Ալեքսանդր Միկուլին
Միկուլին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (ծնված 1895 թվական), ավիացիոն շարժիչների բնագավառի խորհրդային կոնստրուկտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1940)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Ալեքսանդր Ալեքսանդրի Միկուլին Микулин, Александр, Александрович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1895 փետրվարի 2 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | մայիսի 13, 1985 | (տարիքը 90)
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Ռուս |
Կրթություն | Մոսկվայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ավիացիոն կոնստրուկտոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Պատվո նշան» շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Մարտական ծառայությունների» մեդալ |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
1929 թվականին մշակել է ԱՄ-34 շարժիչի Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Միկուլին նախագիծը։ Շարժիչը տեղակայվել է ԱՆՏ- 25 ինքնաթիռներում, որոնցով 1937 թ.-ին Վ․ Պ․ Չկալովը և Մ․ Մ․ Գրոմովը Հյուսիսային բևեռով երկարատև անվայրէջք թռիչք կատարեցին դեպի ԱՄՆ։ 1939 թվականին, Միկուլինի ղեկավարությամբ ստեղծված ԱՄ-35Ա շարժիչը տեղակայվել է ՄԻԳ կործանիչներում։ Հայրենական մեծ պատերազմի (1941—1945) տարիներին Միկուլինը ղեկավարել է ԱՄ-38 և ԱՄ-38Ֆ հզոր շարժիչների ստեղծման աշխատանքները։ 1943 թվականից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր։ Մշակել է հայրենական առաջին տուրբակոմպրեսորը և փոփոխական քայլի պտուտակը։ Ետպատերազմյան տարիներին Միկուլինի գլխավորությամբ ստեղծվել են մի շարք տուրբառեակտիվ շարժիչներ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943, 1946 թվականներին)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 550)։ ![]() |