Ալեքսանդր Մանուչարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Մանուչարյան (սեպտեմբերի 25, 1908, Գալաց, Ռումինիա - նոյեմբերի 10, 1979), հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։
Ալեքսանդր Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1908 Գալաց, Ռումինիա |
Մահացել է | նոյեմբերի 10, 1979 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | անասնաբույծ և ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի գիտա-հետազոտական անասնաբուծության ինստիտուտ, ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտ և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958) |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի անասնապահության գիտահետազոտական ինստիտուտում։ 1965 թվականին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, 1965-1975 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ Նա ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ։ Դրա հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ-ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մանուչարյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |