Ալիս Հեքիմբաշյան
Ալիս Արամի Հեքիմբաշյան (հունվարի 14, 1943[1], Թավրիզ, Իրան), հայ օպերային երգչուհի, բեմադրիչ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)։
Ալիս Հեքիմբաշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1970) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1997) |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱլիս Հեքիմբաշյանը ծնվել է 1943 թվականի հունվարի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում։ 1947 թվականին Հեքիմբաշյանների ընտանիքը հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1997 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը[2]։
1974 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի, 1997 թվականից՝ ռեժիսոր։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդուրադ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վահրամ Բաբայանի և այլոց գործերից[2][3]։
Օպերային ներկայացումներ
խմբագրելԿոմպոզիտոր | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Արմեն Տիգանյան | «Անուշ» | Անուշ |
Արմեն Տիգանյան | «Դավիթ Բեկ» | Շուշան |
Տիգրան Չուխաջյան | «Արշակ Երկրորդ» | Օլիմպոս |
Տիգրան Չուխաջյան | «Կարինե» | Կարինե |
Զաքարե Փալիաշվիլի | «Դաիսի» | Մարո |
Ջուզեպպե Վերդի | «Ռիգոլետտո» | Ջիլդա |
Ջուզեպպե Վերդի | «Տրավիատա» | Վիոլետա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | «Դոն Ժուան» | Ցերլինա |
Ջակոմո Պուչչինի | «Բոհեմ» | Մյուզետտա |
Ժորժ Բիզե | «Կարմեն» | Ֆրասկիտա |
Էդգար Հովհաննիսյան | «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» | Նատալիա |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5314
- ↑ 2,0 2,1 2,2 «Ալիս Հեքիմբաշյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին