Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի

ռուս դերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ

Ալեքսանդր Վասիլևիչ Պանկրատով-Չոռնի (ռուսերեն՝ Александр Васильевич Панкратов-Чёрный, իրական ազգանունը` Գուզև (Гузев)[4], ծնվ. 1949 թ. հունիսի 28, Կոնյովո, Ալթայի երկրամաս, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009 թ.)[5]:

Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի
Ծնվել էհունիսի 28, 1949(1949-06-28) (74 տարեկան)
ԾննդավայրՊանկրուշիխինսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1976)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հաղորդավար, բանաստեղծ, հեռուստատեսային դերասան, հեռուստահաղորդավար և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Վերոնիկա Իզոտովա
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ[3]
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[1] Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[2]
և Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին ծագումով 1920-ական թվականներին Ալթայի երկրամաս աքսորված կազակական ընտանիքից է[6]։ Ծնվել է Ալթայի երկրամասի Պանկրուշիխայի շրջանի Կոնյովո գյուղում։ Նրա հայրը մահացել է 1952 թվականին։ Չորս երեխաներին մեծացրել է մայրը։

1968 թվականին Ալեքսանդրն ավարտել է Գորկու թատերական ուսումնարանը և մինչ 1971 թվականն աշխատել է Պենզայի դրամատիկական թատրոնում։ 1976 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ Չոռնի վերջածանցն իր ազգանվանը ավելացրել է, որպեսզի տարբերվի իր ուսանողական ընկերոջից` սցենարիստ և ռեժիսոր Ալեքսանդր Պանկրատովից։

1980-1990-ական թվականներին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ 1997 թվականին ՍՏՍ հեռուստաընկերությունում վարել է «Բալդա» հաղորդումը[7][8]։ 1996 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն։ Արժանացել է մի շարք գրական մրցանակների։ ՌԴ գրողների միության անդամ է։

Անձնական կյանքը խմբագրել

Առաջին կինը դերասանուհի Իրինա Սեմիկլետովան էր։ Ներկայումս ամուսնացած է կինոգետ Յուլիա Մոնախովայի հետ։ Որդին` Վլադիմիր Պանկրատովը, դերասան է։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1979 Մեծահասակ որդին Взрослый сын
1982 Կոմս Նևզորովի արկածները Похождения графа Невзорова
1985 Գեղեցկության սրահ Салон красоты
1990 «Նիպպել» համակարգը Система «Ниппель»

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1978 Սիբիրիադա Сибириада Սաշկա
1983 Մենք ջազից ենք Мы из джаза Ստեփան Գրուշկո
1984 Գործիր ըստ իրադրության Действуй по обстановке! Գեորգի Պետրենկո
1984 Դաժան ռոմանս Жестокий романс Իվան Սեմյոնովսկի
1984 Եվ ահա եկավ Բումբոն И вот пришёл Бумбо… Ահմետ
1984 Հնարավորություն Шанс միլիցիոներ
1985 Գումարտակները խնդրում են կրակ Батальоны просят огня մայոր
1985 Ճակատամարտ Մոսկվայի համար Битва за Москву կապիտան Կիյաշկո
1985 Ձմեռային երեկո Գագրայում Зимний вечер в Гаграх Արկադի Գրաչյով
1985 Իմացիր մերոնց Знай наших! Ժորա
1986 Սուրհանդակը Курьер Ստեփան Աֆանասևիչ
1986 Պիտանի մարդիկ Нужные люди Իգոր Ալեքսանդրովիչ
1986 Վիրավորանք Обида վարորդ
1986 Առիթ Повод Շատունով
1986 Ես քեզ ատում եմ Я тебя ненавижу Յուլիկ
1987 Որտե՞ղ է գտնվում սոխառեհը Где находится нофелет? Գենադի
1987 Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար Забытая мелодия для флейты Սաշա
1988 Արտիստուհին Գրիբովից Артистка из Грибова Տուլին
1988 Սպիտակ ոսկոր - Հրանտ
1988 Ու՞մ հետ է ամուսնացած երգչուհին За кем замужем певица? Գենա
1988 Պատահար Ուտինոոզյորսկում Происшествие в Утиноозёрске Եվգենի Ժգուլև
1989 Հանուն հիասքանչ կանանց За прекрасных дам! Վիկտոր
1989 Արևածագից առաջ Перед рассветом Վասկա Շտիր
1989 Ժամագործն ու հավը Часовщик и курица Տարատուտա
1990 Կնամոլը Бабник Գենադի Գնասյուկ
1990 Տաս տարի առանց նամակագրության իրավունքի Десять лет без права переписки Կոլյա
1990 Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար Испанская актриса для русского министра կոոպերատիվի նախագահ
1991 Մահվան քարավանը Караван смерти Իվան Մարին
1991 Կիկս Кикс Լեոնիդ
1991 Ավետյաց երկինքներ Небеса обетованные Սիդորչուկ
1992 Ռուս եղբայրներ Русские братья Տիշկա Սեմյոնով
1992 Նոր Օդեոն Новый Одеон Սաշա, միլիցիոներ, ձկնորս և այլն
1992 Մատուցողը ոսկե սկուտեղով Официант с золотым подносом բոցման
1992 Երեխա նոյեմբերին Ребёнок к ноябрю «Գրաֆ»
1992 Ոստրեներ Լոզանից Устрицы из Лозанны Ռոման Լեբեդիչկին
1993 Ալֆոնսը Альфонс Ալեքսանդր Ռեբրով
1993 «Սատանայի» պատանդները Заложники «Дьявола» Ժորա
1993 Մրգապաստեղ շոկոլադում Зефир в шоколаде Քսյուշայի հայրը
1993 Թագուհու անձնական կյանքը Личная жизнь королевы արքա
1993 Տրամ-տարարամ, կամ Մեկենիմեկ Трам-тарарам, или Бухты-барахты Դմիտրի Մակարովսկի
1993 Ինձ ցավ պատճառիր Сделай мне больно Սենյա
1996 Անկարողը Импотент Ալեքսանդր
1998 Կիզակետ Горячая точка մայոր Լարին
1998 Դասականը Классик Վիտյոկ
1999 Վերջնագիր Ультиматум «Պագանինի»
1999 Գործակալը մինի-շրջազգեստով Агент в мини-юбке Սաշա
2000 Սուրբ Վալենտինի օրը День святого Валентина Շուրիկ
2001 Սիրուհին Մոսկվայից Любовница из Москвы Սաշա
2001 Խախտվածը Сдвинутый Ալտայսկի
2001 Գաղտնի տեսակցություն Тайное свидание Սաշա
2002 Մուտքը պատուհանից Вход через окно Զունկով
2002 Ժառանգորդը Наследник միլիցիոներ
2003 Կարմիր երկինք. Սև ձյուն Красное небо. Чёрный снег Վախտյորով
2004 Արագիլի թռիչքը կաղամբի դաշտի վրայով Полёт аиста над капустным полем Ժորա
2005 Վարպետը և Մարգարիտան Мастер и Маргарита Ստեփան Լիխոդեև
2005 Վաճառվում է ամառանոց Продаётся дача Ֆեոդոր
2006 Սիրո արարումը Сотворение любви «Թուրք»
2008 Այս երեկո հրեշտակներն արտասվել են Этим вечером ангелы плакали մարզիչ
2009 Հիվանդասենյակ № 6 Палата № 6 Միխայիլ Ավերյանովիչ
2012 Անպետք մարդկանց կղզին Остров ненужных людей Ալբերտ Բիկով
2016 Պատերազմական ժամանակների օրենքներով По законам военного времени Գրիգորի Ֆեդորենկո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kremlin.ru/acts/bank/29526
  2. http://www.kremlin.ru/acts/bank/10836
  3. http://www.kremlin.ru/acts/bank/22224
  4. https://subscribe.ru/group/nash-soyuz/4756414/
  5. «Указ Президента Российской Федерации от 7 июля 2009 года № 783 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации" Панкратову А. В.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Александр Панкратов-Чёрный: «Павел Глоба предсказал, что мы с Игорем Тальковым погибнем одновременно. И действительно, когда застрелили музыканта, я попал в страшную автокатастрофу» на сайте газеты «Факты и комментарии®», 2 июля 2009
  7. Заставка СТС, анонс телеигры «Балда» (1997)
  8. СТС: Формула успеха Արխիվացված 2013-09-23 Wayback Machine Журнал Теле-Спутник, 7(21) июль 1997
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի» հոդվածին։