Յուրի Ալեքսեևիչ Վեսելովսկի (ռուս.՝ Юрий Алексеевич Веселовский, հուլիսի 6 (18), 1872, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1919(1919-04-11), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս գրականագետ, գրաքննադատ, բանաստեղծ, թարգմանիչ և հայագետ։ Ուսումնասիրել և պրոպագանդել է հայ գրականությունը, մշակույթը և պատմությունը, գրել է Հայաստանին նվիրված մի շարք բանաստեղծություններ։ Սերտ կապերով կապված է եղել հայ գրական շրջանների հետ։

Յուրի Վեսելովսկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6 (18), 1872
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 11, 1919(1919-04-11) (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, բանաստեղծ և թարգմանիչ
ԱմուսինMaria Veselovskaya?
Ծնողներհայր՝ Ալեքսեյ Վեսելովսկի

«Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը» ("Русские ведомости". 1895, N 359) և «Թուրքահայաստանի ողբերգությունը» (1915) ուսումնասիրություններում հանգամանորեն ներկայացրել է Հայկական հարցի ծագումն ու պատմությունը, դրա շուրջ ծավալված դիվանագիտական պայքարը, անդրադարձել արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագծերին և թուրքական կառավարության տված «երաշխիքներին»։ Վեսելովսկին խոր ցավով թվարկել է հայ ժողովրդի պատմության ողբերգական Էջերը. «1890 թվականին տեղի ունեցավ Էրզրումի հայտնի կոտորածը, ընդ որում, հայ բնակչության ընդդիմության թույլ փորձերը սանձարձակ թուրք զինվորներին ու պաշտոնյաներին խեղդվեցին արյան մեջ։ 1894 թվականին կատարվեց Սասունի ահավոր սպանդը, հրեշավոր մի բան՝ թուրք, կանոնավոր զորքի և քուրդ խուժանի համերաշխ գործակցությամբ, այս կոտորածը, որի հետ կապված մի շարք աոանձին դրվագներ մեկը մյուսից զայրացուցիչ են, 1895 թվականի ջարդերի ու սպանությունների հետ միասին իրագործվում էին ծրագրված ու պարբերաբար («Трагедия Турецкой Армении», էջ 18-19)։ Այդ արյունոտ ջարդերի նպատակը արևմտահայ ազգաբնակչության ոչնչացումն էր կամ «հնարավորին չափ» հայկական տարրի կրճատումը արևմտյան Հայաստանում»։

«Թշվառ երկրի զավակները» (1916), «Տառապյալ երեխաներ (թուրքհայկական իրականության սարսափների աշխարհից)» (1917) հոդվածներում Վեսելովսկին բացահայտել է ցեղասպանության քաղաքականության զոհերի՝ հայ երեխաների ողբերգությունը, մերկացրել թուրքական իշխանություններին, որոնք պետական անհրաժեշտություն են համարել «հայերին վնասազերծելը». «Այդ սովորական դարձած» «գրասենյակային կեղծիքը», որին բազմիցս դիմել է Թուրքիան հետքերը վերացնելու կամ ջրից չոր դուրս գալու համար, երբ նրան բռնել են դաժանության և անօրինության մեջ. իհարկե շատ բացահայտ էր, և թուրքական դիվանագետներին չհաջոդվեց ոչ մեկին շփոթեցնել։ Եվ որ «հեղափոխականների» շարքերում, որոնց դեմ պայքարում էր թուրքական կառավարությունը, կային 10 տարեկանից փոքր երեխաներ, երբեմն նաև ծծկերներ, հաստատված է բոլոր նրանց վկայություններով, ովքեր չեն կորցրել արդարության և անաչառության զգացումը» («Армянский вестник», 1917, N 39-40, Էջ 4)։ «Հայերի ճակատագիրը ամերիկյան գրողի պատկերմամբ», «Լավ օրերի արշալույսին», «Հայերի ճակատագիրը և ռուսական նոր սերունդը», «Թուրքահայաստանի ճակատագիրը» և այլ հրապարակախոսական հոդվածներում Վեսելովսկին հայ ժողովրդի նկատմամբ լցված մարդասիրությամբ և համակրանքով, մերկացրել է թուրքական կառավարության քաղաքականությունը, շոշափել Հայաստանի հասարակական քաղաքական դերի, ներկայի և ապագայի հարցերը (պատրաստում էր «Հայկական հարցը և ռուս հասարակայնությունը» գիրքը)։

  • Стихотворные переводы — Гейне. Армянские поэты. Ибсен. — 1898
  • Очерки армянской литературы и жизни. — Армавир. 1906.
  • Армянская муза. 1907.
  • Трагедия детской души. — М. 1908
  • Литературные очерки. тт. I—II. — М. 1910
  • Этюды по русской и иностранной литературе. тт. I—II
  • Очерки армянской литературы, истории и культуры, Е, 1872

Գրականություն

խմբագրել
  • «Научныe известия», В. Саводником в, сб. 2, Гиз. 1922.
  • «Словарь членов Общества любителей российской словесности при Московском университете». — М. 1911.
  • «Русские писатели», 1800—1917։ Биографический словарь, Москва, 1989. Т. 1. С. 436—437.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։