Ալվրեդ Ֆինբոգասոն
Ալվրեիդ Ֆինբոգասոն փետրվարի 1, 1989[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա, իսլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որպես հարձակվող խաղում է Բելգիայի ազգային առաջնությունում հանդես եկող «էյփեն» ակումբում և Իսլանդիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Իսլանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 1, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հոլանդական «Հերենվենի» կազմում նա համարվել է լավագույն ռմբարկու՝ 2013–14 մրցաշրջանում, խփած 29 գոլերով, որոնց թիվը այդ մրցաշրջանում գլխավորում էր միայն Լուիս Սուարեսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ջոնաթան Սորիանոն։
Ալֆրեյն Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականին Ֆարերյան կղզիների դեմ խաղում։ Նա մինչ օրս անցկացրել է 72 հանդիպում՝ դառնալով 18 գոլի հեղինակ։ Նա մասնակցել է ՈւԵՖԱ Եվրո 2016-ի և 2018-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության խաղերին։
Կարիերա
խմբագրելԵղել է Իսլանդական «Ֆյոլնիր» (Ռեյկյավիկ) և «Բրեյդաբլիկ» ակումբների սան։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան «Բրեյդաբլիկում»՝ 2007 թվականի մրցաշրջանում։ Նա իր նորամուտը նշել է ակումբում 2008 թվականի հունիսի 30-ին՝ «Կեֆլավիկի» դեմ խաղում՝ փոխարինելով Մարել Բալդվինսոնին՝ հանդիպման 85-րդ րոպեին[4][5]։ Առաջնության իր հաջորդ խաղում՝ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին, Ալվրեիդ Ֆինբոգասոնը գրավել է «Ֆրամի» դարպասը։ Հարձակվողը «Բրեյդաբլիկում» խաղացել է մինչև 2010 թվականի մրցաշրջանի ավարտը և մեկական անգամ դարձել երկրի չեմպիոն և գավաթակիր։ 2009 թվականին Ալվրեիդը զբաղեցրել է երրորդ տեղը լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում և ճանաչվել Իսլանդիայի տարվա լավագույն երիտասարդ խաղացող։ 2010 թվականին հարձակվողը Ատլի Բյորնսոնի և Ժիլ Մբանգ Օնդոյի հետ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։
2010 թվականի նոյեմբերին իսլանդացի հարձակվողը դարձել է բելգիական «Լոկերեն» ակումբի խաղացող։ Ալվրեիդ Ֆինբոգասոնն իր նոր թիմի կազմում առաջին անգամ խաղացել է 2011 թվականի հունվարի 23-ին՝ Բելգիայի առաջնության «Գենտի» դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել հանդիպման 82-րդ րոպեին[6]։ Ալվրեիդ Ֆինբոգասոնն իր առաջին գոլը խփել է առաջնությունում 2011 թվականի փետրվարի 12-ին «Շառլերուայի» դեմ խաղում[7]։
2011/12 մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում իսլանդացի հարձակվողը մասնակցել է «Լոկերենի» 7 հանդիպման, սակայն այդպես էլ խաղադաշտում չի անցկացրել ամբողջ 90 րոպեն և դարձել 1 գոլի հեղինակ։ Վիճակագրությունը որոշ չափով ավելի լավն էր Բելգիայի գավաթի խաղարկությունում, որտեղ Ալվրեիդ Ֆինբոգասոնը 3 խաղում 2 գոլ է խփել։
2012 թվականի մարտից օգոստոս հարձակվողը վարձավճարով հանդես է եկել շվեդական «Հելսինգբորգում», որի կազմում դարձել է Շվեդիայի Սուպերգավաթակիր։
2012/13 մրցաշրջանի մեկնարկից առաջ իսլանդացի հարձակվողը տեղափոխվել է «Հերենվեն» ակումբ։ Նա հոլանդական ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում[8], իսկ «Հերենվենի» կազմում իր երկրորդ խաղում դուբլի հեղինակ դարձել «Այաքսի» դեմ խաղում[9]։
2014 թվականի ամռանը Ալվրեիդը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադ»՝ չորս տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ[10][11]։ 2014 թվականի հուլիսի 19-ին «Այաքսի» դեմ ընկերական խաղում Ալվրեիդը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում, սակայն «Ռեալ Սոսյեդադը» պարտվել է 3-1 հաշվով։
Ազգային հավաքականում
խմբագրել2009-ից 2011 թվականներին Ալվրեիդ Ֆինբոգասոնը հանդես է եկել Իսլանդիայի երիտասարդական հավաքականում։ Հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 11 հանդիպում, խփել 5 գոլ ու մասնակցել Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը։
Ալվրեիդն իր նորամուտն Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշել է 2010 թվականի մարտի 21-ին՝ Ֆարերյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[12]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում հարձակվողը խփել է իր առաջին գոլը[13]։ Ալվրեիդ Ֆինբոգասոնը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության (3 հանդիպում) և 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին։
2018 թվականի հունիսի 16-ին նա խփել է Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնությունում։ 2018/2019 մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքներ էր ստացել։ Նա մրցաշրջանը սկսել է կիսապատրաստ վիճակում։ Մրցաշրջանի ընթացքում խաղացողը ևս 4 վնասվածք է ստացել, սակայն 16 խաղում կարողացել է 10 գոլ խփել, իսկ Գերմանիայի գավաթի խաղում՝ ավելացված 4-րդ րոպեին, խփել է իր 11-րդ գոլն այդ մրցաշրջանում։ նայած վնասվածքներին՝ վերջին 2 մրցաշրջաններում ֆուտբոլիստը 4 հեթ-տրիկ է գրանցել, որոնցից 2-ը՝ այս մրցաշրջանում։
Ակումբային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթ փլեյ-օֆֆ |
Մայրցամաքային գավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | ||
«Բրեյդաբլիկ» | 2008 | Իսլանդիայի առաջնություն | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 |
2009 | Իսլանդիայի առաջնություն | 18 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 13 | |
Իսլանդիայի առաջնություն | Իսլանդիայի առաջնություն | 21 | 14 | 1 | 0 | 2 | 0 | 24 | 14 | |
«Բրեյդաբլիկի» կազմում ամբողջը | 43 | 28 | 1 | 0 | 2 | 0 | 46 | 28 | ||
«Լոկերեն» | 2010/11 | Բելգիայի առաջնություն | 8 | 3 | 7 | 1 | 2 | 0 | 17 | 4 |
2011/12 | Բելգիայի առաջնություն | 7 | 1 | 3 | 2 | 0 | 0 | 10 | 3 | |
«Լոկերենի» կազմում ամբողջը | 15 | 4 | 10 | 3 | 2 | 0 | 27 | 7 | ||
«Հելսինգբորգ» | Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2012 | Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն | 17 | 12 | 1 | 0 | 4 | 1 | 22 | 13 |
«Հելսինգբորգի» կազմում ամբողջը | 17 | 12 | 1 | 0 | 4 | 1 | 22 | 13 | ||
«Հերենվեն» | Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 | Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն | 33 | 24 | 2 | 4 | 0 | 0 | 35 | 28 |
Հոլանդիայի ֆուտբոլի առաջնություն 2013/2014 | Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն | 31 | 29 | 3 | 2 | 0 | 0 | 34 | 31 | |
«Հերենվենի» կազմում ամբողջը | 62 | 53 | 5 | 6 | 0 | 0 | 69 | 59 | ||
«Ռեալ Սոսիեդադ» | 2014/15 | Լա Լիգա | 25 | 2 | 3 | 2 | 2 | 0 | 30 | 4 |
«Ռեալ Սոսիեդադի» կազմում ամբողջը | 25 | 2 | 3 | 2 | 2 | 0 | 30 | 4 | ||
«Օլիմպիակոս» | 2015/16 | Հունաստանի Սուպերլիգա | 7 | 1 | 3 | 0 | 3 | 1 | 13 | 2 |
«Օլիմպիակոսի» կազմում ամբողջը | 7 | 1 | 3 | 0 | 3 | 1 | 13 | 2 | ||
Ամբողջը | 169 | 100 | 23 | 11 | 13 | 2 | 205 | 113 |
Նվաճումներ
խմբագրել«Բրեյդաբլիկ»
խմբագրել- Իսլանդիայի չեմպիոն (1)։ 2010 թ․
- Իսլանդիայի գավաթակիր (1)։ 2009 թ․[14]
«Լոկերեն»
խմբագրել- Բելգիայի գավաթակիր (1)։ 2011/12 թ․
«Հելսինգբորգ»
խմբագրել- Շվեդիայի սուպերգավաթի հաղթող (1)։ 2012 թ․
Անձնական
խմբագրել- Իսլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)։ 2010 թ․
- Իսլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (1)՝ 2009 թ․
- Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)։ 2013/14 թթ․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Брейдаблик» — «Кеблавик» 2:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|description=
at position 13 (օգնություն) - ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Брейдаблик» — «Фрам» 3:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Гент» — «Локерен» 2:1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Локерен» — «Шарлеруа» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «АЗ» — «Херенвен» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Херенвен» — «Аякс» 2:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Finnbogason naar Real Sociedad» (հոլանդերեն). sc-heerenveen.nl. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 5.7.2014-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Aurreakordioa SC Heerenveen-ekin Alfred Finnbogason fitxatzeko» (իսպաներեն). realsociedad.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 5.7.2014-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Soccerway.com» — Исландия — Фареры 2:0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն) — Израиль — Исландия 3:2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Soccerway.com» — профиль футболиста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на Официальном сайте УЕФА(անգլ.)
- Профиль на сайте Worldfootball.net(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվրեդ Ֆինբոգասոն» հոդվածին։ |