Օրանժ (Ֆրանսիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրանժ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օրանժը (ֆր.՝ Orange) քաղաք է Ֆրանսիայի հարավում՝ Վոքլյուզ դեպարտամենտում[4]։ Այն ընկած է Եյգյուզ գետի ափին, որը, մի քանի կիլոմետր հոսելով, թափվում է Ռոն գետի մեջ։ Բնակչությունը կազմում է 28.948 (2012-ի հունվարի 1-ի դրությամբ)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Orange[1] օքս.՝ Aurenja | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 74,2 կմ² | ||
ԲԾՄ | 50 մետր | ||
Բնակչություն | ▼28 454 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 84100[3] | ||
Պաշտոնական կայք | ville-orange.fr | ||
| |||
ԱնվանումԽմբագրել
Քաղաքի պատմական անունն է Արոզիո։,, Օրանժը,,՝ որպես գույնի և մրգի հետ ասոցացում, ավելի ուշ է առաջացել՝ զարգացող հոմոֆոնիայի հիման վրա։
ԺողովրդագրությունԽմբագրել
Ըստ 2010 թվականի մարդահամարի արդյունքների բնակչությունը կազմում է 29 135 մարդ:
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
19 912 | 24 562 | 25 371 | 26 499 | 26 964 | 27 989 | 29 859 | 28 948 |
Տեսարժան վայրերԽմբագրել
Քաղաքը հայտնի է մի շարք հռոմեական կառույցներով, հատկապես տպավորիչ ամֆիթատրոնով և քաղաքի հիմնադրման կամարով, որոնց կառուցումն սկսվել է Օգոստոս կայսրի տիրապետությունից առաջ կամ այդ ընթացքում։ 1981 այս կառույցները մտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների ցուցակ։
Քաղաքի հիմնադրման կամարԽմբագրել
Լիոն տանող փողոցի մոտ վեր է հառնում հռոմեական երեք կամարանոց մի հուշարձան-դարպաս։ Իր 19 մետր երկարությամբ, 18 մետր բարձրությամբ և ութ մետր լայնությամբ այն իր ժամանակների ամենամեծ և ամենալավ պահպանվածներից մեկն է։ Կառուցվել է հավանաբար հռոմեացիների մի հաղթանակից հետո՝ կամ մ.թ.ա. 49 թ. Մասիլիայի մոտ տեղի ունեցած Կեսարի հաղթանակից, կամ մ.թ.ա. 31 թ. Աքթյումի ճակատամարտից հետո։
Հռոմեական ամֆիթատրոնըԽմբագրել
Քաղաքի ներսում է գտնվում մ.թ.ա. առաջին դարից եկած Հռոմեական ամֆիթատրոնը, որը համարվում է աշխարհի ամենալավ պահպանվածներից մեկը։ Հռոմեական կայսրության անկումից հետո այս կառույցն արժանացավ մյուս շատ անտիկ կառույցների ճակատագրին և համարվում էր քարհանք։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում թատրոնի բաժինները ծառայում էին որպես բանտ, որտեղ բանտարկվում էին Հեղափոխության թշնամիները՝ ոչ արժանավայել պայմաններով։ 1869-ից ի վեր այստեղ նորից տեղի են ունենում ներկայացումներ և համերգներ։ Թատրոնն առաջարկում է գրեթե 7000 նստատեղ, հռոմեական ժամանակներում այն հասնում էր 10.000-ի[5]։
Այլ տեսարժան վայրերԽմբագրել
Այլ տեսարժան վայրերից են Նոտրե Դամի տաճարը, Արվեստի և Պատմության թանգարանը (Musée d’Art et d’Histoir)։
ԳրականությունԽմբագրել
« Nom des habitants des communes françaises, Orange » [archive]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Оранж // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
- ↑ Roman Theatre and Museum official website