Հեյդեն Լեսլի Փանեթիեր (անգլ.՝ Hayden Lesley Panettiere, օգոստոսի 21, 1989(1989-08-21)[2], Palisades, Orangetown, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, մոդել և երգչուհի։ Նա առաջին անգամ նկարահանվել է գովազդային հոլովակում, երբ դեռ 11 ամսական էր։ 10 տարեկանում ստացել է երիտասարդ դերասանի մրցանակ՝ «Հիշելով տիտաններին» (անգլ.՝ Remember the Titans) ֆիլմում Շերիլ Յոսթի դերը կատարելու համար։ Նա իր դերասանական կարիերան սկսել է Սառա Ռոբերթսի «Մեկ կյանք՝ ապրելու համար» (անգլ.՝ One Life to Live) ֆիլմով (1994-1997)։ Նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, որպես երկրորդային պլանի դերասանուհի՝ «Նեշվիլ» հեռուստասերիալում երգչուհի Ջուլիետա Բերնսի դերը կատարելու համար[3][4]։

Հեյդեն Փանեթիեր
անգլ.՝ Hayden Panettiere
Հեյդեն Փանեթիերը «Հոլիվուդյան ոճ» 6-րդ մրցանակաբաշխությունում, Բևերլի Հիլզ, 2009
Ծնվել էօգոստոս 21, 1989 (26տ․)
ԾննդավայրՊալիսեյդս, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունTappan Zee High School? և Laurel Springs School?
ՔաղաքացիությունԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան1994-այժմ
ԸնտրանիRacing Stripes?, Ֆլիքի արկածները, Hoodwinked Too! Hood vs. Evil?, Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն և Սառույցի արքայադուստրը (ֆիլմ)
Համատեղ ապրող(ներ)Մայլո Վենտիմիլիա, Վլադիմիր Կլիչկո[1] և Scotty McKnight?
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ
myspace.com/haydenpanettiere

Վաղ տարիներ խմբագրել

Հեյդենը հրշեջ հրամանատար Ալեն Փանեթիերի և նախկին սերիալային դերասանուհի Լեսլի Վոջելի դուստրն է։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Ջենսեն Փանեթիերը, որը ևս դերասան է։ Փանեթիերն ունի իտալա-գերմանական ծագում[5][6][7]։

Կարիերա խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Դեռևս ութ ամսականից սկսած նրա լուսանկարները տպագրվել են գովազդներում, տասնմեկ ամսականից երևացել է հեռուստաէկրաններին[8]։

 
Փանեթիերը «Հերոսներ» հեռուստասերիալի աստղ Մայլո Վենտեմիլիայի հետ

Նա հայտնի է դարձել Քլեր Բենեթի դերը մարմնավորելով՝ «Հերոսները» (անգլ.՝ Heroes) հեռուստասերիալում։ Նրա դերերը հաճախ սահմանափակվում են, քանի որ մարդիկ նրան անվանում են «հայտնի սևահեր» կամ պարզապես «շիկահեր»։

2007 թվականի սկզբներին Փանեթիերը հայտնվել է MTV-ի Punk'd հեռուստահաղորդումում։ 2012 թվականին Փանեթիերը «Նեշվիլ» (անգլ.՝ Nashville) հեռուստասերիալում ստանում է գլխավոր դերերից մեկը՝ Քոնի Բրիթոն։

Ֆիլմեր խմբագրել

Փանեթիերի իր դեբյուտն արել է 1998 թվականին՝ «Սխալ կյանքը» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում[9], բայց նրա առաջին ֆիլմն է համարվում «Իմ բերկրանքի առարկան» անգլ.՝ անգլ.՝ The Object of My Affection, որտեղ նա ներկայանում է ջրահարսի կերպարով։ 1999 թվականին նա մարմնավորում է խորտակվող նավակում մնացած աղջկա կերպարը՝ «Հաղորդագրություն շշի մեջ» (անգլ.՝ Message In A Bottle) ֆիլմում։ 2004 թվականին Փանեթիերը գլխավոր դեր է կատարում Disney Channel-ի նկարահանած «Tiger Cruise » ֆիլմում։ 2005 թվականին նա գլխավոր դերակատարի մրցակիցն է «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դերակատար է եղել Racing Stripes ֆիլմում։ 2007 թվականին Փանեթիերն պայմանագիր է կնքում William Morris Agency գործակալության հետ, որին նախորդել էր United Talent Agency ընկերության հետ պայմանագիրը[10]։ Ըստ Forbes ամսագրի՝ Փանեթիերը 2007 թվականի ընթացքում վաստակել է 2մլն․ դոլար[11]։ 2009 թվականի հուլիսին նա գլխավոր դեր է կատարում «Ես սիրում եմ քեզ Բեթ Քուփեր» (անգլ.՝ I Love You, Beth Cooper) կատակերգությունում։ 2011 թվականի ապրիլին նա հայտնվում է «Ճիչ 4» (անգլ.՝ Scream 4) սլեշեր ֆիլմում՝ կատարելով Կիրբի Ռիդի դերը։ 2015 թվականի ապրիլին Փանեթիերը միացել է «Custody» ֆիլմի դերասանական կազմին։

Վիդեո խաղեր խմբագրել

Փանեթիերը հնչյունավորել է Կաիրիի (անգլ.՝ Kairi) կերպարը՝ «Kingdom Hearts» և «Kingdom Hearts II» վիդեո խաղերում[12]։ 2015 թվականին Փանեթիերը խաղացել է «Until Dawn» վիդեո խաղի հերոսներից մեկի՝ Սեմի կերպարը[13]։

Երգելը խմբագրել

1999 թվականին Փանեթիերն արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Սխալ կյանք» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում դերակատարման համար[14]։ 2004 թվականին նա ձայնագրել է «Իմ հերոսը դու ես» (անգլ.՝ My Hero Is You երգըTiger Cruise ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի ձայնագրել է «Ես թռչում եմ» (անգլ.՝ I Fly) երգը՝ «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմի համար։ Փայնթիերի առաջին սինգլը՝ Wake Up Call-ը, թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 5-ին։ Նա մի քանի երգեր է ձայնագրել Nashville-ի համար, որոնք հետո ներառվեցին շոուի սաունդթրեքերիի ալբոմում։

 
Փանեթիերը Լոնդոնում, 2009 թ․

Անձնական կյանքը խմբագրել

Փանեթիերը 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար հարաբերություններ է սկսում «Heroes» ֆիլմի աստղ Մայլո Վենտեմիգլիայի հետ[15][16], ապա հանդիպում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Փանեթիերը ռինգի կողքին էր, երբ Կլիչկոն նոկաուտով պարտության մատնեց բռնցքամարտիկ Սամուել Փիթերին[18]։ 2011 թվականի մայիսին Փանեթիերը հայտարարեց, որ նրանք բաժանվել են երկու տարի միասին լինելուց հետո։ Երկուսն էլ նշել են, որ իրենց բաժանման պատճառը հեռավորությունն է[19]։ 2013 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է իր և Կլիչկոյի նշանադրության մասին[20], իսկ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Կայա Եվդոկիա Կլիչկոն (անգլ.՝ Kaya Evdokia Klitschko)[21]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1994-97 Մի կյանք ապրելու համար Սառա Ռոբերթս 25 դրվագ
1996 Այլմոլորակայիններն ընտանիքում Երիտասարդ աղջիկ Դրվագ «Շատ լավ է, որ ճիշտ է»
1996 Ինչպե՞ս է գրվում Աստված Մեգան Բլաքվուդ Ֆիլմ
1996-2000 Ուղեցուցային լույս Լիզի Սփաուլդինգ 41 դրվագ
1997 Միասին դժբախտ Փոքրիկ աղջիկ Դրվագ «Փոքրիկ պաղպաղակ սարսափների խանութից»
1998 Իրենց սեփական կամքով մինի-սերիա
1999 Չափազանց հարուստ։ Դորիս Դյուկի գաղտնի կյանքը Երիտասարդ Դորիս Դյուկը մինի-սերիա
1999 Հրեշտակի հպում Դիանա Դրվագ «Աստված օգնական»
1999 Եթե հավատում եք Երիտասարդ Սյուզան Սթոուն / Էլիս Սթոուն
2000 Առյուծների միջև Սև հյուսերով և կապույտ աչքերով աղջիկ Ձայն
2001 Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժին Էշլի Բլեք Չարաշահում
2001 Շագանակագույն բլուր Մոլի Իսթման Ֆիլմ
2001-02 Էլի ՄաքԲիլ Մադդի Հարինգթոնե 12 դրվագ
2003 Սովորական Փեթի Էն Էփլվուդ HBO բնօրինակ ֆիլմ
2003-05 Մալքոլմը կենտրոնում Ջեսիկա 4 դրվագ
2004 Ֆիլմոր Յումի (ձայն) Դրվագ «Ծածկագիր անուն՝ էլեկտրական սանրվածք »
2004 Վագրի ճամփորդություն Մադի Դոլան Disney ալիք, բնօրինակ ֆիլմ
2005 Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժին Անգելա Ագնելի Դրվագ «Կեռ»
2005 Ստեր ասաց իմ մայրը ինձ Հայլի Սիմս Կյանքի բնօրինակ ֆիլմ
2006 Գլխավոր հրամանատար Սթեյսի
2006 Չմշկող տղաները Քեսիդի Պարկեր թիվ․2 Դրվագ «Ոսկու կույտ»
2006-10 Հերոսները Քլեր Բենեթ 74 դրվագ
2007 Նույն ձև Նա ինքը Սեզոն 8, դրվագ 1
2007 Ռոբոտ ճուտ Քեթարա/Ռամոնա/Սեուսի քույրը
2010 Ամերիկյան հայրիկը Էշլի (ձայն)
2011 Ամանդա Նոքս Ամանդա Նոքս Կյանքի բնօրինակ ֆիլմը
2012 Նույն ձև Նա ինքը/հյուրընկալող հյուրը Սեզոն 9, դրվագ 9
2012-այժմ Նեշվիլ Ջուլիետա Բարնս Գլխավոր դերը՝ 71 դրվագ

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1998 Իմ բերկրանքի առարկան Ջրահարս
1998 Մեղուների կյանք Դոթ ձայն
1999 Հաղորդագրություն շշի մեջ Աղջիկ՝ խորտակվող նավակի վրա
2000 Դինոզավր Սուրի ձայն
2000 Հիշելով տիտաններին Շերիլ Յոսթ
2001 Ոմն Ջո Նատալի Շաֆֆերը
2002 Մանյակի գործը Երիտասարդ Ժաննա Լամոտ
2003 Թունթասթիկ ֆիլմ Ալի ՄաքՔոու ձայն
2004 Փոշու գործարան Մելանի Լյուիսը
2004 Հելենի մեծանալը Օդրի Դեվիսը
2005 Մրցող շերտեր Չաննինգ Ուոլշը
2005 Սառցե արքայադուստր Ջենիֆեր Հարվուդ
2005 Թունթասթիկ Զատիկ Ալի ՄաքՔոու ձայն
2006 Ամեն ինչ կամ ոչինչ Բրիթնի Ալեն
2006 Ճարտարապետը Քրիստինա Ուոթերսը
2006 Պարոն Գիբ Էլիսոն Պալմեր Թողարկված DVD տարբերակով լավ ուսանողը
2007 Շանհայական համբույր Ադելաիդա Բուրբոն
2007 Նոր աղջկա օրագիրը Հաննա Ռոշելը ձայն
2007 Թունթասթիկը թեժանում է Ալի ՄաքՔոու ձայն
2008 Լուսատտիկները Պարտեզում Երիտասարդ Ջեյն Լոուրենս
2008 Սքուբի-Դուն և Գոբլին թագավորը Արքայադուստր Վիլոու Թողարկվել է Հյուսիսային Ամերիկայում 2011 թ․
2008 Ես սիրում եմ քեզ, Բեթ Կուպեր Բեթ Կուպեր ձայն
2009 Մանչը Նա ինքը
2009 Թունթասթիկ Պարիզում Ալի ՄաքՔոու
2010 Ալֆան և Օմեգան Քեյթ ձայն
2011 Ճիչ 4 Կիրբի Ռիդ
2011 Հուդն ընդդեմ Սատանայի Ձիավարություն կարմիր գլխարկով ձայն
2012 Ֆորգերը Էմբեր Ֆիլթեր Էկրանավորվել է 2009-ին
2015 Պահապան ԹԲԴ Նախկին արտադրության

Վիդեո խաղեր խմբագրել

Տարի Անվանում Ձայն
1998 A Bug's Life Դոթ
2002 The Mark of Kri Թատի
2002 Kingdom Hearts Կաիրի
2003 Toontastic The Movie: Video Game Ալի ՄաքՔոու
2006 Kingdom Hearts II Կաիրի
2010 Kingdom Hearts Birth by Sleep Կաիրի
2012 Kingdom Hearts 3D: Dream Drop Distance Զիոն
2013 Kingdom Hearts HD 1.5 Remix Կաիրի
2014 Kingdom Hearts HD 2.5 Remix Կաիրի
2015 Until Dawn Սեմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.glamour.com/entertainment/blogs/obsessed/2013/04/hayden-panettiere-glamour-may.html
  2. Discogs — 2000.
  3. «Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխություն». Entertainment Weekly. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. Jeff Labrecque (2013 թ․ դեկտեմբերի 12). ««12 տարվա գերություն» և «Ամերիկյան հրհրոց» ֆիլմերը գլխավորում են Ոսկե Գլոբուսի մրցանակներում։». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Հեյդեն Փանեթիեր (2007 թ․ օգոստոսի 31). «Քրիս Մայլեսի շոուն» (Interview). {{cite interview}}: Unknown parameter |program= ignored (օգնություն)
  6. PEOPLE.com http://www.people.com/people/hayden_panettiere. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |անուն= ignored (օգնություն)
  7. Fleeman, Mike (2009 թ․ հունվարի 22). «Hayden Panettiere's Father Pleads No Contest to Beating Wife». People.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Հեյդեն Փանեթիերի մասին լուրեր են տարածվում և տպագրվում են հոդվածներ». E Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 14-ին.
  9. A Bug's Life. Allmoviephoto.com. Retrieved September 25, 2007.
  10. Fleming, Michael (2007 թ․ հունիսի 24). «[[:Կաղապար:-']]Հերոսները' gal cheers for WMA». Variety. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  11. Goldman, Lea, Monte Burke and Kiri Blakeley, editors (2007 թ․ հունիսի 14). «Հեյդեն Փանեթիերի փառքը». Forbes. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Van Duine, Erren (2012 թ․ մայիսի 31). «Classic voice-over talent returns for Kingdom Hearts 3D». RPGsite.
  13. «Until Down վիդեո խաղ». PlayStation.Blog.Europe. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Գրեմմի մրցանակաբաշխություն». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  15. «Փանեթիերը հանդիպում է Միլո Վենտիմիգլիայի հետ». BBC. 2008 թ․ ապրիլի 22. Վերցված է 2008 թ․ ապրիլի 22-ին.
  16. «Արխիվացված պատճենը». People. 2009 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. «Հեյդեն Փանեթիեր և Վլադիմիր Կլիչկո». Glamour. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  18. «Աշխարհի ծանրաքաշային առաջնություն, Կլիչկոյի հաղթանակը». Der Spiegel. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. «Հեյդեն Փանեթիեր, Վլադիմիր Կլիչկո, նրանց ռոմանսը». People. 2011 թ․ մայիսի 12. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  20. Messer, Lesley (2013 թ․ հոկտեմբերի 9). «Հեյդեն Փանեթիերը հայտարարել է իր նշանադրության մասին». ABC News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. Leon, Anya; Jordan, Julie (2014 թ․ դեկտեմբերի 13). «Արխիվացված պատճենը». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդեն Փանեթիեր» հոդվածին։