Վիտալի Անատոլևիչ Կալաշնիկով (ռուս.՝ Виталий Анатольевич Калашников, նոյեմբերի 18, 1958(1958-11-18), Խադիժենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 11, 2012(2012-01-11), Դուբնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, «Զաօզեռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը։

Վիտալի Կալաշնիկով
Ծնվել էնոյեմբերի 18, 1958(1958-11-18)
ԾննդավայրԽադիժենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 11, 2012(2012-01-11) (53 տարեկան)
Վախճանի վայրԴուբնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Կենսագրություն

խմբագրել

Վիտալի Կալաշնիկովը ծնվել է 1958 թվականին Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանի Խադիժենսկ քաղաքում։ Ավարտել է Ռոստովի համալսարանի փիլիսոփայության բաժինը։

Ապրել է Դոնի Ռոստովում և Ազովում, որտեղ նա «Զաօզեռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից է (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո

Զբաղվել է ոսկերչական կերամիկայով։ Մոսկվա տեղափոխվելուց հետո Կալաշնիկովը հիմնել է իր արվեստանոցը, որտեղ արտադրված աշխատանքների ցուցահանդեսները կայացել են Ճապոնիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում[1]։

Վիտալի Կալաշնիկովը Գրուշինկայի փառատոնի օրհներգի հեղինակն է[2]։

Կալաշնիկովի սցենարների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր և բեմադրվել պիեսներ։ Կյանքի վերջին տարիներին ապրել և աշխատել է Մոսկվայում։

2012 թվականի հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը փողոցում հարձակվում են Կալաշնիկովի վրա և գիտակցության չգալով հունվարի 11-ին մահացել է Դուբնա քաղաքում։ Թաղված է Նեդվիգովկա (Տենաիս) խուտորի գերեզմանատանը[3]։

2012 թվականի օգոստոսին մարդասպանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման[4]։

  • Виталий. Стихотворения. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1989. — 95 с. — ISBN 5-7509-1240-X
  • Примерно так. Стихи. — Ростов-на-Дону: «Книга», 1999 — 64 с.
  • Стихи, которые очень нравятся Бакшутову, Давыдову и Маше. — Б.м., 2000
  • Ювенильный романс: Избранные стихотворения. — Москва, 2007. — 204 с. ISBN 978-5-85646-155-7.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել