Ալմա Օկերմարկ

շվեդ խմբագիր, ֆեմինիստ, գրող, լրագրող և կանանց իրավունքների ակտիվիստ

Ալմա Մաթիլդա Օկերմարկ (շվեդ.՝ Alma Mathilda Åkermark, հունիսի 11, 1853(1853-06-11)[1][2][3], Forshälla församling, Uddevalla Municipality, Gothenburg and Bohus County, Շվեդիա[3] - հունիսի 4, 1933(1933-06-04)[1][2][3], Oscar Fredriks församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2][3]), շվեդ խմբագիր, ֆեմինիստ, գրող, լրագրող և կանանց իրավունքների ակտիվիստ։ Եղել է արմատական ֆեմինիստական Framåt («Առաջ») թերթի համահիմնադիրը, և դրա խմբագիրն ամբողջ հրապարակման ընթացքում։ Ստորագրել է Մարկ կեղծանունով։ Ակտիվ գործունեություն է ծավալել Գյոթեբորգի կանանց ասոցիացիայի կազմում, եղել Շվեդիայի և տեղական կանանց իրավունքների շարժման առավել առաջադեմ և արմատական մասի առաջատար գործիչ, աչքի է ընկել Sedlighetsdebatten-ում ներգրավվածության համար։

Ալմա Օկերմարկ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1853(1853-06-11)[1][2][3]
ԾննդավայրForshälla församling, Uddevalla Municipality, Gothenburg and Bohus County, Շվեդիա[3]
Մահացել էհունիսի 4, 1933(1933-06-04)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրOscar Fredriks församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2][3]
ԳերեզմանÖstra kyrkogården[3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչության ուսուցիչ, խմբագիր, նկարչուհի և խմբագիր
ԱշխատավայրHDK?
ԱնդամությունGöteborgs Kvinnoförening?

Կենսագրություն խմբագրել

Ալմա Օկերմարկը ծնվել է 1853 թվականին, գյոթեբորգցի վաճառական Անտոն Վիլհելմ Օկերմարկի և Քրիստինա Քրիստիանսոնի ընտանիքում։ Նրա ընտանիքը ծանոթ էր առաջադեմ քաղաքական գործիչ և հրատարակիչ Սվեն Ադոլֆ Հեդլունդի ընտանիքի հետ։ Երբ Ալման տասնվեց տարեկան հասակում կորցրեց հորը, Հեդլունդը ֆինանսապես օգնեց նրան ուսանելու երաժշտություն ու նկարչություն Շվեյցարիայի Նյոշատել քաղաքում, իսկ 1881 թվականին՝ Շվեդիա վերադառնալուն պես, սկսեց այդ առարկաները դասավանդել Fruntimmersföreningens կանանց դպրոցում։

Հեդլունդ ընտանիքի միջոցով Ալման ներգրավվեց Գյոթեբորգի առաջադեմ շրջանակների կազմում։ 1884 թվականին Հեդլունդի դուստրը՝ Մաթիլդա Հեդլունդը, հիմնադրեց Գյոթեբորգի կանանց ասոցիացիան, որը կանանց առաջին կազմակերպությունն էր Գյոթեբորգում։ Հաջորդ տարի Ալմա Օկերմարկն ընտրվեց որպես ասոցիացիայի խորհրդի անդամ։

Framåt հրատարակչություն խմբագրել

1886 թվականին Ալմա Օկերմարկը, Հիլմա Անգերեդ-Շտրանդբերգը և Մաթիլդա Հեդլունդը ստեղծեցին «Framåt» («Առաջ») կանանց հրատարակությունը, որտեղ Ալման հանդես էր գալիս որպես խմբագիր, իսկ կանանց ասոցիացիան` որպես հրատարակիչ։ Հեռագրիչ Ալբերտ Բրեյնհոլմը 1887 թվականին ամուսնացել է Ալմայի հետ և միացել ամսագրին։

Ալմա Օկերմարկը ծայրահեղ սոցիալ-լիբերալիստ էր և սատարում էր սոցիալական բարեփոխումներին, խրախուսում, որ հանրային քննարկումների կենտրոնում լինի թերթը։ Նա մասնակցել է Sedlighetsdebatten-ին՝ կանանց և տղամարդկանց միջև սեռական երկակի ժամանակակից ստանդարտների վերաբերյալ քննարկումներին, որտեղ նա կողմ է եղել այն առաջարկին, որ կանանց պետք է թույլ տրվի սեռական հարաբերություններ ամուսնությունից դուրս, ինչպես տղամարդկանց է դա թույլ տրվում, առանց սոցիալական դավաճանության։ Նրա հոդվածներում կանանց վերաբերող սեռական բովանդակությունը նրան առճակատման մեջ էր դրել կանանց չափավոր շարժման հետ[4]։

1886 թվականին նա հրատարակել է Ստելա Կլևեի Pyrrhussegrar (« Պյուռոսյան հաղթանակ») վեպը, որում մահացող, առաքինի կինը ափսոսում էր, որ հրաժարվել է սեռական հաճույքից սոցիալական պայմանների պատճառով։ Գիրքը սկանդալ առաջացրեց, քանի որ այն բախվեց սեռական երկակի ժամանակակից ստանդարտներին, և թերթը կորցրեց իր աջակցությունը կանանց ասոցիացիայից, չնայած Մաթիլդա Հեդլունդի անձնական աջակցությանը։ Կլևեի հրատարակությանը դեմ է արտահայտվել նաև շվեդական կանանց շարժման կենտրոնական գործիչ Սոֆի Ադլերսպարեն, քանի որ կանանց սեռական հաճույքի թեման արմատական էր նույնիսկ ժամանակակից կանանց շարժման աչքերում։ Հեդլունդ ընտանիքի աջակցությամբ Ալմա Օկերմարկին հաջողվեց շարունակել թերթի տպագրությունը։ Սակայն Framåt-ը, ի վերջո, ապացուցեց, որ իր ժամանակի համար չափազանց արմատական և հակասական է։ 1889 թվականին թերթը դադարեց հրատարակությունը, երբ կազմակերպված գովազդային բոյկոտը զրկեց նրան ֆինանսներից, և Ալմա Օկերմարկը կորցրեց ուսուցչի իր աշխատանքը[4]։

Հետագա տարիներ խմբագրել

Թողնելով Գյոթեբորգը՝ Ալմա Օկերմարկն ամուսնու հետ մեկնեց Ֆինլանդիա և Նյուստադ քաղաքում ստեղծեց նոր ամսագիր՝ Nya Tag («Նոր ջանքեր»), որը գոյատևեց ընդամենը չորս ամիս։ Ամուսնու մահից հետո՝ 1891 թվականին, Ալման ընկճված վերադարձավ Գյոթեբորգ, որտեղ 1892 թվականին նրան տեղափոխեցին հոգեբուժարան։

1896 թվականին՝ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո, Ալման մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես հրահանգիչ Չիկագոյի գործարաններից մեկում։ 1909 թվականին նա կուրացել է և վերադարձել Շվեդիա, որտեղ հարազատները հոգացել են նրա կարիքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Alma Mathilda Åkermark 1853-06-11 — 1933-06-04 Redaktör för Framåt, kvinnosakskvinna
  4. 4,0 4,1 «skbl.se - Alma Mathilda Åkermark». www.skbl.se. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Bergenheim, Åsa, Alma, sedligheten och det fria ordet. Ingår i: Obemärkta. - Stockholm, 1995. S. 162-198.
  • Hirn, Yrjö, Alma Breinholm-Åkermark. - Ingår i: Den förgyllda balustraden. Stockholm, 1953. S. 25-58.
  • Nyström, Per, Bannlyst: Alma Åkermark och det moderna genombrottet. Ingår i: Tre kvinnor mot tiden. Stockholm, 1994. S. 167-187.

Արտաքին հղումներ խմբագրել