Ալեքսանդր Վալերեվիչ Պավլովեց (բելառուս․՝ Аляксандр Валер'евіч Паўлавец, օգոստոսի 13, 1996(1996-08-13)[1][2], Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուս), բելառուս ֆուտբոլիստ, «Օրենբուրգ» ակումբի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Վարձակալության իրավունքով հանդես է եկել «Կարմիոտիսա» ակումբում։ Ֆուտբոլիստի որդին Վալերիա Պավլովեցն է։

Ալեքսանդր Պավլովեց
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1996(1996-08-13)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուս
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ[3]
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Բորիսովի անվան մանկապատանեկան սպորտային դպրոց-2-ի սան է, առաջին մարզիչը Միխայիլ Լեոնիդովիչ Բիկովն էր։ 2013 թվականից հանդես է եկել տեղի ԲԱՏԷ-ի կազմում։ 2014 թվականի աշնանը Բորիսովի երիտասարդական թիմի կազմում հանդես է եկել ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում (անցկացրել է 5 մրցախաղ)։

2015 թվականի մարտին վարձակալությամբ տրվել է «Տորպեդո ԲելԱԶ»-ին[4]։ Սկզբում հանդես է եկել ժոդինցների պահեստայինների թիմում, իսկ սեպտեմբերին կարողացել է մնալ հիմնական կազմում՝ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Մրցաշրջանի ավարտից հետո լիարժեք պայմանագիր է ստորագրել «Տորպեդո ԲելԱԶ» ակումբի հետ[5], որի կազմում դարձել է 2016 թվականի Բելառուսի գավաթի գավաթակիր (անցկացրել է 5 խաղ)[6]։

2016 թվականի հուլիսի վերջերին վարձակալության իրավունքով խաղացել է Գորդենսկի «Նեման» ակումբում[7]։ Թիմի կազմում դարձել է հիմնական կենտրոնային պաշտպան։ Մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է Ժոդինո[8]։ 2017 թվականի մրցաշրջանին մնացել է «Տորպեդո ԲելԱԶ» ակումբի կազմում։ Նոյեմբերին երկամյա պայմանագիր է ստորագրել[9]։ 2018 թվականի օգոստոսին ժոդինցիների հետ կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր[10]։

2019 թվականի հունվարին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Դինամո Բրեստ» ակումբ[11]։ Նրանց հետ դարձել է 2019 թվականի Բելառուսի չեմպիոն և 2020 թվականի Բելառուսի սուպերգավաթի գավաթակիր։ Նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ որակավորման երրորդ փուլում 28 րոպե խաղալով Թել Ավիվի «Մաքքաբիի» դեմ։ Բրեստի ակումբի կազմում Պավլովեցն անցկացրել է 51 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2020 թվականի հոկտեմբերի 14-ին պայմանագիր է ստորագրել ՌՊԼ «Ռոստով» ակումբի հետ[12], որտեղ հաճախ մնացել է պահեստայինի նստարանին։

2021 թվականի հուլիսին վարձակալությամբ տրվել է ուկրանական «Կոլոս» ակումբին[13]։ Հունիսի 24-ին նորամուտ է ունեցել «Կոլոս» ակումբի կազմում Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում «Վերես» ակումբի դեմ խաղում (0։ 0)՝ դուրս գալով մեկնարկային կազմում[14]։

2022 թվականի ապրիլին վարձակալության է մեկնել Լեհաստանի «Վարտա» ակումբ[15]։ 2022 թվականի ապրիլի 23-ին նորամուտ է ունեցել «Լեհիա» ակումի կազմում[16]։ 2022 թվականի մայիսի վերջերին լքել է ակումբը[17]։

2022 թվականի հունիսի 16-ին «Օրենբուրգ» ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել բելառուս պաշտպանի հետ[18]։ Օգոստոսի 7-ին նորամուտ է ունեցել 2022/23 թվականի ՌՊԼ-ի մրցաշրջանի 4-րդ խաղում, ամբողջ խաղն անցկացրել է իր նախկին թիմի՝ «Ռոստովի» դեմ։ Երկու անգամ աչքի է ընկել Ռուսաստանի գավաթում ևմեկական գոլ խփելով Մոսկվայի «Դինամոյի» և Գրոզնիի «Ախմատի» դարպաս։

2023 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է հունական «Լամիու» ակումբ[19]։ 2023 թվականի հունվարի 26-ին նորամուտ է ունեցել Հունաստանի գավաթի մրցախաղում «Ապոլոն Պարալիմնիու» ակումբի դեմ, որի դարպասը ֆուտբոլիստը խփել է գոլ[20]։ 2023 թվականի հունվարի 30-ին Հունաստանի Սուպերլիգայում կայացել է նորամուտը «Իոնիկոս» ակումբի դեմ խաղում[21]։

2024 թվականի հունվարին ֆուտբոլիստըբ վարձակալության իրավունքով տեղափոխվել է Կիպրոսի «Կարմիոտիսա» ակումբ[22]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Նա հանդես է եկել Բելառուսի մինչև 17 և մինչև 19 տարեկան պատանիների հավաքականներում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նա իր նորամուտը նշել է Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում Սլուցկում Թուրքիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական խաղում[23]։ Համագործակցության գավաթ 2016 թվականի մասնակից (անցկացրել է 3 հանդիպում)։

Բելառուսի առաջին թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2017 թվականի հունիսի 1-ին Շվեյցարիայի հավաքականի հետ ընկերական խաղի շրջանակներում՝ փոխարինելով Ալեքսանդր Սաչիվկոյին 61-րդ րոպեին։

Ձեռքբերումներ խմբագրել

«Տորպեդո ԲելԱԶ»
  • Բելառուսի գավաթի գավաթակիր՝ 2016
«Դինմո» Բրեստ

Վիճակագրություն խմբագրել

Հավաքականի կազմում խմբագրել

Ընդհամենը՝ 8 մրցախաղ, 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 4 պարտություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. https://teams.by/pavlovets-alexandr-valerievich/player-5023/
  4. «Александра Павловца арендовало «Торпедо»-БелАЗ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Александр Павловец перешёл в «Торпедо-БелАЗ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Чумак и компания помогли Торпедо-БеЛАЗ завоевать первый Кубок Беларуси». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  7. «Пятый игрок молодёжной сборной». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. «У 19 игроков "Немана" истекли контракты». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  9. «Павловец и Щербо продолжат выступать за жодинское "Торпедо-БелАЗ"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  10. «Павловец и Аффи продлили контракты с "Торпедо-БелАЗ"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  11. «Александр Павловец подписал контракт с брестским "Динамо"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  12. Сергей Сорокин. «Защитник брестского «Динамо» Павловец перешёл в «Ростов»». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «"Колос" объявил о подписании Павловца». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  14. «VBET Лига. 1-й тур Матч №4» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2021 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «Александр Павловец - игрок познанской "Варты"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
  16. «Польша. "Варта" проиграла "Лехии" в дебютном матче Павловца, который отыграл все 90 минут». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  17. «Александр Павловец покинул "Варту"». football.by (ռուսերեն). 2022 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  18. «Павловец подписал контракт с "Оренбургом"». football.by (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  19. «Έναρξη συνεργασίας με Aliaksandr Paulavets». lamia1964.gr (հունարեն). 2023 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  20. «Александр Павловец отличился голом в дебютном матче за "Ламию"». football.by (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  21. «Lamia vs. Ionikos». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  22. «Защитник сборной Беларуси перешел в бывший клуб Хацкевича». football.by (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 21.
  23. Александр Павловец вернулся из сборной(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պավլովեց» հոդվածին։