Սուրեն Հովհաննիսյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Սուրեն Եղիազարի Հովհաննիսյան (մայիսի 19, 1914(1914-05-19), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1986(1986-09-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սուրեն Հովհաննիսյան
Ատիլիոյի դերը` Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
Ծնվել էմայիսի 19, 1914(1914-05-19)
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 1986(1986-09-19) (72 տարեկան)
Մահվան վայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Ալլա Հովհաննիսյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1932-1936 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում։ 1938-1941 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան, 1945-1952 թվականներին՝ Ստեփանավանի, 1952-1986 թվականներին՝ Վանաձորի թատրոնի դերասան։

Դերեր խմբագրել

  • Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Մարկոս Ալիմյան՝ Շիրվանզադեի «Քաոս»
  • Բալաբեկ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
  • Մարգար՝ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»
  • Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
  • Պոլեժաև՝ Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն»
  • Չմուտին՝ Ա. Գալինի «Ռետրո»
  • Ատիլիո՝ Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
  • Դոն Արիաս՝ Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը»
  • Գևորգ՝ Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավեն»
  • Մոնտանելի՝ «Բոռ», ըստ Վոյնիչի

1986 թվականին նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։