Ալկուեսկար
Ալկուեսկար (իսպ.՝ Alcuéscar), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լիանոս դե Կասերես շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 108,93 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 2974։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 39 կիլոմետր է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալկուեսկար | |||||
իսպ.՝ Alcuéscar[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 108 կմ² | ||||
ԲԾՄ | 488±1 մետր | ||||
Բնակչություն | ▼2459 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 10160 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
| |||||
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Մոնտանչեսի դատական տարածաբաժնի կազմում[3]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 650 տուն և 3560 բնակիչ[4]։
Այս ոչ մեծ քաղաքը, որ հիմնադրվել է դեռևս մավրերի տիրապետության ժամանակաշրջանում՝ 830 թվականին, ընկած է զբոսաշրջային-ուխտագնացային Արծաթե երթուղու (Via de la Plata) վրա, որը Սևիլյայից դեպի Սուրբ Հակոբ առաքյալի հուղարկավորության վայրը տանող ուխտագնացային Camino de Santiago ճանապարհի մի ճյուղն է։ Բնակավայրին լայն համբավ է բերել դեռևս վեստգոթերի տիրապետության ժամանակներում՝ յոթերորդ դարի վերջերին այստեղ կառուցված Santa Lucía del Trampal եկեղեցին, որը վերջերս վերակառուցվել է, համալրվել ինտերպրետացիոն կենտրոնով։ Կա նաև հյուրընկալությամբ հռչակված, մեծ այգի ունեցող վանական համալիր, որը ծանր ժամանակներում ապաստան ու սնունդ է տվել խիստ կարիքավորներին և հիմա էլ ուխտավորներին անվճար ճաշ է առաջարկում, ինչպես նաև բաժանում պաշտամունքային-հուշանվերային ինքնատիպ խեցիներ [5]:
-
Santa Lucía del Trampal եկեղեցին
-
Եկեղեցու ներսը
Ժողովրդագրություն
խմբագրել1900 թվականից ի վեր՝ Ալկուեսկարի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[6][7].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ Cervantes Virtual [1]
- ↑ Municipio Código INE -10.010 [2]
- ↑ Santa Luc a del Trampal Basilica, Alcuescar, Spain
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկուեսկար» հոդվածին։ |