Եֆիմ Ուչիտել

Սովետական ​​օպերատոր և վավերագրական կինոնկարների ռեժիսոր, առաջնակարգ օպերատոր ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Եֆիմ Յուլևիչ Ուչիտել (ռուս.՝ Ефи́м Ю́льевич Учи́тель, 15 (28) հոկտեմբերի, 1913, Տիրասպոլ, Խերսոնի նահանգ, Ռուսաստանի կայսրություն – 18 օգոստոսի, 1988, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), վավերագրական ֆիլմերի խորհրդային օպերատոր և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976

Եֆիմ Ուչիտել
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1913(1913-10-28)
ԾննդավայրՏիրասպոլ, Խերսոնի նահանգ
Մահացել էօգոստոսի 18, 1988(1988-08-18) (74 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան
Մասնագիտությունկինոօպերատոր և կինոռեժիսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԵրեխաներԱլեքսեյ Ուչիտել

խմբագրել

Կենսագրություն = Եֆիմ Ուչիտելը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 15-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 28) Խերսոնի մարզի Տիրասպոլ քաղաքում (ներկայում՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմում)[1][2][3], հրեական ընտանիքում, որտեղ նրանից բացի եղել են ևս չորս երեխաներ։ Հայրը՝ որպես գրաշար, աշխատել է «Днестровский край» թերթի տպարանում[4]։ 1918 թվականին Եֆիմ Ուչիտելի հայրը մահացել է, և ընտանիքը պահել է նրա ավագ եղբայրը[5]։ Ավագ քույրն աշխատել է կինոթատրոնի դրամարկղում, և Եֆիմ Ուչիտելը տարվել է կինեմատոգրաֆիայով, ապա լուսանկարչությամբ։ Տիրասպոլում յոթերորդ դասարանն ավարտելուց հետո նա ուղեգրով մեկնել է սովորեու Լենինգրադի ֆաբրիկագործարանային աշակերտության դպրոցում։

1930 թվականից մինչև 1935 թվականը Եֆիմ Ուչիտելը սովորել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտի օպերատորական ֆակուլտետում։

1935 թվականից Եֆիմ Ուչիտելն աշխատել է որպես «Լենկինոխրոնիկա» կինոստուդիայի (1968 թվականից՝ Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիա) օպերատորի օգնական, իսկ 1937-1988 թվականներին՝ որպես օպերատոր և ռեժիսոր։ 1964 թվականից եղել է «Լենկինոխրոնիկայի» առաջին ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։

Եֆիմ Ուչիտելի նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Տոները տունդրայում» (ռուս.՝ «Праздники в тундре», 1937) կինոնկարը։ 1940 թվականին այլ օպերատորների հետ նկարահանել է «Մաններգեյմի գիծ» (ռուս.՝ «Линия Маннергейма») ֆիլմը։ Կոմունիստական կուսակցությանն անդամակցել է 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռազմաճակատային օպերատոր (նկարահանել է Լենինգրադի պաշտպանությունը)։ Նրա նկարահանած նյութերը ներառվել են «Բեռլին» և «Հաղթանակի շքերթ» (1945) և այլ ֆիլմերում։

1942 թվականին որպես բեմադրող ռեժիսոր նկարահանել է «Լենինգրադը պայքարում» (ռուս.՝ «Ленинград в борьбе»), ապա այդ թեմատիկան շարունակել «Լենինգրադ բլոկադայի ճեղքումը» (ռուս.՝ «Прорыв блокады Ленинграда», 1944), «Լենինգրադ» (1947, Ռոման Կարմենի հետ), «Լենինգրադի սխրանքը» (1959), «Հանդիպում Լենինգրադի հետ» (ռուս.՝ «Встреча с Ленинградом», 1970), «Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ» (ռուս.՝ «Ленинград. Годы и свершения», 1974), «Լենինգրադ՝ հերոս-քաղաք» (1975) ֆիլմերում։

Եֆիմ Ուչիտելը մահացել է 1988 թվականի օգոստոսի 18-ին Լենինգրադում։ Թաղված է Սերաֆիմովյան գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Որդին՝ Ալեքսեյ Ուչիտել, կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար

Ֆիլմագրություն խմբագրել

Օպերատորական աշխատանքներ խմբագրել

  • 1937 – Տոն տունդրայում (ռուս.՝ Праздник в тундре)
  • 1940 – Մաններգեյմի գիծը (ռուս.՝ Линия Маннергейма)
  • 1941 – Էստոնական հող (ռուս.՝ Эстонская земля)
  • 1943 – Լենինգրադը պայքարում (ռուս.՝ Ленинград в борьбе)
  • 1944 – Մահվան ճամբար Կլոոգա (ռուս.՝ Лагерь смерти Клоога)
  • 1944 – Լենինգրադի բլոկադայի ճեղքումը (լատին․՝ Прорыв блокады Ленинграда)
  • 1945 – Բեռլին (ռուս.՝ Берлин)
  • 1945 – Հաղթանակի շքերթ (ռուս.՝ Парад Победы)
  • 1947 – Լենինգրադ (ռուս.՝ Ленинград, վավերագրական, Ռոման Կարմենի հետ միասին), ռեժիսոր և գլխավոր օպերատոր

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  • 1949 – Խորհրդային Սիբիր (ռուս.՝ Сибирь Советская)
  • 1952 – Ճանապարհ դեպի ծովը (ռուս.՝ Путь к морю)
  • 1954 – Սուսամիրի հովտում (ռուս.՝ В долине Сусамыра)
  • 1957 – Ռուսական բնավորություն (ռուս.՝ Русский характер), Համամիութենական II կինոփառատոնի մրցանակ
  • 1959 – Ռուսաստանի դուստրեր (ռուս.՝ Дочери России)
  • 1959 – Լենինգրադի սխրանքը (ռուս.՝ Подвиг Ленинграда), Վալերի Սոլովցևի հետ համատեղ
  • 1960 – Խաղաղություն քո տանը (ռուս.՝ Мир дому твоему)
  • 1963 – Ռուսաստանի երգերը (ռուս.՝ Песни России)
  • 1963 – Կա այդպիսի նվեր (ռուս.՝ Есть такой городок)
  • 1965 – Բանվորների պատմությունները (ռուս.՝ Рассказы рабочих)
  • 1966 – Էրվին Շուլեի գործը (ռուս.՝ Дело Эрвина Шуля)
  • 1967 – Քո շռայլ սիրտը (ռուս.՝ Твое щедрое сердце), Համամիութենական կինոփառատոնի մրցանակ, 1968
  • 1970 – Հանդիպում Լենինգրադի հետ (ռուս.՝ Встреча с Ленинградом)
  • 1970 – Հանդիպում են վետերանները (ռուս.՝ Встречаются ветераны)
  • 1971 – Վիլեգոդայի տղամարդիկ (ռուս.՝ Вилегодские мужики)
  • 1972 – Սահման (ռուս.՝ Граница)
  • 1974 – Ռուսաստանի մեծ հացը (ռուս.՝ Большой хлеб России)
  • 1974 – Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ (ռուս.՝ Ленинград. Годы и свершения)
  • 1975 – Լենինգրադ՝ հերոս-քաղաք (ռուս.՝ Ленинград – город-герой)
  • 1975 – Հուշարձան (ռուս.՝ Памятник)
  • 1976 – Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ (ռուս.՝ Ленинград, годы и свершения)
  • 1977 – Ինչպե՞ս են գործերը, ընկեր նախագահ (ռուս.՝ Как дела, товарищ председатель?)
  • 1978 – Իրինա Կոլպակովա (ռուս.՝ Ирина Колпакова)
  • 1979 – Վալդայ. լիրիկական ռեպորտաժ (ռուս.՝ Валдай: лирический репортаж)
  • 1979 – Мои комиссары?
  • 1981 – Բարի առավոտ, մարդիկ (ռուս.՝ Доброе утро, люди!)

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1943) – «Լենինգրադը պայքարում» (ռուս.՝ «Ленинград в борьбе», 1942) ֆիլմի համար
  • ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1967) – Ռուսաստանին նվիրված «Ռուսական բնավորություն» (1957), «Ռուսաստանի դուստրերը» (1959), «Խաղաղություն քո տանը» (1960), «Ռուսաստանի երգերը» (1963) շարքի համար
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (12 հունիսի, 1964)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (29 սեպտեմբերի, 1969)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Լենինի շքանշան (1973)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1983)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (24 փետրվարի, 1945)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)
  • Կարմիր աստղի շքանշան (21 ապրիլի, 1943)
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • Ա. Դովժենկոյի անվան արծաթե մեդալ (1973) – «Սահման» (1972) ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Российская Еврейская Энциклопедия
  2. «Ф. Д. Свердлов «В строю отважных: Евреи, участники Великой Отечественной войны»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. Евреи в молдавском кинематографе
  4. Династия режиссёров родом из Молдовы
  5. Интервью с Алексеем Учителем

Գրականություն խմբագրել

  • Вольман Н. Б. Ефим Учитель. — Л.: Искусство, Ленингр. отд-ние, 1976. — 144, [32] с. — (Мастера советского театра и кино).

Արտաքին հղումներ խմբագրել