Վլադիմիր Երշով
Վլադիմիր Դանիլովիչ Երշով (ռուս.՝ Влади́мир Дани́лович Ершо́в, հուլիսի 1, 1949, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2018, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս գրող, «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը[1]։
Վլադիմիր Երշով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1949 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 2018 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և նկարիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիր Երշովը ծնվել է 1949 թվականին Դոնի Ռոստովում։ Հայրը եղել է ռազմածովային սպա, երկրորդ կարգի կապիտան։ Կոլա քաղաքի ատոմակայանի կառուցման ժամանակ աշխատել է սարքակարգորդ, Դոնի Ռոստովի գործարանում՝ ֆրեզող բանվոր, Մոսկվայում եղել է շինարար, Դոնում և Մուրմանսկում՝ նավաստի, երիտասարդական թերթում՝ նկարիչ, Ռոստովի երիտասարդական թատրոնում՝ նկարիչ-ձևավորող, Տանաիսի հնագիտական պեղումների աշխատող։ Ապրում է Դոնի Ռոստովում և Տանաիսում [2], որտեղ հանդես է գալիս որպես «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո)[3]։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Արտաքին պատկերներ | |
---|---|
Վլադիմիր Դանիլովիչ Երշով, լուսանկար |
1990 թվականին Ռոստիզդատը հրապարակեց «զաօզյորականների» «Ռոստովի ժամանակ» բանաստեղծությունների այս պահին միակ հավաքածուն, որը հարավռուսական անդերգրաունդ պոեզիայի ստեղծման առաջին փորձերից էր[4]:
Վլադիմիր Դանիլովիչ Երշովը սկսեց հրատարակվել 1968 թվականից։ Հրապարակվել է Մուրմանսկի, Արխանգելսկի, Դոնի Ռոստովի թերթերում, կենտրոնական մամուլում[1] (այդ թվում «Մի կաթիլ լույս» բանաստեղծական ժողովածուն[1]) «Ռոստովի ժամանակ» հավաքածուում, «Դոն» ամսագրում, «Տապան», «Հարավային աստղ» ալմանախներում և այլ հրատարակություններում։ 2008 թվականին հրատարակվել և լույս է տեսել Երշովի «Соло на клаксоне» բանաստեղծությունների ժողովածուն. հրատարակվում է «Поэзия. Ру» կայքում։ Որպես նկարիչ-կերամիստ, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների հայրենիքում և արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Չեխիայի, Ճապոնիայի թանգարաններում և աշխարհի մասնավոր հավաքածուներում։
Անձնական կյանք խմբագրել
Ունի երկու դուստր[2]։ Ապրում է Դոնի Ռոստովում։
Պարգև խմբագրել
Պարգևատրվել է «Ռուսական սուզանավային ուժերի հարյուրամյակ» մեդալով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «ЕРШОВ Владимир Данилович — художник.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-20-ին։ Վերցված է 2017-10-13
- ↑ 2,0 2,1 Ершов Владимир Данилович.
- ↑ Сафронова Е. Братство «бессмертных» // Литературные известия. - 2010. - № 38. - С. 7-8.
- ↑ «Владимир Ершов. «Заозёрная школа поэзии». Леонид Малкин 2008-11-14»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-27-ին։ Վերցված է 2017-10-13
Արտաքին հղումներ խմբագրել
- Владимир Ершов. Заозёрная школа поэзии. Archived 2010-11-27 at the Wayback Machine.
- Болдино
- В пылу полуночных безумств…
- «Капля света», стихи Archived 2014-02-20 at the Wayback Machine.