Ալեքսեյ Ֆեդոսեևիչ Վատչենկո (ուկրաիներեն՝ Олексій Федосійович Ватченко, փետրվարի 25, 1914(1914-02-25), Դնեպր, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1984(1984-11-22), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային քաղաքական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), ԽՄԿԿ անդամ (1940

Ալեքսեյ Վատչենկո
Ծնվել էփետրվարի 25, 1914(1914-02-25)
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22) (70 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Կենսագրություն խմբագրել

1938 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թվականից աշխատել է Դնեպրոպետրովսկի քաղժողկրթբաժնում, 1948 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ 1954 թվականից՝ Ուկրաինայի կոմկուսի Դնեպրոպետրովսկի մարզկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1959 թվականից՝ Խմելնիցկիի, 1963 թվականից՝ Դնեպրոպետրովսկի գյուղական, 1964 թվականից՝ Չերկասիի, 1965 թվականից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմների առաջին քարտուղար։ 1976-1984 թվականներին՝ Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ, միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ։ Ալեքսեյ Վատչենկո ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու՝ 1961 թվականից, անդամ՝ 1966 թվականից։ Ուկրաինայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 6-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 302