Ալեքսեյ Բեկետովի տուն

տուն Ալուշտայում

Ալեքսեյ Բեկետովի տուն (ռուս.՝ Дом Алексея Бекетова), ռուս խորհրդային հայտնի ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի տունը, որը գտնվում է Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Կառուցվել է 1898 թվականին։ Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է, որը պահպանվում է պետության կողմից[2]։

Ալեքսեյ Բեկետովի տուն
Տեսակշենք և թանգարան
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հասցեвул. Комсомольська, 4, Алушта, АР Крим, Україна
Հիմնադրված է1898
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և Local cultural heritage monument of architecture of Ukraine?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ճարտարապետական գործի ականավոր վարպետի ընտանիքը ամեն ամառ այցելել է Ղրիմ, քանի որ նրա հայրը՝ Խարկովի համալսարանի պրոֆեսոր Նիկոլայ Նիկոլաևիչ Բեկետովը Ալուշտայի արևմտյան հատվածի Պրոֆեսորական անկյունում՝ այն ժամանակվա գիտության ներկայացուցիչների և նկարիչների հանգստի սիրված վայրում, ուներ փոքր կալվածք։ 1895 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչն իր որդուն է նվիրել մի հողակտոր, որի վրա վերջինս կառուցել է տուն սեփական նախագծով[3]։

Նկարագրություն խմբագրել

Ալեքսեյ Նիկոլաևիչի ամառանոցն ունի երկու հարկ, կառուցված է տաշած քարերից, կողքերից ունի փայտե ծածկապատշգամբներ։ Շնորհիվ հաջող նախագծման և գոյություն ունեցող անհամաչափության, տունը փոքր, հարմարավետ և կոմպակտ տեսք ունի։ Առաջին հարկի դարավանդով առմուտքն ունի խոյակներով փորագրված փայտե սյուներ։ Տան քիվերի ձևավորման բնորոշ հատկանիշներն են հորիզոնական գոտին, ավանդական «ատամնիկներն» ու ձվազարդերը։ Շենքի քիվապատերը զարդարված են ծիծեռնակի պոչ հիշեցնող ատամներով։ Տան տանիքը բազմալանջ է, ծածկված է մետաղական թիթեղներով և ունի չորս մաշիկուլի (աշտարակ)։

Այսօր Ալեքսեյ Նիկոլաևիչ Բեկետովի ամառանոցը հուշատուն-թանգարան է, որը գտնվում է Ալուշտա, Կոմսոմոլսկայա փողոց, տուն 4 հասցեով՝ բլրի ստորոտում, և Սերգեյ Սերգեև-Ցենսկու տուն-թանգարանի համալիրի մի մասն է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Постановление Совета Министров Республики Крым № 627 от 20.12.2016 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Дом Бекетова в Алуште».(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել