Ալեքսանդր Սեգալ

ռուս նկարիչ

Ալեքսանդր Իզրայիլևիչ Սեգալ (ռուս.՝ Александр Израилевич Сегал, հունիսի 16, 1905(1905-06-16), Օստրուվ Մազովեցկա, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 12, 1971(1971-10-12), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ալեքսանդր Սեգալ
Ծնվել էհունիսի 16, 1905(1905-06-16)
ԾննդավայրՕստրուվ Մազովեցկա, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1971(1971-10-12) (66 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն
ԱշակերտներOlga Zosymovych?
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սեգալը ծնվել է 1905 թվականի հունիսին Լոմժինսկի նահանգի Օստրով քաղաքում (ժամանակակից Լեհաստանի տարածք) հրեական ընտանիքում։ Հայրը ծառայել է որպես սպասավոր, մայրը՝ դերձակուհի։ 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ընտանիքը վտարվել է երկրի խորքը և հաստատվել Վորոնեժում։ 1920 թվականին Ա. Սեգալը միացել է կոմերիտմիությանը, 1920-1923 թվականներին զբաղվել է կազմակերպչական և քարոզչական աշխատանքով Ռուսաստանի երիտասարդների կոմունիստական միության Վորոնեժի քաղաքային կազմակերպությունում։ 192 թվականին կոմերիտմիության մարզային կոմիտեի գործուղման ժամանակ մեկնել է Լենինգրադ և ընդունվել ՎԽՈՒՏԵԻՆ։ 1929 թվականին ավարտել է ինստիտուտը նկարիչ-գեղանկարչի կոչումով․ դիպլոմային աշխատանքը եղել է «МОБ» նկարը (ըստ Սինկլերի)[1]։

1930-1932 թվականներին սովորել է ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1932 թվականին նա սկսել է դասավանդել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որը տևել է մինչև 1971 թվականը։ Միևնույն ժամանակ՝ 1930-1933 թվականներին, աշխատել է որպես նկարիչ Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում։ Մասնակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի երիտասարդական միավորման ցուցահանդեսներին 1920-ականների վերջից։ Աշխատել է որպես թատերական նկարիչ և հաստոցային նկարիչ։ 1932 թվականին դարձել Է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ նկարչության բաժնում։ Նույն տարվանից որպես նկարիչ մասնակցել է Նկարիչների միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ 1937-1947 թվականներին եղել է Ի. Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի դեկան։

1942 թվականի փետրվարին պաշարված Լենինգրադից ինստիտուտի հետ տարհանվել է Սամարղանդ։ 1942 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով արվեստագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Պատերազմից հետո աշխատել է հիմնականում հաստոցային գեղանկարչության բնագավառում։ Ստեղծել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ, լանդշաֆտներ։ Ա. Սեգալի ստեղծած հաստոցային գեղանկարչության ստեղծագործություններից են՝ «Ռադիշչևի հարցաքննությունը» (1939), «Օյաշյան գյուղացիների ապստամբությունը», «Ի. Ստալինի դիմանկարը», «Ռազմածովային նախարար Կուզնեցովի դիմանկարը» (բոլորը 1947), «Տոկսովոյի շրջակայքը»[2] (1950), «Խորհրդային իշխանության առաջին դեկրետը»[3] (1951), «Զագորսկ» (1953), «Գրող Ն. Նիկիտինի դիմանկարը»[2] (1955), «Արվեստ ժողովրդին (Էրմիտաժ)»[4][5] (1960), «Առաջին քայլերը»[6] (1967) և այլն։ Թատերական և դեկորատիվ արվեստի բնագավառում Ա. Սեգալը ստեղծել է դեկորացիաների և տարազների էսքիզներ Լենինգրադի թատրոնների ավելի քան 30 ներկայացումերի համար, այդ թվում՝ «Ապստամբություն», «Փոթորիկ», «Արքայազն Մստիսլավ Անվեհեր», «Ինչի համար կգնաս, այն էլ կգտնես», «Պանդոկապանուհին», «Երկու տիրոջ ծառա», «Շունը դեզի վրա» և այլն։

Մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինգրադում։

Ալեքսանդր Սեգալի գործերը գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Եղբայրը եղել է մաթեմատիկոս Բենսիոն Սեգալը։

Աշակերտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.31.
  2. 2,0 2,1 Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.22.
  3. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.19.
  4. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.37.
  5. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с. 74.
  6. Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.50.

Աղբյուրներ խմբագրել

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л։ Лениздат, 1951. — с.19.
  • Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников. // Смена, 1954, 18 декабря.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.22.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1961. — с.37.
  • Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М։ Советский художник, 1960. — с. 74.
  • Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М։ Министерство культуры РСФСР, 1967. — с.50.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.357, 358, 363, 369, 388, 393. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.31.