Ալմա Դոլենս

իտալացի պացիֆիստ, լրագրող և ֆեմինիստ

Թերեզիտա Փարզինի (ի ծնե՝ դեի Բոնֆատի, առավել հայտնի է Ալմա Դոլենս կեղծանունով, լատին․՝ Alma Dolens, փետրվարի 18, 1869(1869-02-18) - մայիսի 20, 1948(1948-05-20), Միլան, Իտալիա), իտալացի հայտնի պացիֆիստ, սուֆրաժիստուհի և լրագրող[1]։ Նրա Ալմա Դոլենս (Alma Dolens) կեղծանունը լատիներեն alma՝ «հոգի», «սիրտ» և dolens՝ «տառապող», «սգացող» բառերի համադրությունից է. այսպիսով, նրա կեղծանունը կարելի է թարգմանել որպես «տխուր սիրտ» կամ «ծանր, տառապող սիրտ», ինչն էլ արտահայտում է միլիտարիզմի ու պատերազմի հանդեպ նրա ունեցած զգացմունքները[2]։

Ալմա Դոլենս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1869(1869-02-18)
Մահացել էմայիսի 20, 1948(1948-05-20) (79 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունլրագրող, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստ
 Teresita Pasini Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Ալմա Դոլենսը ծնվել է ումբիրյան հարուստ ընտանիքում, 1869 թվականին։ Նրա ընտանիքը լավ հայտնի էր միացման համար իտալական շարժման մեջ, որի շրջանակներում նրանք սատարում էին Ջուզեպպե Գարիբալդիին։ Ալմա Դոլենսն ամուսնացել է միլանցի փաստաբանի հետ, որն աջակցում էր նրան իր աշխատանքում[2]։

Աշխատանք խմբագրել

Ալմա Դոլենսը եղել է կանանց ընտրական իրավունքի ու աշխատավորների իրավունքների հարցերով Լոմբարդի կոմիտեի նախագահը։ Նա ելույթ է ունեցել 1909 և 1910 թվականների ազգային խաղաղ խորհրդաժողովներին՝ իր դերն ամրապնդելով խաղաղության համար իտալական շարժման մեջ, որտեղ գլխավոր տեղ ունեին տղամարդիկ։ Նա համարում էր, որ կանայք անհրաժեշտ են սոցիալական առաջընթացի համար և որ խաղաղության համար իտալական պայքարում և առհասարակ, քաղաքականության մեջ կանանց բացակայությունը կործանարար է։ Դոլենսը նաև իտալական շարժման ու արհմիությունների միջև կապ հաստատելու մոլի կողմնակից էր։ Նա հիմնել է Società per la paces femminile («Կանանց միություն՝ հանուն խաղաղության») կազմակերպությունն ու ճամփորդել է կենտրոնական Իտալիայում՝ տեղական կոմիտեներ հիմնելու նպատակով։ Նա աշխատել է «Արբիտրաժի և ապառազմականացման աշխատավորական համայնք» (Associazione nazionale pro arcate e disarmo) անվանումով արհմիության հետ Միլանում, որին 1910-ական թվականներին անդամակցել է ավելի քան 700 մարդ[2][3]։

Իտալա-թուրքական պատերազմը վերջ է տվել խաղաղության համար շարժմանը՝ անդունդ ստեղծելով նրանց միջև, ովքեր կարծում էին, որ պետք է սատարել պատերազմը, և նրանց, ովքեր դեմ էին պատերազմին։ Դոլենսը վերջին խմբի մեջ էր, հանրայնորեն արշավներ է արել պատերազմի դեմ և դիմել է ԱՄՆ-ում և Շվեյցարիայում գործող կազմակերպություններին՝ ֆինանսական աջակցության համար՝ պացիֆիստների բարեփոխումների համար։ Նա շարունակել է աշխատել 1911-12 թվականներին, սակայն իտալական պացիֆիստական շարժումն ի վերջո վերջնականապես սպառվել է, և Դոլենսին այս երկու տարիների ընթացքում արգելել են հանրային ելույթներ ունենալ Իտալիայում[3]։ Նա իր ուշադրությունը կենտրոնացրել է մեկ այլ խնդրի վրա՝ գրելով իտալական քաղաքներում ցածր դասի մարդկանց կենսապայմանների մասին։ 1913 թվականին Բուդապեշտում խաղաղ խորհրդակցության ժամանակ Դոլենսը ծանոթացել և ընկերացել է Ռոզիկա Շվիմմերի հետ, որը նույնպես պացիֆստ ու սուֆրաժիստուհի էր[2]։ 1913 թվականին նա վերադարձել է կուսակցական միջոցառումներում ելույթներին, երբեմն հանդես գալով Մարգարիտա Ցարֆատիի հետ[1]։

1914 թվականին Դոլենսը մասնակցել է Եվրոպայում վերահաս պատերազմի դեմ հավաքներին, որոնք կազմակերպվում էին Հաագայի և Խաղաղության միջազգային բյուրոյի կողմից[2]։ Նա և Ռոզալիա Գվիս-Ադամին եղել են հուլիսի 31-ին Բրյուսելում կայացած խորհրդաժողովում իտալական պատվիրակները։ Այս խորհրդաժողովը եղել է պատերազմը կանխելու վերջին փորձը[4]։ Պատերազմի ողջ ընթացքում նա հումանիտար աջակցություն է ցույց տվել այն ընտանիքներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները Ավստրո-Հունգարական կայսրությունում։ Իտալա-թուրքական պատերազմի ավարտից հետո նա դասախոսություններ է կարդացել՝ ճամփորդելով Բելգիայում։ Պատերազմի հետևանքները տեսնելուց հետո նա ավելի է համոզվել իր խաղաղասիրական գործունեության մեջ[2], և իր դասախոսություններից մեկի ժամանակ նա ասել է. «Դա աղքատություն է, տուբերկուլոզ, գործազրկություն։ Այդ հիվանդությունների դեղամիջոցը սարսափելի ու թանկ սպառազինության ավարտն է»[3]։ Նա պնդել է, որ պատերազմի ընթացքում պետք է լինեն արբիտրաժ դիմելու ընթացակարգեր[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դոլենսը հաստատվել է իր սոցիալիստ ընկեր Ժիլբերտո Ջիլիոլիի և նրա կնոջ՝ Միրտա Ռիպամոնտիի տանը, որտեղ նա մահացել է 1948 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Zappi, Elda Gentili (1991). If Eight Hours Seem Too Few: Mobilization of Women Workers in the Italian Rice Fields. Albany, New York: State University of New York Press. ISBN 978-1-4384-2473-6.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Раппопорт, Хелен (2001). «Alma Dolens (Teresita dei Bonfatti/Teresita Pasini)». Encyclopedia of Women Social Reformers. Vol. 1. Santa Barbara, California: ABC-CLIO. էջեր 9–10. ISBN 1-57607-101-4.
  3. 3,0 3,1 3,2 Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815–1914. New York, New York: Oxford University Press. ISBN 978-0-19-536343-2.
  4. Ruyssen, Theodore (November 1914). «The Final Efforts of the European Pacifists to Prevent the War». The Advocate of Peace. Vol. 76, no. 10. էջեր 236–238.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Դոլենս» հոդվածին։