Ալվրեիդ Ֆինբոգասոն փետրվարի 1, 1989(1989-02-01)[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա, իսլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որպես հարձակվող խաղում է Բելգիայի ազգային առաջնությունում հանդես եկող «էյփեն» ակումբում և Իսլանդիայի ազգային հավաքականում։

Ալվրեիդ Ֆինբոգասոն
Քաղաքացիությունը  Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1989(1989-02-01)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Հոլանդական «Հերենվենի» կազմում նա համարվել է լավագույն ռմբարկու՝ 2013–14 մրցաշրջանում, խփած 29 գոլերով, որոնց թիվը այդ մրցաշրջանում գլխավորում էր միայն Լուիս Սուարեսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ջոնաթան Սորիանոն։

Ալֆրեյն Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականին Ֆարերյան կղզիների դեմ խաղում։ Նա մինչ օրս անցկացրել է 72 հանդիպում՝ դառնալով 18 գոլի հեղինակ։ Նա մասնակցել է ՈւԵՖԱ Եվրո 2016-ի և 2018-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության խաղերին։

Կարիերա

խմբագրել

Եղել է Իսլանդական «Ֆյոլնիր» (Ռեյկյավիկ) և «Բրեյդաբլիկ» ակումբների սան։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան «Բրեյդաբլիկում»՝ 2007 թվականի մրցաշրջանում։ Նա իր նորամուտը նշել է ակումբում 2008 թվականի հունիսի 30-ին՝ «Կեֆլավիկի» դեմ խաղում՝ փոխարինելով Մարել Բալդվինսոնին՝ հանդիպման 85-րդ րոպեին[4][5]։ Առաջնության իր հաջորդ խաղում՝ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին, Ալվրեիդ Ֆինբոգասոնը գրավել է «Ֆրամի» դարպասը։ Հարձակվողը «Բրեյդաբլիկում» խաղացել է մինչև 2010 թվականի մրցաշրջանի ավարտը և մեկական անգամ դարձել երկրի չեմպիոն և գավաթակիր։ 2009 թվականին Ալվրեիդը զբաղեցրել է երրորդ տեղը լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում և ճանաչվել Իսլանդիայի տարվա լավագույն երիտասարդ խաղացող։ 2010 թվականին հարձակվողը Ատլի Բյորնսոնի և Ժիլ Մբանգ Օնդոյի հետ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։

2010 թվականի նոյեմբերին իսլանդացի հարձակվողը դարձել է բելգիական «Լոկերեն» ակումբի խաղացող։ Ալվրեիդ Ֆինբոգասոնն իր նոր թիմի կազմում առաջին անգամ խաղացել է 2011 թվականի հունվարի 23-ին՝ Բելգիայի առաջնության «Գենտի» դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել հանդիպման 82-րդ րոպեին[6]։ Ալվրեիդ Ֆինբոգասոնն իր առաջին գոլը խփել է առաջնությունում 2011 թվականի փետրվարի 12-ին «Շառլերուայի» դեմ խաղում[7]։

2011/12 մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում իսլանդացի հարձակվողը մասնակցել է «Լոկերենի» 7 հանդիպման, սակայն այդպես էլ խաղադաշտում չի անցկացրել ամբողջ 90 րոպեն և դարձել 1 գոլի հեղինակ։ Վիճակագրությունը որոշ չափով ավելի լավն էր Բելգիայի գավաթի խաղարկությունում, որտեղ Ալվրեիդ Ֆինբոգասոնը 3 խաղում 2 գոլ է խփել։

2012 թվականի մարտից օգոստոս հարձակվողը վարձավճարով հանդես է եկել շվեդական «Հելսինգբորգում», որի կազմում դարձել է Շվեդիայի Սուպերգավաթակիր։

2012/13 մրցաշրջանի մեկնարկից առաջ իսլանդացի հարձակվողը տեղափոխվել է «Հերենվեն» ակումբ։ Նա հոլանդական ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում[8], իսկ «Հերենվենի» կազմում իր երկրորդ խաղում դուբլի հեղինակ դարձել «Այաքսի» դեմ խաղում[9]։

2014 թվականի ամռանը Ալվրեիդը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ»՝ չորս տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ[10][11]։ 2014 թվականի հուլիսի 19-ին «Այաքսի» դեմ ընկերական խաղում Ալվրեիդը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում, սակայն «Ռեալ Սոսյեդադը» պարտվել է 3-1 հաշվով։

Ազգային հավաքականում

խմբագրել

2009-ից 2011 թվականներին Ալվրեիդ Ֆինբոգասոնը հանդես է եկել Իսլանդիայի երիտասարդական հավաքականում։ Հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 11 հանդիպում, խփել 5 գոլ ու մասնակցել Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը։

Ալվրեիդն իր նորամուտն Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշել է 2010 թվականի մարտի 21-ին՝ Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[12]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում հարձակվողը խփել է իր առաջին գոլը[13]։ Ալվրեիդ Ֆինբոգասոնը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության (3 հանդիպում) և 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին։

2018 թվականի հունիսի 16-ին նա խփել է Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնությունում։ 2018/2019 մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքներ էր ստացել։ Նա մրցաշրջանը սկսել է կիսապատրաստ վիճակում։ Մրցաշրջանի ընթացքում խաղացողը ևս 4 վնասվածք է ստացել, սակայն 16 խաղում կարողացել է 10 գոլ խփել, իսկ Գերմանիայի գավաթի խաղում՝ ավելացված 4-րդ րոպեին, խփել է իր 11-րդ գոլն այդ մրցաշրջանում։ նայած վնասվածքներին՝ վերջին 2 մրցաշրջաններում ֆուտբոլիստը 4 հեթ-տրիկ է գրանցել, որոնցից 2-ը՝ այս մրցաշրջանում։

Ակումբային

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթ
փլեյ-օֆֆ
Մայրցամաքային գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ
«Բրեյդաբլիկ» 2008 Իսլանդիայի առաջնություն 4 1 0 0 0 0 4 1
2009 Իսլանդիայի առաջնություն 18 13 0 0 0 0 18 13
Իսլանդիայի առաջնություն Իսլանդիայի առաջնություն 21 14 1 0 2 0 24 14
«Բրեյդաբլիկի» կազմում ամբողջը 43 28 1 0 2 0 46 28
«Լոկերեն» 2010/11 Բելգիայի առաջնություն 8 3 7 1 2 0 17 4
2011/12 Բելգիայի առաջնություն 7 1 3 2 0 0 10 3
«Լոկերենի» կազմում ամբողջը 15 4 10 3 2 0 27 7
«Հելսինգբորգ» Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2012 Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն 17 12 1 0 4 1 22 13
«Հելսինգբորգի» կազմում ամբողջը 17 12 1 0 4 1 22 13
«Հերենվեն» Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն 33 24 2 4 0 0 35 28
Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն 2013/2014 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 31 29 3 2 0 0 34 31
«Հերենվենի» կազմում ամբողջը 62 53 5 6 0 0 69 59
«Ռեալ Սոսիեդադ» 2014/15 Լա Լիգա 25 2 3 2 2 0 30 4
«Ռեալ Սոսիեդադի» կազմում ամբողջը 25 2 3 2 2 0 30 4
«Օլիմպիակոս» 2015/16 Հունաստանի Սուպերլիգա 7 1 3 0 3 1 13 2
«Օլիմպիակոսի» կազմում ամբողջը 7 1 3 0 3 1 13 2
Ամբողջը 169 100 23 11 13 2 205 113

Նվաճումներ

խմբագրել

«Բրեյդաբլիկ»

խմբագրել
  • Իսլանդիայի չեմպիոն (1)։ 2010 թ․
  • Իսլանդիայի գավաթակիր (1)։ 2009 թ․[14]

«Լոկերեն»

խմբագրել
  • Բելգիայի գավաթակիր (1)։ 2011/12 թ․

«Հելսինգբորգ»

խմբագրել
  • Շվեդիայի սուպերգավաթի հաղթող (1)։ 2012 թ․

Անձնական

խմբագրել
  • Իսլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)։ 2010 թ․
  • Իսլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (1)՝ 2009 թ․
  • Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)։ 2013/14 թթ․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Брейдаблик» — «Кеблавик» 2:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: no-break space character in |description= at position 13 (օգնություն)
  5. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Брейдаблик» — «Фрам» 3:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Гент» — «Локерен» 2:1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Локерен» — «Шарлеруа» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «АЗ» — «Херенвен» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Херенвен» — «Аякс» 2:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Finnbogason naar Real Sociedad» (հոլանդերեն). sc-heerenveen.nl. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 5.7.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Aurreakordioa SC Heerenveen-ekin Alfred Finnbogason fitxatzeko» (իսպաներեն). realsociedad.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 5.7.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. «Soccerway.com» — Исландия — Фареры 2:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Израиль — Исландия 3:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Soccerway.com» — профиль футболиста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվրեիդ Ֆինբոգասոն» հոդվածին։