Ալլահշուքյուր Փաշազադե
Ալլահշուքյուր Գումմետ օղլի Փաշազադե (ադրբ.՝ Şeyxülislam Hacı Allahşükür Paşazadə, օգոստոսի 26, 1949, Cil, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ադրբեջանցի հոգևորական և պատմաբան։ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ (1980 թվականից), շեյխ ուլ իսլամ, պատմական գիտությունների դոկտոր (1992 թ․)[1]։
Ալլահշուքյուր Փաշազադե ադրբ.՝ Allahşükür Paşazadə և թալ.՝ Allahšukur Pašazadə | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Cil, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ, տասներկուականներ և շիա իսլամ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան, Mir-i-Arab madrasah? և Tashkent Islamic Institute? |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | mufti և համալսարանի դասախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱլլահշուքյուր Փաշազադեն ծնվել է 1949 թվականի օգոստոսի 26֊ին Ադրբեջանի Լենքորանի շրջանի Ջիլ գյուղում, թալիշների ընտանիքում[2]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո աշխատել է սովխոզում[3]։
1968 թվականին նա ընդունվել է Բուխարայի մեդրեսե, իսկ 1975 թվականին ավարտել Տաշքենդի իսլամական համալսարանը[4]։
1975 թվականից Կովկասի մուսուլմանների վարչության պատասխանատու քարտուղար և փոխնախագահ։ 1980 թվականի ամռանը ընտրվել է Հարավային Կովկասի մուսումլանների հոգևոր առաջնորդ և ստացել է Շեյխ ուլ իսլամ հոգևոր կոչումը[5]։
1985 թվականից իսլամական քաղաքակրթության Հորդանանի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ է։ 1988 թվականից համաշխարհային իսլամական կոնգրեսի անդամ է։ 1989 թվականին Փաշազադեն ընտրվել է ԱԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[6]։ 1992 թվականին Փաշազադեն Ադրբեջանի, Վրաստանի, Դաղստանի, Կաբարդա-Բալկարիայի, Ինգուշիայի, Չեչնիայի, Կարաչայ-Չերքեզիայի և Ադըղեայի հոգևոր առաջնորդների կողմից ընտրվել է կովկասյան ժողովուրդների հոգևոր խորհրդի նախագահ[4]։
Իսլամական կոնֆերանս կազմակերպության կավավարման խորհրդի և Եվրասիայի իսլամական խորհրդի անդամ է։ 2004 թվականից ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահն է։
2009 թվականին Ադրբեջանը պետական մակարդակով նշեց նրա ծննդյան 60 և Կովկասի մուսուլմանների առաջնորդ լինելու 30֊ամյակը[7]։
Հեղինակած հոդվածներ
խմբագրել- «Իսլամը Կովկասում»
- «Շեհիդները իսլամում»
- «Կրոն և ազգամիջյան հարաբերություններ»
- «Ազգը և հանրությունը իսլամում»
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ В Баку избран пожизненный глава мусульман Кавказа Независимая газета, 6 августа 2003.
- ↑ Расим МУСАБЕКОВ. «Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства» (ռուսերեն). sakharov-center.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Глава Управления мусульман Кавказа Аллахшукюр Паша-заде сегодня отмечает 60-летие со дня рождения
- ↑ 4,0 4,1 «Глава Управления мусульман Кавказа отмечает 60-летний юбилей». Агентство Международной информации TREND. 26 августа 2009.
- ↑ На воре и шапка горит // Русская линия
- ↑ «Биография на сайте УМК». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Патриарх Кирилл отправляется в Баку на празднование 60-летия главы Управления мусульман Кавказа NEWSru, 6 ноября 2009.