Ալեքսանդր Վլադիմիչի Ռևվա (ուկրաիներեն՝ Олександр Володимирович Ревва; սեպտեմբերի 10, 1974(1974-09-10), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս շոումեն, կատակերգական դերասան, հաղորդավար, երգիչ։ ՈւՀԱ–յի «Արևից հոգնած» թիմի խաղացող։ «Comedy Club» հումորիստական շոուի ռեզիդենտ։

Ալեքսանդր Ռևվա
ռուս.՝ Александр Владимирович Ревва
ուկրաիներեն՝ Олександр Володимирович Ревва
Ծնվել էսեպտեմբերի 10, 1974(1974-09-10) (49 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունDonetsk State University of Management?
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հաղորդավար, երգիչ, կատակերգու, շոումեն, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, ՈՒՀԱ-ի խաղացող և սցենարիստ
Ժանրերկատակերգություն, ռուսական փոփ-երաժշտություն, EDM, Ֆանկ և ռոք
Պարգևներ և մրցանակներ
revva.ru

Որպես երգիչ հանդես է գալիս «Արտուր Պիռոժկով» կեղծանվան տակ։ Որպես երաժիշտ հայտնի է դարձել «Зацепила» երգի թողարկումից հետո։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 10–ին Դոնեցկում։ «Մինչև բոլորը տանն են» հաղորդման ժամանակ նրա խոսքերի համաձայն՝ Ռևվա ազգանունը մտածված է։ Նրա նախնիները, որոնք ապրում էին Էստոնիայում և ունեին Էռվա ազգանունը[1], տեղափոխվել են Ուկրաինա, որտեղ փոխել են ազգանունը Ռևվայի։ Մանուկ հասակում նրան ընկերները կանչում էին «Рёва-корова» (ռուս.՝ Ռյովա–կով)[2]։

1995 թվականին դարձել է Դոնեցկից ՈւՀԱ–յի թիմի անդամ[3], իսկ 2000 թվականից՝ ՈւՀԱ–յի «Արևից հոգնած» թիմի անդամ։ 2006–ից մինչև 2013 թվական եղել է մոսկովյան «Comedy Club»–ի ռեզիդենտ[4], իսկ 2015–ին վերադարձել է հեռուստահաղորդում։ «Comedy Club»–ում հանդես է գալիս Տիմուր Բատրուտդինովի, Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի, Գարիկ Խառլամովի հետ։

Անդրեյ Ռոժկովի հետ միասին եղել է ՆՏՎ հեռուստաալիքի «Դու ծիծաղելի ես» շոուի հաղորդավարը՝ Արտուր Պիռոժկով կեղծանվան տակ։

2010 թվականի դեկտեմբերի 25–ին կայացել է Դմիտրի Օռլինսկու և Ալեքսանդր Ռևվայի «Spaghetteria» նախագծի բացումը[5]։

2013 թվականի մարտի 3–ից մինչև մայիսի 26 եղել է Առաջին ալիքի «Один в один!» հաղորդման ժյուրիի կազմում[6]։ 2013 թվականի նոյեմբերի 3–ից մինչև 2014 թվականի հունվարի 26՝ նույնպես Առաջին ալիքով, եղել է «Կրկնի՛ր» շոուի հաղորդավար։

2014 թվականից նա «Կոլոբանգա» անիմացիոն սերիալի պրոդյուսերն է։ Այն նկարահանվում է Օրսկ քաղաքում[7][8]։ 2015 թվականի հոկտեմբերի 19–ին կայացել է նախագծի պրեմիերան ՍՏՍ հեռուստաալիքով։

2016 թվականին նկարահանվել է Տիմատիի «Մագա» տեսահոլովակում։

2017 թվականի դեկտեմբերին դարձել է «Орёл и решка» թրեվել շոուի «աստղային» հաղորդավար։

2018 թվականի մայիսից նկարահանվում է «Բիլայն» բրենդի գովազդային տեսահոլովակներում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է 2007 թվականի ապրիլից։ Կնոջ անունը Անժելիկա է։ Երկու դստրեր ունի՝ Ալիսա և Ամելի[10]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2015՝ «Любовь»

Մինի ալբոմներ խմբագրել

  • 2020՝ «Давай» «EP»

Սինգլներ խմբագրել

  • 2009՝ «Пэрэдайс»
  • 2010՝ «Революция»
  • 2011՝ «Плачь, детка»
  • 2012՝ «Я не умею танцевать»
  • 2012՝ «Красивая песня»
  • 2013՝ «Я-Звезда»
  • 2014՝ «Luna»
  • 2014՝ «Не плачь, девчонка»
  • 2015՝ «На лету лето»
  • 2016՝ «Я буду помнить»
  • 2016՝ «#КакЧелентано»
  • 2017՝ «Либо Любовь»
  • 2018՝ «Я не Андрей»
  • 2018՝ «Чика»
  • 2018՝ «Запутался»
  • 2019՝ «Моя Богиня»
  • 2019՝ «Зацепила»
  • 2019՝ «Алкоголичка»
  • 2019՝ «Она решила сдаться»

Տեսահոլովակներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Ռեժիսոր Ալբոմ
2009 «Пэрэдайс» Դմիտրի Մենյալին Любовь
2010 «Революция» Յուրի Բարդաշ առանց ալբոմի
2011 «Плачь, детка» Դմիտրի Մենյալին Любовь
2012 «Красивая песня»
2013 «Я-Звезда!»
2014 «Luna» Ալեքսանդր Ռևվա, Բերնարդ Սալզման
«Не плачь, девчонка» Դմիտրի Մենյալին
2015 «Любовь»
«На лету лето»
2016 «Я буду помнить» Ալան Բադոեվ
«#КакЧелентано» Sergey Gray
2017 «Либо любовь»
2018 «Чика» Ալեքսեյ Գոլուբեյ
«Запутался» Ալան Բադոեվ
2019 «Моя богиня» Sergey Gray
«Зацепила»
«Алкоголичка»
«Она решила сдаться» Sergey Gray, Ալեքսանդր Ռևվա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лучше всех! Выпуск от 12.11.2017» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Телепрограмма «Правда 24»: Ревва-корова
  3. «Мама Александра Реввы: Деньги и «Комеди Клаб» испортили моего сына!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Կաղապար:Неавторитетный источник
  4. Артем Гусятинский. (2013 թ․ օգոստոսի 7). «РЕВВАлюционный» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Анна Тюрина (2011 թ․ հունվարի 19). ««Спагеттерия»: детище Александра Реввы». Ваш досуг. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  6. «Один в один» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  7. Александр Ревва стал продюсером мультсериала «Колобанга»
  8. «Продюсер сериала «Колобанга» Александр Ревва на «Мультимире»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Гиги за шаги» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  10. «Фан-сайт резидента Comedy Club Александра «А» Реввы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռևվա» հոդվածին։