Մարթին Ալեքսանդեր Այոնո (անգլ.՝ Martin Alexander Aiono; փետրվարի 16, 1996(1996-02-16), Ֆինիքս, ԱՄՆ), կամ պարզապես Ալեքս Այոնո, ամերիկացի երգիչ, պրոդյուսեր, յություբեր և դերասան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից։ Այոնոն հայտնի է դարձել ՅուԹյուբ հարթակում իր տեսահոլովակներով, որոնք միասին ավելի քան 981 միլիոն դիտումներ են հավաքել[1]։ 2017 թվականի փետրվարին նա թողարկել է իր առաջին՝ «Work the Middle» խոշոր լեյբլում սինգլը Interscope Records-ում[2]։ Երկրորդ սինգլը՝ «Question»-ը թողարկվել է 2017 թվականին ապրիլին[3]։ Երրորդ՝ «Does It Feel Like Falling» սինգլը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ին[4]։ Այոնոն կատարելու է Նեթֆլիքսի «Փնտրելով Օհանան» սպասվելիք ֆիլմի գլխավոր դերերից մեկը[5]։

Ալեքս Այոնո
անգլ.՝ Martin Alexander Aiono
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1996(1996-02-16) (25 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություներգիչ, յություբեր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործունեություն2011-այժմ
Կայքalexaiono.com
Alex Aiono Վիքիպահեստում

ՅուԹյուբԽմբագրել

Այոնոն առաջին անգամ միլիոնավոր հետևորդներ է հավաքել՝ ստեղծելով հայտնի երգերի իր «շրջված» սեփական տարբերակները, ներառյալ նրա «One Dance»-ը, որն ավելի քան 67 միլիոն դիտումներ է հավաքել։ 2020 թվականի դրությանբ նրա յություբյան ալիքը ավելի քան 6 միլիոն հետևորդներ և 981 միլիոն դիտումներ է հավաքել[1]։ Այոնոն հանդես է եկել «Թագավորական ոչնչացում» յություբյան հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում։

Երաժշտական կարիերաԽմբագրել

Այոնոն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Doesn't Get Better»-ը, 2013 թվականի մարտի 5-ին[6]։ Ավելի ուշ՝ մայիսի 23-ին, Այոնոն թողարկել է իր դեբյուտային «Young & Foolish» մինի ալբոմը[7]։ Մինի ալբոմի նույնանուն երգը համահեղինակվել է Ջոն Լեջենդի հետ։ Այոնոն նշել է Լեջենդին, որպես իր վրա մեծագույն ազդեցություն թողած արտիստ[8]։

2016 թվականին Այոնոն սկսել է հայտնի երգերի «շրջված» տարբերակներ ստեղծել, ներառյալ Դրեյքի «One Dance» և Նիքի Ջեմի «Hasta el Amanecer» երգերի մեշ ափը, որը ՅուԹյուբում հավաքել է ավելի քան 67 միլիոն դիտումներ[9]։ Հոլովակը ցուցադրել է Այոնոյի վոկալը, խարիզման, կիթառ նվագելու և պրոդյուսերավորման ունակությունները[8]։ 2016 թվականին Այոնոն երգ է ձայնագրել և պրոդյուսերավորել Քոնոր Մեյնարդի հետ, որը թողարկվել է Քոնորի յություբյան ալիքում 2017 թվականի նոյեմբերին և հավաքել է ավելի քան 88 միլիոն դիտումներ։

2017 թվականի սկզբին Այոնո պայմանագիր է կնքել Interscope Records-ի՝ Universal Music Group-ի մասնաճյուղի հետ։ 2017 թվականի հունվարի 27-ին Այոնոն թողարկել է իր «Work the Middle» սինգլը[2]։ Երգը պրոդյուսերավորվել է Axident-ի և D'Mile-ի կողմից[8]։ 2019 թվականի դրությամբ Այոնոն ստորագրված է Become Records լեյբլին։

Դերասանական կարիերաԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերին Նեթֆլիքսը հայտարարել է, որ Այոնոն կատարելու է «Փնտրելով Օհանան» սպասվելիք ֆիլմի գլխավոր դերերից մեկը[5]։

Անձնական կյանքԽմբագրել

Այոնոն և նրա ընտանիքը տեղափոխվել են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք, և նա հնարավորություն է ստացել զբաղվել երաժշտական կարիերայով 14 տարեկանում։ Նրանք ապրում էին երկսենյականոց բնակարանում, մինչ նա ստեղծում էր իր առաջին երաժշտական կապերը՝ ելույթ ունենալով Սանտա Մոնիկայի ափին, որտեղ նա ծանոթացել էր իր մենեջերներից մեկի հետ։ Նրա մայրը ամերիկուհի է եվրոպական ծագմամբ, իսկ հայրը՝ սամոացի մաորիական ծագմամբ[10][11][12]։ Այոնոն Սուրբ վերջին օրերի Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամ է[13]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Մինի ալբոմներԽմբագրել

Անվանում Մինի ալբոմի մանրամասնություններ
Young & Foolish
Alexmas
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 20, 2015[14]
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Does It Feel Like Falling EP
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 17, 2017
  • Լեյբլ՝ Interscope Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում

ՍինգլներԽմբագրել

Որպես գլխավոր արտիստԽմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
FRA AUT BEL
(WA)
GER SWI
Doesn't Get Better[6] 2013 Young & Foolish
Young & Folish[15]
Killer[16] 2015 Ոչ ալբոմային սինգլ
Ocean Love[17]
Wild[18] 2016
Work the Middle[2] 2017
Question[3]
Hot2Touch[19]
(Ֆելիքս Յենի և Hight-ի հետ)
178 14 55 12 49 I
Does It Feel Like Falling[4]
(Տրինիդադ Քարդոնայի մասնակցությամբ)
Does It Feel Like Falling EP
One At A Time[20]
(Թի Փեյնի հետ)
Ոչ ալբոմային սինգլs
Thinking About You[21] 2018
Young Love[22]
Big Mistake[23]
No Drama[24]
As You Need[25]
Her[26] 2019
Unloving You

Որպես մասնակցող արտիստԽմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
FRA BEL
«Lordly»[27]
(Ֆեդեր՝ Ալեքս Այոնոյի մասնակցությամբ)
2016 36 10 Ոչ ալբոմային սինգլ

Գովազդային սինգլներԽմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
FRA
«Jealous»[28] 2015 Ոչ ալբոմային սինգլ
«One Dance/Hasta el Amanecer» (Մեշ ափ) 2016 69
«Despacito/I'm the One» (Մեշ ափ) 2017

ՇրջագայություններԽմբագրել

Հեդլայն
  • The After Party Tour (2017)
  • Feels Like Tour (2018)
  • Fun23 Tour (2019)
Համահեդլայն
  • The Changes Tour (Ուիլյամ Սինգի հետ) (2017)
Բացող ելույթ
  • Սաբրինա Քարփենթեր՝ The De-Tour (2017)
Այլ
  • The Dolan Twins՝ 4OU (4 Only U-Tour) (2016)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Alex Aiono»։ YouTube։ Վերցված է 2019-10-01 
  2. 2,0 2,1 2,2 «Work the Middle - Single»։ iTunes։ January 27, 2017 
  3. 3,0 3,1 «Question - Single»։ iTunes։ April 21, 2017 
  4. 4,0 4,1 «Does It Feel Like Falling (feat. Trinidad Cardona) - Single»։ iTunes։ September 15, 2017 
  5. 5,0 5,1 Kroll Justin, Kroll Justin (2019-09-30)։ «‘Young Sheldon’ Director’s Feature Debut ‘Finding Ohana’ Lands at Netflix (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01 
  6. 6,0 6,1 «Doesn't Get Better - Single»։ iTunes։ March 15, 2013 
  7. 7,0 7,1 «Young & Foolish - EP»։ iTunes։ May 23, 2013 
  8. 8,0 8,1 8,2 «About»։ Alex Aiono։ 2017-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-15-ին։ Վերցված է 2017-03-23 
  9. Alex Aiono (2016-04-15), One Dance by Drake and Hasta el Amanecer by Nicky Jam | Mashup by Alex Aiono, https://www.youtube.com/watch?v=Kuz3DUNZaC8, վերցված է 2017-03-23 
  10. «YouTube sensation Alex Aiono in NZ» 
  11. «Alex Aiono Is The Shockingly Good YouTube Singer The World Actually Needs»։ Fader։ Վերցված է 2017-07-07 
  12. Hitt Christine։ «Q&A: YouTube star Alex Aiono talks music, Radio Disney and Hawaii»։ Hawaii Magazine։ Վերցված է 17 Apr 2017 
  13. http://www.zachsangshow.com/2017/03/08/alex-aiono-interview-performance-watch/
  14. «Alexmas - EP»։ iTunes։ November 20, 2015 
  15. «Young & Foolish - Single»։ iTunes։ May 15, 2013 
  16. «Killer - Single»։ iTunes։ February 16, 2015 
  17. «Ocean Love (From "Royal Crush Season 2") - Single»։ iTunes։ June 21, 2015 
  18. «Wild - Single»։ iTunes։ December 9, 2016 
  19. «Hot2Touch - Single»։ iTunes։ May 12, 2017 
  20. «One at a Time - Single»։ iTunes։ December 22, 2017 
  21. «Thinking About You - Single»։ iTunes։ January 12, 2018 
  22. «Young Love - Single»։ Sound Cloud։ August 17, 2018 
  23. «Big Mistake - Single»։ iTunes։ August 24, 2018 
  24. «No Drama - Single»։ iTunes։ October 26, 2018 
  25. «As You Need - Single»։ iTunes։ December 21, 2018 
  26. Michael Love Michael (May 15, 2019)։ «Alex Aiono's 'Her' Is For Everyone»։ Paper 
  27. «Lordly (feat. Alex Aiono) - Single»։ iTunes։ August 26, 2016 
  28. «Jealous - Single»։ iTunes։ January 31, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել