Ալեքսանդր Իվանովիչ Պոլեժաև (ռուս.՝ Александр Иванович Полежаев, օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1804[1], Ռուզաևկա, Insarsky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 16 (28), 1838, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ։

Ալեքսանդր Պոլեժաև
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1804[1]
ԾննդավայրՌուզաևկա, Insarsky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 16 (28), 1838 (33 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանQ4416001?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
 Aleksandr Polezhajev Վիքիպահեստում

Եղել է կալվածատիրոջ և ճորտուհու որդի։ Մոսկվայի համալսարանն ավարտելուց (1826) հետո Նիկոլայ I–ի կարգադրությամբ զինվորության է ուղարկվել՝ «Սաշկա» պոեմում ինքնակալության դեմ երգիծական սուր հարձակումների համար, և մինչե կյանքի վերջը մնացել շարքային զինծառայող։ Ժամանակակիցները (այդ թվում՝ Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով) նրա ողբերգական ճակատագիրն ընկալել են որպես դեկաբրիստների շարժումը ճնշելու և ռեակցիայի ուժեղանալու հետևանք։ Պոլեժաևի մի շարք քնարական բանաստեղծություններ («Գերի իրոկեզի երգը, «Խեղդվող լողորդի երգը», «Զայրույթ» և այլն) արտահայտում են բողոք «ճնշողների աշխարհի տիրակալների» դեմ։ 1829-1833 մասնակցել է Հյուսիսային Կովկասում, ռազմական գործողություններին, որոնց արտացոլումն են «Էրփելի» (1830) և «Չիր Ցուրտ» (1832) պոեմները։ Պոլեժաևի արձաններ են կանգնեցված Սարանսկում (1940) և Գրոզնիում (1950

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118792709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պոլեժաև» հոդվածին։