Ալեքսեյ Կալեդին

ռուս գեներալ

Ալեքսեյ Մաքսիմովիչ Կալեդին (ռուս.՝ Алексе́й Макси́мович Каледи́н, հոկտեմբերի 24, 1861(1861-10-24), Ուստ-Խոպյորսկայա (ստանիցա, Սերաֆիմովիչսկի շրջան), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1918(1918-02-11), Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ[1]), Դոնի կազակների հեծելազորի գեներալ, որ գլխավորել է Դոնի կազակների Սպիտակ շարժումը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի սկզբում։

Ալեքսեյ Կալեդին
ռուս.՝ Алексей Максимович Каледин
հոկտեմբերի 24, 1861(1861-10-24) - փետրվարի 11, 1918(1918-02-11) (56 տարեկան)
ԾննդավայրՈւստ-Խոպյորսկայա (ստանիցա, Սերաֆիմովիչսկի շրջան), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՆովոչերկասկ, ՌԽՖՍՀ[1]
ԳերեզմանNovocherkassk Old Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր
ԿոչումGeneral of the Cavalry?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Կալենդինը ծնվել է 1861 թվականին Սարատովի նահանգի Ուստ Խոպյորսկայա բնակավայրում, Դոնի կազակի (սպա) ընտանիքում։ Նա ավարտել է Վորոնեժի ռազմական դպրոցը, Սանկ Պետերբուրգի Միխայլովսկոե հրետանային դպրոցը (1882 թվական) և Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (1889 թվական)։ 1903 թվականից մինչև 1906 թվականը ծառայել է որպես տնօրեն Նովոչերկասկի ռազմական դպրոցում։ 1906 թվականից մինչև 1910 թվականը Կալեդինը եղել է Դոնի կորպուսի շտաբի պետի օգնական։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալեքսեյ Կալեդինը եղել է 12-րդ հեծյալ դիվիզիոնի և հարավարևմտյան ճակատի 8-րդ բանակի հրամանատար։ Կալեդինը չի ընդունել 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը և հեռացվել պաշտոնից, քանի որ հրաժարվել է կատարել Ժամանակավոր կառավարության հրամանը բանակի դեմոկրատացման վերաբերյալ։ 1917 հունիսի 17-ին Կալեդինը նշանակվել է Դոնի կազակների զորքի ատաման կազակների համայնքի կողմից և Միտրոֆան Բոգաևսկու պնդմամբ դարձել է նոր հիմնադրված կազակական զինվորական կառավարության ղեկավար, որն առաջին անգամ վերականգնվել էր 1709 թվականից հետո։ 1917 թվականի օգոստոսին Մոսկվայում Կալեդինը ներկայացրել է իր ծրագիրը հեղափոխական շարժումը ճնշելու վերաբերյալ։

Օգոստոսի 29-ին Նովոչերկասկի տեղական իշխանությունները որոշել են դիմել Ալեքսանդր Կերենսկուն, որպեսզի նա պաշտոնից ազատի և ձերբակալել տա Կալեդինին Դոնի շրջանի կազակների մոտ Կոռնիլովի օգտին քարոզչություն անցկացնելու համար։ Օգոստոսի 31-ին Նովոչերկասկի դատարանի դատախազը հեռագիր է ստացել Կերենսկուց, որով նա հայտնում էր, որ Կալեդինը պետք է պաշտոնապես ազատվի պաշտոնից և անմիջապես ձերբակալվի ու դատվի որպես սադրիչ։

Կազակների հրամանատարությունը որոշել է նախ լսել, թե ինչ կասի Կալեդինը, ապա նրան ուղարկել Մոգիլյով, որպեսզի նա այնտեղ բացատրություն տա գերագույն գլխավոր հրամանատարին, ինչպես պահանջել էր Կերենսկին։ Սեպտեմբերի 6-ին Կալեդինը փորձել է Կոռնիլովին պաշտպանել կազակական բանակի հրամանատարության հարձակումներից։ Հոկտեմբերի 25-ին (Հոկտեմբերյան հեղափոխության սկիզբ) Կալեդինը հայտարարել է, թե մինչև Ռուսաստանում ժամանակավոր կառավարության իշխանության լիակատար վերականգնումը Դոնի կազակների բանակը իր վրա կվերցնի Դոնի շրջանի վերահսկողությունը։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Այդ հայտարարությամբ սկիզբ է դրել Կալեդինշչինային՝ հակահեղափոխական շարժմանը Դոնի շրջանում։ Դոնի Ռոստովը կորցնելուց ու դրան հաջորդած Սառցային երթից հետո Կալեդինին ստիպված է եղել հավատալ, որ իրավիճակն անհույս է։ 1918 թվականի հունվարի 29-ին նա հեռացել է պաշտոնից և ինքնասպանություն գործել 1918 թվականի փետրվարի 11-ին[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1897)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1902)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան, Ռուդա գյուղի մետ՝ Գնիլա Լիպա գետի վրա տեղի ունեցած ճակատամարտի համար, հոկտեմբերի 12, 1914
  • Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Կալուշի ճակատամարտի համար, սեպտեմբեր 12, 1915
  • Սուրբ Գեորգիի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #120572044 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. First World War.com - a multimedia history of world war one
  3. Bourne, J. M. (2001). Who's who in World War One. Routledge. էջ 150. ISBN 978-0-415-14179-6. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Смирнов А. А. Вожди белого казачества. Атаман Каледин. — СПб.: Издательский дом «Нева», 2003. — 320 с.
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ; Астрель, 2003. — 896 с. — 5000 экз. — ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).
  • Генерал А. М. Каледин. Фронтовые письма 1915−1917 гг. / Составитель С. П. Чибисова. — Ростов-на-Дону: Издательство «Альтаир», 2011. — 288с.: ил.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կալեդին» հոդվածին։