Ալեքսեյ Վեսելովսկի

Ալեքսեյ Նիկոլաևիչ Վեսելովսկի (ռուս.՝ Алексей Николаевич Веселовский, 27 հունիսի (9 հուլիսի) 1843, Մոսկվա - 25 նոյեմբերի 1918), ռուս գրականագետ, պատմաբան։ Համընդհանուր գրկականության պատմության դոկտոր, Մոսկվայի համալսարանի և Լազարյան ճեմարանի դասախոս (1881-ից)։ Ակադեմիկոս Ա․ Ն․ Վեսելովսկու եղբայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակակուլտետը (1863)։ Աշխատել է արտասահմանում (18631866 թթ., Գերմանիա, Ավստրո-Հունգարիա), ուսումնասիրել գրականություն, թատրոն և երաժշտություն։ 1876—88-ին նա դասավանդել է Մոսկվայի օրիորդաց բարձրագույն դասընթացներում։ 1906 թ-ին ընտրվել է ԳԱ պատվավոր ակադեմիկոս։ Իր հիմնական հետազոտությունները Ալեքսեյ Վեսելովսկին նվիրել է արևմտաեվրոպական գրկականության պատմությանը։ Նրա մենագրությունները, կենսագրական և պատմական ակնարկները հագեցած են փաստական հարուստ նյութով։ Մշակութապատմական դպրոցի և պատմահամեմատական գրականագիտության ներկայացուցիչներից է։ Վերջինիս բնորոշ գծերը հատկապես դրսևորվել են նրա «Արևմուտքի ազդեցությունը ռուս նոր գրականության վրա» (1883) գրքում։

Ալեքսեյ Վեսելովսկի
Алексей Веселовский
Veselovskij, Aleksej Nikolaevich.jpg
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 9), 1843
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 25, 1918(1918-11-25) (75 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանՎեդենսկոյե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, գրականության պատմաբան և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտԳրականության պատմություն և գրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Հայտնի աշակերտներՆիկոլաձ Չուլկով
Ամուսին(ներ)Alexandra Veselovskaya?
Երեխա(ներ)Յուրի Վեսելովսկի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121749983 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.