Ալեքսանդր Մոյզես
Ալեքսանդր Մոյզես (սլովակ.՝ Alexander Moyzes, 4 սեպտեմբերի, 1906, Կլոստեր Կյուխորն, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կլաշտոր պոդ Զնիևոմ, Սլովակիա) – 20 նոյեմբերի, 1984, Բրատիսլավա, Չեխոսլովակիա, ներկայում՝ Սլովակիա), սլովակ երգեհոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր և մանկավարժ[3]։
Ալեքսանդր Մոյզես | |
---|---|
Բնօրինակ անուն | Alexander Moyzes |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1906[1] Kláštor pod Znievom, Մարտին, Ժիլինայի շրջան |
Երկիր | Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 20, 1984[1] (78 տարեկան) Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2] |
Ժանրեր | սիմֆոնիա և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և համալսարանի դասախոս |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Կոմենսկու անվան համալսարան |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա և Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
Alexander Moyzes Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Մոյզեսը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 4-ին Կլոստեր Կյուխորնում, կոմպոզիտոր և մանկավարժ Միկուլաշ Մոյզեսի (սլովակ.՝ Mikuláš Moyzes, 1872-1944) ընտանիքում։ Սովորել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում։ 1925 թվականին ընդունվել է Պրահայի համալսարան, որտեղ սովորել է երգեհոն, դիրիժորություն ու կոմպոզիցիա. համալսարանում նրա դասախոսների շարքում են եղել Ռուդոլֆ Կարելը, Օտակար Շինը (կոմպոզիցիա), Օտակար Օստրչիլը (դիրիժորություն)։ 1929 թվականին Պրահայի համալսարանում ուսումն ավարտելուց հետո նա վարպետության դասեր է առել Վիտեզսլավ Նովակի մոտ. ավարտել է հաջորդ տարի՝ ստեղծելով իր Նվագախմբի համար ուվերտյուրան։ Հենց Վիտեզսլավ Նովակն է Ալեքսանդր Մոյզեսի ուշադրությունը հրավիրել սլովակյան ազգային երաժշտության վրա, որը հետագայում նրա համար դարձել է ներշնչանքի աղբյուր։
1929 թվականին Ալեքսանդր Մոյզեկը դասավանդել է Բրատիսլավայի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում. 1949 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1965-1971 թվականներին եղել է ռոկտոր։ 1937-1948 թվականներին Մոյզեկը՝ որպես երաժշտական գլխավոր խմբագիր, աշխատել է Բրատիսլավայի ռադիոյում։ 1969-1970 թվականներին նա եղել է Սլովակիայի կոմպոզիտորներին միության նախագահ։ Մամուլում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։ Մշակել է սլովակյան ազգային երգեր, գրել է երաժշտություն թատրոնի ու կինոյի համար։
Ստեղծագործություններ
խմբագրել- Սիմֆոնիա № 1 (1927)
- Սիմֆոնիա № 2 (1932, 2-րդ խմբ.՝ 1941)
- Սիմֆոնիա № 3 (1937)
- Սիմֆոնիա № 4 (1941, 2-րդ խմբ.՝ 1947)
- Սիմֆոնիա № 5 «Թանկագին հոր հիշատակին» (1948)
- Սիմֆոնիա № 6 «Պիոներներ» (1950)
- Սիմֆոնիա № 7 (1957)
- Սիմֆոնիա № 8 (1968-69)
- Սիմֆոնիա № 9 (1971)
- Սիմֆոնիա № 10 (1977-78)
- Սիմֆոնիա № 11
- Սիմֆոնիա № 12
- Սիմֆոնիկ ուվերտյուրա № 1 (1929)
- Սիմֆոնիկ ուվերտյուրա № 2 (1934)
- Դրամատիկական ուվերտյուրա «Նիկոլա Շուգայ» (1934)
- սյուիտ «Ներքև Վագա գետով» (1935-45)
- «Երեք երաժշտական էսքիզ Բրատիսլավայի մասին»
- Սիմֆոնիկ պոեմ «Յանոշեկի ընկերները»
- Սիմֆոնիկ պոեմ «Պարեր Տրոյական հովտից»
- «Փետրվարյան ուվերտյուրա»
- Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ (1939)
- կվինտետ պղնձե փողային գործիքների համար
- լարային կվինտետ
- կվարտետ փայտե փողային գործիքների համար
- պիես դաշնամուրի համար
- բեմական կանտատա «Սվյատոպլուկ» (1935)
- բեմական կանտատա «Ալ արշալույս - նոր գյուղ» (1949)
- կանտատա «Դեմոնտաժ» (1959, երկրորդ խմբ.՝ «Բալադային կանտատա»)
- երգերի շարք «Ճանապարհ» (1932-42)
Պարգևներ
խմբագրել- 1956 – Չեխոսլովակիայի ԽՍՀ Կ. Գոտվալդի անվան պետական մրցանակ (կանտատա Государственная премия ЧССР им. К. Готвальда (кантата «Демонтаж»)
- 1966 – Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #133513637 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ալեքսանդր Մոյզես (ռուս.)
Գրականություն
խմբագրել- Малая советская энциклопедия, 3-е издание. / Главный редактор Б. А. Введенский, Т. 6. — М., БСЭ, 1958. — с. 102.
- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 350 — ISBN 5-85270-033-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մոյզես» հոդվածին։ |