Ալեքսանդր Բարդ (մարտի 17, 1961(1961-03-17)[1], Մուտալա համայնք, Էստերգյոտլանդ, Շվեդիա), շվեդ երգահան, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, սոցիոլոգ, Շվեդական ամենախոշոր ինտերնետ–կազմակերպություններից մեկի սեփականանատերը։ Army of Lovers, Vacuum, BWO, Alcazar, Gravitonas նախագծերի մասնակիցը։

Ալեքսանդր Բարդ
Ի ծնե անունշվեդ.՝ Bengt Magnus Bard
Ծնվել էմարտի 17, 1961(1961-03-17)[1] (63 տարեկան)
Մուտալա համայնք, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ, էլեկտրոնային երաժշտություն և եվրոդենս
Մասնագիտություներգիչ, տնտեսագետ, կոմպոզիտոր, սոցիոլոգ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, փիլիսոփա, ակնարկագիր և քաղաքական գործիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունՍտոկհոլմի տնտեսագիտական դպրոց
ԱնդամակցությունArmy of Lovers?, BWO?, Gravitonas?, Vacuum? և Norell Oson Bard?
 Alexander Bard Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Բարդը լայն ճանաչում է ստացել որպես մասնակից և հեղինակ Army Of Lovers խմբի երգի։ 1996 թվականին, երբ Army Of Lovers–ը կորել էր հորիզոնից և նրա մասնակիցները սկսել էին մոռացության տալ, Բարդը ստեղծեց նոր նախագիծ՝ Vacuum։ 2004 թվականի գարնանը Շվեդիայում դուրս եկավ նոր «Living In A Fantasy» ձայնասկավառակը։ Այդ ժամանակ Ալեքսանդրի խումբը թողարկեց Bodies Without Organs ձայնասկավառակը։ Ներկա պահին Բարդը աշխատում է Gravitonas խմբի հետ։ Այսօր Բարդը Stockholm Records կազմակերպության և ինտերնետ-կազմակերպության սեփականատերներից մեկն է։ Գրել է 3 գիրք սոցիոլոգիայի մասին․«Նետոկրատիա. Նոր իշխող էլիտա և կյանքը կապիտալիզմից հետո», «Новая глобальная империя» և «Kroppsmaskinerna»։ Առաջին երկու գրքերը ունեցել են մեծ հաջողություններ Եվրոպայում և Ամերիկայում։ Վերջին գիրքը դուրս է եկել վերջերս և ակնկալում է անգլերեն թարգմանություն իսկ հետագայում ռուսերեն լեզվով։ Իր առաջին գրքում՝ «Նետոկրատիա» համատեղ գրված Յան Զոդերկվիստի հետ, Ալեքսանդրն առանձնացրեց, նկարագրեց և համակարգեց բավարար տվյալներ նոր սոցիոլոգիայի և քաղաքականության հասկացության մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բարդ» հոդվածին։