Ալեքսան Մեխակյան

հայ վիպագիր, դրամատուրգ

Ալեքսան Ավետիսի Մեխակյան (օգոստոսի 24, 1940(1940-08-24), Երնջատափ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 2017(2017-07-26)[1]), հայ դրամատուրգ, վիպասան, արձակագիր, կինոսցենարիստ, Հայաստանի գրողների միության անդամ (1975): ԽՄԿԿ անդամ 1963 թվականից[2]։

Ալեքսան Մեխակյան
Ծնվել էօգոստոսի 24, 1940(1940-08-24)
ԾննդավայրԵրնջատափ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 26, 2017(2017-07-26) (76 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ և վիպասան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ալեքսան Մեխակյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսան Մեխակյանը ծնվել է 1940 թվականին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա՝ 1978 թվականին՝ Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 1967-1969 թվականներին աշխատել է «Շինարար» թերթում, 1969-1971 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1971-1976 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթում։ 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Երկնագույն թիթեռ» ժողովածուն (Մոսկվա, 1977), որն արժանացել է «Մոլոդայա գվարդիա» հրատարակչության տարվա լավագույն արձակի հատուկ մրցանակին։ Գրել է «Լեգենդ սրնգահարի մասին» սցենարը, որը լավագույնն է ճանաչվել Հայաստանի պետկինոյի 1976 թվականի մրցանակաբաշխությունում։ Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է (1979) «Ծաղրածուի ժպիտը» գեղարվեստական կինոնկարը։ Հեղինակել է մի շարք դրամաներ, սցենարներ՝ գեղարվեստական և դոկումենտալ ֆիլմերի համար։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ[3][4]։

Ֆիլմեր

խմբագրել

Որպես ռեժիսոր հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝

  • «Սուրբ կնունք»
  • «Ամենայն Հայոց կաթողիկոս»
  • «Ալեքսանդր Բակունց»
  • Երազախաբ ավետարան, Երևան, 2003։
  • Փոքրիկ սրնգահարի ոդիսականը, Երևան, 1985։
  • Ապաստան, Երևան, 1983[5]։
  • Իմ և քո ծուռը, Երևան, 1980։
  • Այս ճանապարհը, Երևան, 1977։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  • Ֆեոդոր Դոստոևսկի, Պատմվածքներ, Երևան, 2005։
  • Ֆեոդոր Դոստոևսկի, Դեռահասը (համահեղինակ է Լ. Տեր-Մինասյանը), Երևան, 2003[6]։
  • Լաքսնես Հալդոր, Իսլանդական զանգ, Երևան, 1985։
  • Եվգենի Նոսով, Ա‎ֆրոդիտեի տաճարը, Երևան, 1983։

Պարգևներ

խմբագրել
  • «Իմ պատանի նախնիներ» վեպն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1988
  • «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուն (Մոսկվա) արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1977[7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ալեքսան Մեխակյանը».
  2. Ալեքսան Մեխակյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. «Ալեքսան Մեխակյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 307
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեխակյան , Ալեքսան». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  6. Դոստոեւսկի, Ֆյոդոր Միխայլովիչ (2003). Դեռահասը։ Վեպ. ՌՀՀ. ISBN 9789993064862.
  7. «ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.