆիլմերում։

Նատասիա Մալթե
անգլ.՝ Natassia Malthe
Ծնվել էհունվարի 19, 1974(1974-01-19)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն Նորվեգիա,  Մալայզիա և  Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Նատասիա Մալթեն ծնվել է Նորվեգիայի Օսլո քաղաքում, նա ունի երկու իրենից մեծ քույրեր։ Ըստ իր մոր, նա ունի ֆիլիպինյան արմատներ[3]։

Դպրոցում Նատասիան հետաքրքրվել է պարով և դրա համար նա սովորել է Կանադայում, Շոտլանդիայում և Նորվեգիայում։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է Լոնդոն, որպեսզի ընդունվի երաժշտական թատրոն։ Ապա նա մեկնեց Կանադա, որտեղ և ստացավ իր առաջին դերը կինոյում։

2005 թվականին նա նկարահանվել է «Էլեկտրա» ֆիլմում և Ջենիֆեր Հարների հետ միասին պարգևատրվել են MTV Movie Awards 2005 մրցանակով՝ լավագույն համբույր անվանակարգում։

2007 թվականին էկրան է բարձրանում «Բլադրեյն 2։ Ազատագրում» ֆիլմը՝ նկարահանված հայտնի տեսախաղերի շարքի հիման վրա։ Նատասիան խաղում էր գլխավոր դերը, որտեղ մարմնավարում էր Ռեյն անունով աղջիկ-կիսավամպիրի։ Խաղալով այս դերը, նա փոխարիել էր Քրիստիանա Լոկենին, ով խաղում էր Ռեյնի դերը առաջին ֆիլմում։ Այս ֆիլմից հետո Նատասիան համագործակցում է ռեժիսոր Ուվե Բոլլի հետ, ով հետագայում նկարահանել է աջկան մի շարք այլ ֆիլմերում։

Նատասիա Մալթեն ապրում է Լոս Անջելեսում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Յոթ օր Seven Days Լանա
1999 ֆ Լեյք Փլեսիդ. վախի լիճ Lake Placid Janine
2000 ֆ Ես, նարից ես և Իռենը Me, Myself & Irene աղջիկ բիկինիով
2000 ս Սև հրեշտակը (էպիզոդ «Օդաչու») Dark Angel (episode "Pilot") Redhead at Party
2001 ֆ Արևմուտքում Trapped Մարիսա
2001 ֆ Հարսանեկան զգեստ The Wedding Dress Լուլա
2002 ֆ 40 օր և 40 գիշեր 40 Days and 40 Nights Girl in Bed
2004 ս Մեռյալ զոնա (էպիզոդ) Tyler
2002 ֆ Հելլոուին. Հարություն Halloween: Resurrection French Maid
2002 ֆ К-9 III: Ազնիվ խուզարկուները K-9: P.I. Dirty Dancer
2005 ֆ Էլեկտրա Elektra Տիֆ
2005 ֆ Կարիերիստի օրագիրը Confessions of a Sociopathic Social Climber Frangiapani
2005 ֆ Արյունածուծները Bloodsuckers Quintana
2006 ֆ Խոաս Ջինա Լոպես
2006 ֆ Skinwalkers Skinwalkers Սոնյա
2006 ֆ DOA. Ողջ կամ մեռած DOA: Dead or Alive Այանե
2007 ֆ Բլադրեյն 2։ Ազատագրում BloodRayne: Deliverance Ռեյն
2008 ֆ Մյուս կողմում The Other Side of the Tracks Լյուսինդա
2008 ֆ Միայնակ մթության մեջ 2 Alone in the Dark 2 Տյորներ
2009 ս Պողպատե արյամբ զինվերները (մինի-սերիալ) Knights of Bloodsteel Պերֆիդիյա
2010 ֆ Բլադրեյն 3։ Երրորդ ռեյխ Bloodrayne: The Third Reich Ռեյն
2010 ս Սահման (էպիզոդ) Fringe (episode "What Lies Below") Լինա
2011 ֆ Հանուն թագավորի 2 In the Name of the King 2: Two Worlds Մանհեթեն
2012 ֆ Ուրեմն, պայքար This Means War Քսենիա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Դերասանուհու հասակը 1.65 մետր է։
  • Որպես օրենք, ֆիլմի տիտրերում նա հայտնվում է իր իրական՝ Նատասիա Մալթե անունով, բայց նրան կարող եք հանդիպել նաև Լինա Թիլ անունով։
  • Բացի կինոյից, Նատասիան մասնակցում է նաև մոդելային ցուցադրություններով և հայտնվել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Girls of Maxim և Toro Women ամսագրերը[4]։
  • 2005 թվական։ «MTV» ալիքի մրցանակ «Լավագույն համբույր» անվանակարգում «Էլեկտրա» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141128674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Randhawa, Naseem (2011 թ․ նոյեմբերի 25). «Natassia on being Malaysian». Cinema Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  4. Morassutti, William (2009 թ․ նոյեմբերի 30). «Wild Child». Toro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել