Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալակով ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիտալի Աբալակով (դեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906), Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1986(1986-05-26), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային լեռնագնաց, լեռնագնացության վաստակավոր վարպետ (1934), սպորտի վաստակավոր վարպետ (1940), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1961), ինժեներ-կոնստրուկտոր։

Վիտալի Աբալակով
Виталий Михайлович Абалаков
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1986(1986-05-26) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քիմիկոս-ինժեներ, ճարտարագետ, լեռնադահուկորդ և լեռնագնաց
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Vitaly Abalakov Վիքիպահեստում

Սպորտսմենների մարզավիճակի օբյեկտիվ գնահատման համար օգտագործվող շուրջ 100 սարքերի հեղինակ է։ Լենինի պիկ (Պամիր, 7134 մ) 1934 թվականի և Հաղթանակի պիկ (Տյան Շան, 7439 մ) 1956 թվականի գագաթների առաջին վերելքների ղեկավար։

Նրա ղեկավարած «Սպարտակ» (Մոսկվա) թիմը 12 անգամ դարձել է լեռնագնացության ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև լեռնադահուկային սպորտում բրոնզե մեդալակիր։

Նրա եղբայր՝ Եվգենի Աբալակովը հանրահայտ ալպինիստ էր։

Կենսագրություն խմբագրել

1938 թ Վիտալի Աբալակովը ձերբակալվում է Ներքին գործերի ժողկոմիսարիատի կողմից։ Լենինի պիկի հերոս, I խմբի հաշմանդամ (Խան-Տենգրի էքսպեդիցիայի ժամանակ 1936 թվականի հուլիսին կորցրեց ձեռքերի և ձախ ոտքի 3 մատները) Վիտալի Աբալակովը 1938 - 1940 թթ որպես «գերմանացի լրտես» բանտ նստեց, որտեղ նրա ատամները ջարդեցին։ Նրա հետ բանտ ընկած ալպինիստների մեծ մասը գնդակահարվեցին[1]։

Աբալակովի հեղինակած «Ալպինիզմի հիմունքները» դասագիրքը հրատարակվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն (1950)։

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

Կրասնոյարսկում Աբալակով եղբայրների անվան փողոց կա։ Ինչպես նաև պահպանվել է տունը, որտեղ ապրել է Վիտալի Աբալակովը։

Գրականություն խմբագրել

  • Абалаков В. М. Автобиография
  • Абалаков В. М. Неправильное восхождение
  • Абалаков В. М. «Основы альпинизма» — М.։ ФиС, 1941, 1950, 1958.
  • Абалаков В. М., Гетье А.Ф, Гущин Д. И. «Высокогорные учебные походы и экспедиции» — М-Л.։ ФиТ, 1937.
  • Абалаков В. М. «Организация дальних высотных экспедиций» — М.։ ФиТ, 1937.
  • Абалаков В. М., Я. Г. Аркин «Спортивный инвентарь» — М.։ ФиС, 1949.
  • Абалаков В. М., Я. Г. Аркин «О длительных технически сложных траверсах» — М.։ ФиС, 1952.
  • Абалаков В. М., А. Овчинников «Тренировка и восхождения высшей категории трудности» Спутник альпиниста. — М.։ ФиС, 1970.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։