Ալեքսանդր Գևորգյան

հայ քիմիկոս-օրգանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Համբարձումի Գևորգյան (մարտի 25, 1935(1935-03-25)[1], Ճարտար), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1985)։

Ալեքսանդր Գևորգյան
Ծնվել էմարտի 25, 1935(1935-03-25)[1] (89 տարեկան)
Ճարտար
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գևորգյանը ծնվել է 1935 թվականին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1961 թվականներին և 1969 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1974 թվականից՝ բուրավետ նյութերի լաբորատորիայի վարիչ։ 1961-1963 և 1965-1968 թվականներին աշխատել է Պոլիմերների համամիութենական («Նաիրիտին» կից) ԳՀԻ-ում։

Աշխատանքները վերաբերում են քիմիական ռեակցիաների շարժիչ ուժի բացահայտման, գոյացող միջանկյալ մասնիկների հատկություններով դրանց ուղղության կանխատեսման հարցերին։ Առաջարկել է օրգանական ռեակցիաների ուղղության և տարածաքիմիայի առաջին ընդհանրական իոնական-զույգային վարկած։ Հայտնաբերել է a-էֆֆեկտը 1,3-դիօքսնների վերացիկլումը պիրանային միացությունների, մի շարք գերակտիվ կատալիզատորներ և շուրջ երկու տասնյակ բուրավետ նյութեր, որոնցից վարդի իզոօքսիդն արտադրվել և օգտագործվել է Ռուսաստանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6498
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գևորգյան» հոդվածին։