Ալլա Հովհաննիսյան
հայ դերասանուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալլա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ալլա Սուրենի Հովհաննիսյան (նոյեմբերի 21, 1947, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2005)։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՎՊՀ (1975) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Սուրեն Հովհաննիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Ալլա Հովհաննիսյանը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 21-ին, Ստեփանավանում, դերասան Սուրեն Հովհաննիսյանի ընտանիքում։ 1966 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Կիմ Արզումանյանի արվեստանոց, որտեղ սովորել է 2 տարի և վերադարձել Կիրովական։ Ուսմանը զուգահեռ խաղացել է թատրոնում։ 1971-1975 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1973 թվականից աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի[1]։
Դերեր խմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
«Ռոմեո Ջուլիետ և խավարը» | ||
«Լոռվա ձոր» | ||
Գաբրիել Սունդուկյան | «Ամուսիններ» | Հեղինե, Էլիզ |
Չարլզ Դիքենս | «Դավիդ Կոպերֆիլդ» | Կլարա |
Ալեքսանդր Շիրվանզադե | «Քաոս» | Անուշ |
Ալեքսանդր Օստրովսկի | «Անմեղ մեղավորները» | Կարինկինա |
Հրանտ Մաթևոսյան | «Աշնան արև» | Աղուն |
Արտաշես Քալանթարյան | «Վաճառքի ենթական չէ» | Եվա |
Ա. Բայանդուրյան | «Աշնանային իրիկնամուտ» | Բավական |
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ՀԹԳՄ ոսկե մեդալ[1]
- Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալ[1]
- Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ 2003 թ.[1]
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2005 թ.[1]
- «Թատերական Լոռի» մրցանակ, 2010 թ.[1]
- ՀՀ մշակույթի նախարարության «Արտիստ» մրցանակ, 2011 թ.[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ալլա Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին։ Վերցված է 2020-05-14