Մեգաֆոն (մեգա և ֆոն), ձայնի ուժեղացման համար կիրառվող կոնաձև խոսափող։ Մեգաֆոնը ոչ թե ուղղակի իմաստով ուժեղացնում է ձայնը, այլ կենտրոնացնում է այն հարկավոր ուղղությամբ։ Ձայնի զգալի ուժեղացում ստանալու համար օգտվում են էլեկտրամեգաֆոնից, որը բաղկացած է միկրոֆոնից, ոչ մեծ բարձրախոսից և ուժեղացուցիչից։ Միկրոֆոնը և բարձրախոսը պահվում են խոսողի բերանի մոտ, իսկ ուժեղացուցիչը սնման մարտկոցով հագցվում է գոտուն։

Մեգաֆոնի կատարելագործված տեսակը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 372
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգաֆոն» հոդվածին։