Ալիս Կոլոնյո
Ալիս Վիկտորին Անտուանետ Կոլոնյո (ֆր.՝ Alice Victorine Antoinette Colonie, նոյեմբերի 5, 1924[1], Մարսել[1] - հուլիսի 18, 2010[1], Vaison-la-Romaine[1]), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ և կերամիկայի վարպետ։
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Alice Victorine Antoinette Colomieu[1] |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1924[1] |
Ծննդավայր | Մարսել[1] |
Վախճանվել է | հուլիսի 18, 2010[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Vaison-la-Romaine[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Կենսագրություն
խմբագրելԱլիս Կոլոնյոն ծնվել է 1924 թվականի, Մարսելում, Վոքլյուզի հնաբնակ ընտանիքներից մեկում։ Ավարտել է Մարսելի գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որտեղ ստացել է մի քանի առաջին և երկրորդ կարգի աստիճաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ալիս Կոլոնյոն սովորել է Մոնպելիեի Ֆոնկարադ կերամիկական մասնագիտական դպրոցում, որից հետո տեղափոխվել է Օրանժի մոտակայք[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1980-ականները, կավը դարձել է Ալիս Կոլոնյոյի տաղանդի արտահայտման ձևը։ Նրա ստեղծած կերամիկական արտադրանքները բնութագրվում էին վառ գույներով և միշտ ձեռքով էին պատրաստվում՝ առանց կավագործական կաղապարներ օգտագործելու։
1953 թվականին Ալիս Կոլոնյոն դարձել է Գեղարվեստական արհեստների ֆեդերացիայի անդամ։ 1953 և 1954 թվականներին մասնակցել է դեկորատիվ արվեստի ցուցահանդեսին։ 1955 թվականին Ալիսն իր աշխատանքներն է ներկայացրել Կաննում ժամանակակից կերամիկայի գլուխգործոցների ցուցահանդեսում[3], որի արդյունքում Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը և Ֆաենցա կերամիկայի թանգարանը (Իտալիա) ձեռք են բերել նրա որոշ ստեղծագործություններ։ 1961 թվականին Ալիսը ոսկե մեդալ է նվաճել Արվեստի ազգային ցուցահանդեսում։
Ալիսն աշխատել է իր ժամանակի այնպիսի նշանավոր դեկորատորների հետ, ինչպիսիք են Ժան Ռոյերը, Մորիս Ռանկը և Ժյուլ Լյոլյոն, որի համար նա ստեղծել է երկու հոյակապ կերամիկական պատկերներ, որոնք հետագայում զարդարել են Պիեռ Լոտի նավի լողավազանը։ 50-ականների վերջին աշխատել է ճարտարապետների հետ և մասնակցել քաղաքային կառույցների հարդարման աշխատանքներին, ինչպիսիք են Իլ Սյուր Սորգում գտնվող փոստային բաժանմունքը, Ավինյոնում գտնվող Ֆրեդերիկ Միստրալ քաղաքի դպրոցը, նույնիսկ մասնակցել է Ռոեի, Սաբլեի և Վալրեայի եկեղեցիների զոհասեղանների հարդարման աշխատանքներին։ 20-րդ դարի 60-ականներին Ալիս Կոլոնյոն տեղափոխվել է Ռոե քաղաքի Վոքլյուզի դեպարտամենտ։ Այստեղ նա կառուցել է իր տունը, ինչպես նաև մատուռ, որը անձամբ է հարդարել։ Նույն տարիներին նա ուսումնասիրել է գեղանկարչություն և զբաղվել գրքերի նկարազարդմամբ։
1997 թվականին Ալիսը նկարազարդել է Ռենե Լաշիոյի «Տաճարականները. Արևելքի և Արևմուտքի ասպետները» խորագրով գիրքը։
2013 թվականի սեպտեմբերին, երբ Մարսելն ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Լե Բո դը Պրովանսում կայացել է «Կերամիկայի և ապակու սեպտեմբեր» առաջին ցուցահանդեսը, որում ներկայացվել են Ալիս Կոլոնյոյի և Ժան-Պոլ Վան Լիտի ստեղծագործությունները[4]։ Այս ցուցահանդեսում ցուցադրվել են Ալիս Կոլոնյոյի գործերը, որոնք նախկինում երբևէ չէին ներկայացվել լայն հասարակությանը, մասնավորապես, նկարչի անձնական սպասքը, ինչպես նաև իր համար ստեղծած զարդերը[5]։
Վեզոն լա Ռոմենում (ֆր.՝ Vaison-la-Romaine) փողոցներից մեկը կոչվում է Ալիս Կոլոնյոյի անունով։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում, Իտալիայի Ֆաենցայի Կերամիկայի միջազգային թանգարանում[6], ինչպես նաև տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։
Պարգևներ
խմբագրել1961 թվականին Ալիս Կոլոնյոն արժանացել է Արվեստի ազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées mirror
- ↑ Septembre de la Céramique et du Verre aux Baux-de-Provence — artéMédia Արխիվացված 2014-03-21 Wayback Machine
- ↑ Premier festival international de la ceramique: le congres ... l'exposition ... - Google Livres
- ↑ Septembre de la céramique et du verre — 5 septembre 2013 — 13520 Baux-De-Provence — Si On sortait ?
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Faenza - Google Livres
Գրականություն
խմբագրել- La Céramique des années cinquante de Pierre Staudenmeyer.
- Quelques notes d’histoire sur Cairanne de Frédéric Alary (1966)
- Qui est qui en France de Jacques Lafitte (1987)
- Templiers : Chevaliers d’Orient et d’Occident de René Lachaud (1997)
- Peintres autour du Ventoux: XIXe et XXe siècles : répertoire chronologique de notices biographiques de Jean-Paul Chabaud (2000)