Ալունիտ[3] (ֆր.՝ alun - պաղլեղ), միներալ բարդ սուլֆատների խմբից՝ KAl[SO4]2(OH)6։

Ալունիտ
Mineraly.sk - alunit m.jpg
Ընդհանուր
ԿատեգորիաՄիներալ
Բանաձև
(կրկնվող միավորը)
KAl3(SO4)2(OH)6
Նիկել-Շտրունցի դասակարգում7.BC.10[1]
Դանա դասակարգում30.2.4.1
Նույնականացում
Գույնսպիտակ, դեղին, մոխրագույն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Փայլբյուրեղային
Խտություն2,59-2,9
Ենթակատեգորիաalunite mineral group?[2]

ՀատկություններԽմբագրել

Պարունակում է 11,4 % կալիումի օքսիդ և 37% կավահող։ Բյուրեղանում է տրիգոնային համակարգում՝ ռոմբոէդրերի ձևով։

Լինում է սպիտակ, մոխրագույն, կարմրավուն։ Կարծրությունը՝ 3,7-4,5, խտությունը՝ 2600–2800 կգ/մ3։ Թթվակայուն է։ Առաջանում է էֆուզիվ ապարներում՝ հիդրոթերմալ լուծույթների ազդեցությամբ (ալոինիտացում)։ Հանդիպում է հոծ կամ փուխր հողային ագրեգատներով։

ԿիրառումԽմբագրել

Օգտագործվում է պաղլեղ, կավահող և կալիումական աղեր ստանալու համար։ Անդրկովկասում հայտնի են Ամուլսարի (ՀՍՍՀ) և Զագլիկի (Ադրբեջանական ԽՍՀ) հանքավայրերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. mineralienatlas.de
  2. Bayliss P., Kolitsch U., Nickel E. H. et al. Alunite supergroup: recommended nomenclature // Mineralogical MagazineCambridge University Press, 2010. — Vol. 74, Iss. 5. — P. 919–927. — ISSN 0026-461X; 1471-8022doi:10.1180/MINMAG.2010.074.5.919
  3. Квасцовый камень // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

ԳրականությունԽմբագրել

  • Алуниты Закарпатья [ Сб. ] / Ю. А. Лейе, М. А. Клитченко, А. М. Авгитов, Э. П. Тихоненков. — М.: Недра, 1971. — 176 с.
  • Кашкай М. А. Алуниты, их генезис и использование. — М.: Недра, 1970. — Т. 1. — 400 с.
  • Кашкай М. А. Алуниты, их генезис и использование. — М.: Недра, 1970. — Т. 2. — 318 с.
  • Кашкай Ч. М. Физико-химические условия алунитообразования. — Б.: Элм, 1972. — 81 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։