Ալեքսանդր Մանասյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանասյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Հովհաննեսի Մանասյան (նոյեմբերի 20, 1910, Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1995, Իպատովոյի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1955), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ալեքսանդր Մանասյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1910 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 28, 1995 (84 տարեկանում) |
Մահվան վայր | Իպատովոյի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954) և պրոֆեսոր (1955) |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1946 թվականից նույն ինստիտուտի ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են տարբեր կենդանիների հղիության, դրա վրա ազդող ներօրգանիզմային գործոնների, անպտղության հիմնական պատճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին և այլն), սպերմայի մանրէային աղտոտվածության, կաթնագեղձի հիվանդությունների, գաղտնի ընթացող մաստիտների և այլ հարցերի ուսումնասիրություններին[1]։ Առաջարկել է գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներ (ռեֆլեկտոր, ֆիզիոթերապևտիկ, էլեկտրաֆորեզ են) և միջոցներ (բազմանյութ խծուծ, պոլիմերոլ են)։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ԵրկերԽմբագրել
- Անասնաբույժի ուղեցույց, Երևան: Հայաստան, 1967, 215 էջ:
- Անասնաբուժական գինեկոլոգիայի հիմունքները, Երևան: Հայաստան, 1966,164 էջ:
- Անասնաբուժական ծննդագիտության հիմունքները, Երևան: Հայպետգյուղհրատ, 1961, 163 էջ:
- Կովերի և մաքիների արհեստական սերմավորումը, Երևան: Ա. հ., 1960 . 114 էջ:
- Մաստիտների պրոֆիլակտիկան և բուժումը, Երևան, 1959, 135 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Մանասյան, Ալեքսանդր Հովհաննեսի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-17
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։ |