Ալիշա Բուլ Սթոթ
Ալիշա Բուլ Սթոթ (անգլ.՝ Alicia Boole Stott, հունիսի 8, 1860[1][2], Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 17, 1940[1], Հայգեյթ, Միացյալ Թագավորություն[3] և Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի մաթեմատիկոս, Գրոնինգենի համալսարանի պատվավոր դոկտոր։
Ալիշա Բուլ Սթոթ Alicia Boole Stott | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1860[1][2] Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1940[1] (80 տարեկան) Հայգեյթ, Միացյալ Թագավորություն[3] կամ Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն[4] |
Ալմա մատեր | Քուինի քոլեջ, Լոնդոն և Գրոնինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ազդվել է | Charles Howard Hinton?[5] |
Պարգևներ | |
Հայր | Ջորջ Բուլ[6] |
Մայր | Մարի Էվերեստ Բուլ[6] |
![]() |
Ալիշա Բուլ Սթոթը շրջանառության մեջ է դրել «պոլիտոպ» տերմինը, սահմանելով, որ այն էվկլիդյան տարածության ենթաբազմություն է, որը կարող է ներկայացվել որպես վերջնական քանակի սիմպլեքսային ամբողջություն։
Կենսագրություն
խմբագրելԱլիշա Բուլ Սթոոթը ծնվել է 1860 թվականի հունիսի 8-ին Իռլանդիայի Կորկ քաղաքում՝ մաթեմատիկոս և տրամաբան Ջորջ Բուլի և Մարի Էվերեստ Բուլի ընտանիքում, դառնալով ընտանիքի երրորդ դուստրը։ Նրա քույրերից Լյուսի Էվերեստը եղել է քիմիկոս և դեղագործ, իսկ Լիլիա Վոյնիչը՝ վիպասան։ Հոր մահից հետո՝ 1864 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Այնտեղ Բուլերի ընտանիքի մայրը անցնում է աշխատանքի՝ դառնալով Լոնդոնի թագուհու քոլեջի գրադարանավարը։
Այդ տարիներին Ալիշա Բուլ Սթոթը հաճախում է Քինգի քոլեջի կից դպրոցը[7], բայց չի կարողանում կրթությունը շարունակել համալսարանում։ Ընկերների և ընտանիքի շրջանում նա հայտնի է եղել Ալիս անվանումով, չնայած նրան, որ փաստաթղթերում նրա անունը եղել է Ալիշիա։
Ալիշան Բուլերի ընտանիքի միակ զավակն էր, որ ժառանգել էր հոր մաթեմատիկական տաղանդը, թեև նրանց մայրը իր բոլոր հինգ երեխաներին էլ փորձել է դնել այդ ուղղու վրա։ Նրա այդ տաղանդը նկատվել է այն ժամանակ, երբ վերջինս իր 18-ամյա եղբոր՝ Չարլզի համար պատկերում է չորրորդ հարթություն[8]։ Հետագայում նա գիտությանը հայտնի է դառնում «պոլիտոպ» տերմինը նկարագրելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 3,0 3,1 3,2 Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia Mathematica — Elsevier, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 126. — ISSN 0315-0860; 1090-249X — doi:10.1016/J.HM.2007.10.008
- ↑ Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia Mathematica — Elsevier, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 123. — ISSN 0315-0860; 1090-249X — doi:10.1016/J.HM.2007.10.008
- ↑ Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia Mathematica — Elsevier, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 125. — ISSN 0315-0860; 1090-249X — doi:10.1016/J.HM.2007.10.008
- ↑ 6,0 6,1 6,2 Polo-Blanco I. Alicia Boole Stott, a geometer in higher dimension // Historia Mathematica — Elsevier, 2008. — Vol. 35, Iss. 2. — P. 124. — ISSN 0315-0860; 1090-249X — doi:10.1016/J.HM.2007.10.008
- ↑ Des MacHale; Anne Mac Lellan. Mulvihill, Mary (ed.). Lab Coats and Lace. Women in Technology and Science. ISBN 9780953195312.
- ↑ Morrow, Charlene; Perl, Teri (1998). «Notable Women in Mathematics: A Biographical Dictionary». Greenwood Press. էջեր 243–245. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին – via Questia.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշա Բուլ Սթոթ» հոդվածին։ |