Ալեքսեյ Գերման Կրտսեր

ռուս կինոռեժիսոր և սցենարիստ
(Վերահղված է Ալեքսեյ Գերման կրտսերից)

Ալեքսեյ Ալեքսեևիչ Գերման (Ալեքսեյ Գերման Կրտսեր, ռուս.՝ Алексей Алексеевич Герман, Алексей Герман-младший, սեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։ Ալեքսեյ Գերմանի ոճն առանձնանում է համայնապատկերի ձգտումով և խորքային միզանսցենարներով, ինչպես նաև վիզուալ մշակույթով, որը հաճախ գերիշխում է իմաստի նկատմամբ[2]։

Ալեքսեյ Գերման Կրտսեր
ռուս.՝ Алексей Алексеевич Герман
Ծնվել էսեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2001)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասան
Պարգևներ
IMDbID ID 1531700

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինգրադում, կինոռեժիսոր Ալեքսեյ Յուրևիչ Գերմանի և սցենարների հեղինակ Սվետլանա Կարմալիտայի ընտանիքում։ Գրող Յուրի Գերմանի թոռն է։

2001 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Սոլովյովի և Վալերի Ռուբինչիկի արվեստանոց), աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Ալեքսեյ Գերման ավագը հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ Գերման կրտսերը մինչև իր առաջին «Վերջին գնացքը» ֆիլմը նկարահանել է նաև հանրությանը անհայտ մեկ այլ ֆիլմ[3]։ 2015 թվականին Ալեքսեյ Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը մասնակցել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրին։ Ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի» կինոարվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար (կինոօպերատորներ Եվգենի Պրիվին և Ալեքսանդր Միխալչուկ)։

2018 թվականին թողարկվել է նրա «Դովլաթով» ֆիլմը, որը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրերի մասին 1971 թվականին։ Դրանից հետո ռեժիսորը սկսել է աշխատել «Օդ» ֆիլմի վրա, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային օդաչուների ցուցաերած սխրանքների մասին։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Մամուլի ասուլիս, 2018
  1. 2003Վերջին գնացքը (ռուս.՝ Последний поезд)
  2. 2005 – Գարպաստում (ռուս.՝ Гарпастум)
  3. 2008Թղթե զինվոր (ռուս.՝ Бумажный солдат)
  4. 2009 – Կարճ միացում (ռուս.՝ Короткое замыкание, նովել «Կիմ»)
  5. 2011 – Տոկիոյից (ռուս.՝ Из Токио, կարճամետրաժ)
  6. 2015Էլեկտրական ամպերի տակ (ռուս.՝ Под электрическими облаками)
  7. 2018Դովլաթով (ռուս.՝ Довлатов)
  8. 2021 – Գործը (ռուս.՝ Дело)
  9. 2022Օդ (ռուս.՝ Воздух)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ
  • «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում – 2003 («Վերջին գնացքը»)
  • Վենետիկի կինոփառատոնի Լուիջի Դե Լաուրենտիսի մրցանակ (հատուկ հիշատակում), 2003 («Վերջին գնացքը»)
  • «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2005 («Garpastum»)
  • «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
  • Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
  • Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակ (Asia Pacific Screen Awards) «նվաճումներ ռեժիսուրայի բնագավառում» անվանակարգում – 2017 («Էլեկտրական ամպերի տակ»)[4][5]
  • Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար – 2018 («Դովլաթով»)[6]
  • «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի մրցանակ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար» – 2021[7]:
Անվանակարգեր
  • Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2005 («Garpastum»)
  • Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2008 («Թղթե զինվոր»)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Ալեքսեյ Գերման կրտսերը Արխիվացված 2021-04-24 Wayback Machine Ռուսական մեծ հանրագիտարանում
  3. «Алексей Герман. Временно доступен». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Алексей Герман-младший получил премию Asia Pacific Screen Awards». РИА Новости. 26 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Алексей Герман-младший получил «Азиатский Оскар»». ProfiCinema. 26 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Кинофестиваль «Литература и кино» подвел итоги». unikino.ru. 20 апреля 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Кинофестивали "Зеркало" и "Окно в Европу" открылись в День российского кино». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գերման Կրտսեր» հոդվածին։