Ալեքսանդր Բրունկո
Ալեքսանդր Վիլենովիչ Բրունկո (ռուս.՝ Александр Виленович Брунько, օգոստոսի 7, 1947, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2006, Նովոշախտինսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գրող, «Զաոզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը։
Ալեքսանդր Բրունկո ռուս.՝ Александр Виленович Брунько | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Александр Виленович Брунько |
Ծնվել է | օգոստոսի 7, 1947 |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2006 |
Վախճանի վայր | Նովոշախտինսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոշախտինսկ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բրունկոն ծնվել է 1947 թվականի օգոստոսի 7-ին Կիևում՝ զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Վիլեն Ալեքսանդրովիչ Բրուբկոն, եղել է նախկին օդաչու, ավարտել է Կուսակցական բարձրագույն դպրոցը, աշխատել որպես լրագրող, եղել Հյուսիսային Կովկասի «Տնտեսական թերթի» հատուկ թղթակիցը[1]։ Հոր աշխատանքի բերումով շրջագայել են ամբողջ երկրով, ապրել Անդրկարպատում, Ուժգորոդում, Սանկտ Պետերբուրգում, Սախալինում, Վլադիվոստոկում։
Դոնի Ռոստով տեղափոխվել են, երբ Բրունկոն սովորում էր 9-րդ դասարանում։ Ընդուվել է Ռոստովի պետական համալսարանի լրագրությա բաժին և առաջին կուրսից անցել զինվորական ծառայության, որն անցել է Բելառուսում։ Բանակից հետո վերականգնվել է համալսարանում, սակայն չի ավարտել այն։ 1975-1976 թվականներին Ալեքսանդր Բրունկոն ապրել է Նախոդկայում, այնուհետև՝ Մագադանում։
1980-ականների սկզբին Բրունկոյի «Սկսկիր նորից», «Համերգ փայտակոչերի վրա» ձեռագիր հավաքածուները ձեռքից ձեռք են անցել Ռոստովում։
Եղել է «Զաօզեռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո)[2]։
Բանաստեղծությունները հրատարակել է «Դոն» և «Դետի Ռա» ամսագրերում[3]։
Բնակվելով Դոնի Ռոստովում՝ կորցրած անձնագրի փոխարեն ներկայացրել է «Դոն» գրական ամսագրի մաշված համարը, որտեղ նրա բանաստեղծությունների ընտրանին ուղեկցվում էր հեղինակի լուսանկարով:Արդյունքում դատապարտվել է «անձնագրային ռեժիմի խախտման համար» և տարվել Բոգատյանովյան բանտ[4]։ Ազատությունից հետո հրատարակել է «Ծերացած սեր» բանաստեղծությունների գիրքը[5]։ 1980-ական թվականների վերջում Ռոստովի հայտնի «Դերասանի տանը» սենյակ է զբաղեցրել։
1989 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը Дон-ТР հեռուստաընկերությամբվրա Ալեքսանդր Բրունկոյի մասին նկարահանել է «Սևագրություն» փաստագրական ֆիլմը[6]։ Ֆիլմը խիստ քննադատության է արժանացել հեռուստատեսային ստուդիայի ղեկավարության կողմից[6]։
1997 թվականին Ալեքսանդր Բրունկոյի մասին նկարահանվել է «Ծանծաղուտներ-բանաստեղծ» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Սվետլանա Ստասենկո)։
Ալեքսանդր Բրունկոն ապրել և աշխատել է Դոնի Ռոստովում։ Վերջին անգամ նրան Դոնի Ռոստովում տեսել են 2006 թվականին։
Մահացել է 2006 թվականին Նովոշախտինսկում[7]։ Թաղված է Բուգուլտաևյան գերեզմանատանը[7]։
Ալեքսանդր Վիլենովիչի Բրունկոյի արխիվը պահպանել է բանաստեղծուհի Տատյանա Կրեշչենսկայան[8]։
Գրքեր
խմբագրել- Брунько А. В. Поседевшая любовь. - Ростов-на-Дону: Ростовское издательство, 1990. - 124 с.
Ժողովածուներ
խմբագրել- Граждане ночи. Неизвестная Россия. В 2 кн. Сост. О. Чугай - М.: Вся Москва, 1990. - 384 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бражкина А. Новые сведения о Саше Брунько // Неофициальный Ростов 1980-1990. - 2009. - 9 мая.
- ↑ Сафронова Е. Братство «бессмертных» // Литературные известия. - 2010. - № 38. - С. 7-8.
- ↑ Александр Брунько. Что же видишь ты, странник? // Дети Ра. - 2006. - № 9.
- ↑ Брунько А. В. Поседевшая любовь. - Ростов-на-Дону: Ростовское издательство, 1990. - 124 с.
- ↑ Белозор, Максим Алексеевич Волшебная страна. - СПб: Красный матрос, 1999. - 158 с. - ISBN 5-7187-0358-2.
- ↑ 6,0 6,1 Пилипенко Г. Александр Брунько: «Черновик» // www.rostovnews.net. - 2013. - 7 авг./
- ↑ 7,0 7,1 Ершов В. Шмотки Брунька(չաշխատող հղում) // /www.poezia.ru. - 2010. - 24 мая.
- ↑ Бражкина А. Заявление Саши Брунько в КГБ с просьбой о выезде из страны // Неизвестный Ростов. - 2009. - 13 июня.