Ալեքսանդր Միլերան
Ալեքսանդր Միլերան (ֆր.՝ Alexandre Millerand, փետրվարի 10, 1859[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 6, 1943[1][2][3], Վերսալ[4]), ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։
Ալեքսանդր Միլերան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | ապրիլի 6, 1943[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ[4] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Michelet, Vanves? |
Մասնագիտություն | պետական գործիչ, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ժան Միլերան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra?, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ, Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Փարիզի մունիցիպալ խորհրդի անդամ և Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Jacques Millerand? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Քաղաքական գործունեությունն սկսել է որպես բուրժուական ռադիկալ։ Համբավ է ձեռք բերել 1880-ական թվականների դատավարություններում՝ գործադուլավոր բանվորների պաշտպանությամբ։ 1890-ական թվականների սկզբից հարել է սոցիալիստական ալիքին՝ ունենալով աջ կողմնորոշում, կողմ էր բարեփոխումների քաղաքականությանը։ 1899 թվականին որպես առևտրի և արդյունաբերության նախարար մտել է Վալդեկ Ռուսոյի կառավարության կազմի մեջ։ 1904 թվականին վտարվել է ֆրանսիական սոցիալիստական կուսակցությունից։ Եղել է հասարակական աշխատանքների և ռազմական նախարար, 1920 թվականին՝ Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար, հակախորհրդային ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ 1920-1924 թվականներին եղել է Ֆրանսիայի նախագահը։ 1924 թվականին, պառլամենտական ընտրություններում ձախերի կարտելի կուսակցությունների հաղթանակից հետո, հարկադրված հեռացել է պաշտոնից և այլևս ակտիվ դեր չի խաղացել երկրի քաղաքական կյանքում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/millerand_alexandre0910r3.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118784021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.legiondhonneur.fr/fr/actualites/les-insignes-de-lordre-de-lelephant-demmanuel-macron-deposes-au-musee/1774/2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 536)։ |