Ալեքսանդրու Միտրիցե

ֆուտբոլիստ

Ալեքսանդրու Յոնուց Միտրիցե (ռումիներեն՝ Alexandru Ionuț Mitriță; փետրվարի 8, 1995(1995-02-08)[1][2], Կրայովա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ալեքսանդրու Միտրիցե
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1995(1995-02-08)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Կրայովա, Ռումինիա
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Միտրիցեն ծնունդով Կրայովայից է, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է տեղի «Գազ Մեթան ՉՖՐ Կրայովա» ակումբում՝ 2011 թվականի ապրիլի 9-ին «Արջեշ Պիտեշտիի» դեմ խաղում իր նորամուտը նշելով Լիգա II-ում։ 2011 թվականի ամռանը ակումբը տեղափոխվեց Դրոբետա-Տուրնա-Սևերին, որտեղ սկսեց կոչվել «Գազ Մեթան Սևերին»։

2012 թվականի ամռանը Միտրիցեն պայմանագիր է կնքել Լիգա I-ի «Վիիտորուլ Կոնստանցա» ակումբի հետ[3]։ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 25-ին «Աստրա Ջուրջուի» դեմ խաղում[4]։

2013 թվականի սեպտեմբերին Միտրիցեն «Ստյաուա Բուխարեստ»-ին մեկ տարի ժամկետով վարձակալությամբ է հանձնվել՝ հետագա գնման իրավունքով[5]։ Խաղացել է «Ստյաուայի» մինչև 19 տարեկանների կազմում ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2013/14 մրցաշրջանում։ Հիմնական կազմի կազմում «Ստյաուան» մեկ հանդիպում է անցկացրել Ռումինիայի գավաթի 2013/14 խաղարկությունում։ «Ստյաուան» ցանկանում էր գնել Միտրիցեին, բայց «Վիիտորուլը» չհամաձայնեց առաջարկվող գումարի հետ[4]։

2014 թվականի մայիսի 21-ին «Վիիտորուլ Կոնստանցա»-«Չախլեուլ Պիատրա-Նյամց» խաղում նա խփեց իր առաջին գոլը Լիգա I-ում[4]։

2015 թվականի հուլիսի 14-ին Միտրիցեն տեղափոխվեց իտալական Սերիայի B-ի «Պեսկարա» ակումբ[6][7]։ Մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 800 հազար եվրո[8]։ Իտալիայի ենթա-էլիտար դիվիզիոնում նա իր նորամուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ «Ասկոլիի» դեմ խաղում։ 2016 թվականի ապրիլի 8-ին «Ավելինոյի» դեմ խաղում իր առաջին գոլը խփեց «դելֆինների» կազմում։ 2015/16 մրցաշրջանի արդյունքներով «Պեսկարան» դուրս եկավ Սերիա A: Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում իր նորամուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ «Սասուոլոյի» դեմ խաղում։ 2017 թվականի մայիսի 22-ին «Պալերմոյի» դեմ խաղում իր առաջին գոլը խփեց A Սերիայում[9]։

2017 թվականի հուլիսի 21-ին Միտրիցեն վերադարձավ հայրենիք խաղալու[10]՝ մեկ տարի վարձավճարով մեկնելով «Ունիվերսիտատյա Կրայովա»՝ մարման տարբերակով[11][12][13][14]։ «Կրայովայի» կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 27-ին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի «Միլանի» դեմ խաղում։ 2017 թվականի օգոստոսի 6-ին Լիգա I-ի «Աստրա Ջուրջու»-ի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը «Ունիվերսիտատյա Կրայովա»-ի կազմում[15]։ 2017 թվականի դեկտեմբերին իտալական և ռումինական մամուլը հայտնել էր, որ «ԿՍՈՒ Կրայովան» ստորագրել է Միտրիցեն մշտական հիմունքներով[16][17][18]։ Գործարքը հաստատվել է 2018 թվականի հունվարի 17-ին՝ «Կրայովան» Միտրիցեի համար «Պեսկարայի» վճարել է նախկինում համաձայնեցված 730 հազար եվրո, ինչպես նաև իտալական ակումբը պահպանել է ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերի 15%-ի իրավունքը, ռումինական ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականի ամառը[19][20]։ 2018 թվականի մայիսի 27-ին Ռումինիայի գավաթի 2017/18 խաղարկության եզրափակչում, որում «Կրայովան» 2-0 հաշվով հաղթել է «Հերմանշտադտին», Միտրիցեն դարձել է գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման խաղացող[21]։ 2017/18 մրցաշրջանի փլեյ-օֆֆում տասը խաղում 5 գոլով դարձել է լավագույն ռմբարկու, որի համար ընդգրկվել է Լիգա I-ի փլեյ-օֆֆի խորհրդանշական հավաքականում[22]։ 2018 թվականի հուլիսին Միտրիցեն ընտրվել է «Կրայովայի» ավագ[23]։

2019 թվականի փետրվարի 4-ին Միտրիցեն 8 միլիոն եվրոյով (8,5 միլիոն դոլար)[24][25] տեղափոխվեց MLS-ի «Նյու Յորք Սիթի» ակումբ՝ երկարամյա պայմանագիր կնքելով նշանակված խաղացողի կանոնի վերաբերյալ[26]։ Ամերիկյան լիգայում նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 2-ին «Օռլանդո Սիթիի» դեմ մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում՝ աչքի ընկնելով գոլային փոխանցմամբ[27][28]։ 2019 թվականի մարտի 17-ին «Լոս Անջելես»-ի դեմ խաղում խփել է MLS-ի առաջին գոլը[29][30][31]։ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին «Ատլանտա Յունայթեդի» դեմ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել[32][33]։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Միտրիցեն Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Ահլի» ակումբի կողմից վարձակալվել է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը՝ ժամկետի ավարտին հետգնման տարբերակով[34][35]։ Իր նորամուտը Սաուդյան Պրո-լիգայում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, «Ալ-Վահդայի» դեմ խաղում, նշել է գոլով[36]։ 2021 թվականի օգոստոսին Միտրիցեն խզել էր վարձակալության պայմանագիրը «Ալ Ահլիի» հետ՝ մի քանի ամսվա աշխատավարձը չվճարելու պատճառով[37]։

2021 թվականի օգոստոսի 31-ին Միտրիցեն վարձավճարով միացել է ՊԱՕԿՀունաստանի առաջնության ակումբին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[38][39][40]։ Հունաստանի Սուպերլիգայում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին «Յանինայի ՊԱԶ»-ի դեմ խաղում՝ Երկրորդ խաղակեսում փոխարինելով Շինջի Կագավային։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խմբային փուլի Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը հունական ակումբի կազմում։ Սուպերլիգայում առաջին անգամ գոլ է խփել 2021 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Պանետոլիկոսի» դարպասը։

2022 թվականի հուլիսի 25-ին Միտրիցեն վերադարձել է Սաուդյան Արաբիա՝ վարձավճարով տեղափոխվելով «Ալ Ռաեդ» ակումբ[41]։ «Ալ Ռաեդի» կազմում նորամուտը նշել է 2022 թվականի օգոստոսի 27-ին՝ «Աբհայի» դեմ 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում՝ աչքի ընկնելով գոլային փոխանցմամբ։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին «Ալ-Վահդայի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը «Ալ-Ռաեդի» կազմում։

2023 թվականի ամռանը Միտրիցեն վերադարձել է «Ունիվերսիտատյա Կրայովա՝ կնքելով եռամյա պայմանագիր[42].

Միջազգային կարիերա

խմբագրել

Ռումինիայի հավաքականի կազմում Միտրիցեն իր նորամուտը նշել է 2018 թվականի մարտի 24-ին Իսրայելի հավաքականի հետ ընկերական խաղում[43]։ 2019 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման խաղում խփեց իր առաջին գոլը Ռումինիայի հավաքականի կազմում։

Անձնական տվյալներ

խմբագրել

Ալեքսանդրու Միտրիցեն Դումիտրու Միտրիցեի եղբորորդին է, որը նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ունիվերսիտատյա Կրայովան», «Հերենվեն» և «Ստյաուա Բուխարեստը»[44]։

Ձեռքբերումներ

խմբագրել
Թիմային
  «Ունիվերսիտատյա Կրայովա»
  • Ռումինիայի գավաթակիր՝ 2017/18
Անհատական
  • Լիգա I-ի փլեյ-օֆֆի խորհրդանշական հավաքականի անդամ՝ 2017/18

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային Գավաթ Լիգայի Գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գազ Մեթան Սեվերին 2010–11 Լիգա II 2 0 2 0
2011–12 3 0 0 0 3 0
Ընդհանուր 5 0 0 0 5 0
Վիիտորուլ Կոնստանցա 2012–13 Լիգա I 7 0 0 0 7 0
2013–14 15 1 0 0 15 1
2014–15 27 5 0 0 2 1 29 6
2015–16 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 50 6 0 0 2 1 52 7
Ստյաուա Բուխարեստ 2013–14 Լիգա I 0 0 1 0 0 0 1 0
Պեսկարա 2015–16 Սերիա B 19 1 1 0 20 1
2016–17 Սերիա A 15 1 2 0 17 1
Ընդհանուր 34 2 3 0 37 2
Ունիվերսիտատյա Կրայովա 2017–18 Լիգա I 31 12 5 4 2 0 38 16
2018–19 18 13 1 0 2 0 1 0 22 13
Ընդհանուր 49 25 6 4 4 0 1 0 60 29
Նյու Յորք Սիթի 2019 MLS 30 12 2 1 0 0 32 13
2020 14 4 0 0 3 1 17 5
Ընդհանուր 44 16 2 1 3 1 0 0 49 18
Ալ-Ահլի Սաուդի 2020–21 Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգա 25 4 1 0 3 0 29 4
ՊԱՕԿ 2021–22 Սուպերլիգա 24 1 5 1 9 1 38 3
Ալ-Ռաեդ 2022–23 Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգա 28 6 0 0 28 6
Ունիվերսիտատյա Կրայովա 2023–24 Լիգա I 35 16 3 0 1 0 39 16
Ընդհանուր կարիերայի ընթացքում 294 76 21 6 2 1 22 2 2 0 341 85

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Թիմ Տարի Խաղեր Գոլեր
  Ռումինիա
2018 6 0
2019 5 2
2020 3 0
2021 2 1
2022 2 0
Ընդհամենը 18 3
Գոլերը հավաքականում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Գոլեր Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 12, 2019 «Տորսվոլուր», Տորսհավն, Ֆարերյան կղզիներ   Ֆարերյան կղզիներ 0:2 0:3 Եվրոպայի առաջնություն 2020-ի որակավորում
2. Հոկտեմբերի 15, 2019 «Արենա Նացիոնալե», Բուխարեստ, Ռումինիա   Նորվեգիա 1:0 1:1
3. Հոկտեմբերի 11, 2021 «Ստյաուա», Բուխարեստ, Ռումինիա   Հայաստան 1:0 1:0 Եվրոպայի առաջնություն 2022-ի որակավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Mitriţă a debutat cu dreptul la Viitorul». Informaţia de Severin (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Negocieri dure pentru Mitriţă Jr». Micapi (ռումիներեն). 13 iunie 2014. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  5. Mircea Dominte (03/09/2013). «"Am împrumutat jucătorii pentru un an, cu opţiune de cumpărare pentru fiecare"». Fanatik.ro (ռումիներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  6. «FOTO Alexandru Mitriţă a semnat cu Pescara». Digi Sport (ռումիներեն). 15.07.2015. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  7. «De la Viitorul, la Pescara: Mijlocașul Alexandru Mitriță a fost transferat italienilor pentru 1 milion de euro». B1.ro (ռումիներեն). 15 Iul 2015. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  8. Sara Gerardi (15/07/2015). «Calcio: Ufficiale,il Pescara ingaggia il rumeno Mitrita». Pescara News (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  9. «VIDEO Alexandru Mitriță a reușit primul său gol în Serie A » Execuție fină a fostului jucător de la Viitorul». Gazeta Sporturilor (ռումիներեն). 23 mai 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  10. «Întoarcerea fiului dribbleur: Alexandru Mitriță a revenit acasă!». Universitatea Craiova (ռումիներեն). 21 Iul 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  11. «Calciomercato Pescara, Mitrita in Romania da Mangia». Corriere dello Sport (իտալերեն). 21 luglio 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  12. «O nouă lovitură pentru CS U Craiova! Oltenii au reușit repatrierea lui Mitriță». Digi Sport (ռումիներեն). 19.07.2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Transfer BOMBA reusit de CSU Craiova dupa plecarea lui Ivan: l-a adus pe Mitrita! CSU a adus si un fost jucator la Porto». Sport.ro (ռումիներեն). 20 Iulie 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Transfer de top reusit de CSU Craiova - oficial». Ziare.com (ռումիներեն). 21 Iulie 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  15. «CS Universitatea Craiova - Astra Giurgiu 1-1. Băluţă s-a accidentat». Jurnalul National (ռումիներեն). 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Transfer definitiv: Craiova a dat lovitura! Anunțul făcut în Italia și suma plătită pentru mutare». Digi Sport (ռումիներեն). 12.12.2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  17. Cosmin Staicu, Denis Șchiopu (12 Dec. 2017). «CS U Craiova a dat primul „tun" pe piața transferurilor! Anunțul făcut de presa din Italia». Prosport (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  18. «OFICIAL! Transfer de 700.000 de euro la Craiova! Oltenii dau prima lovitura a iernii». Sport.ro (ռումիներեն). 13 Decembrie 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  19. «Argintul-viu Mitriță a semnat oficial cu Știința până în vara lui 2021!». Universitatea Craiova (ռումիներեն). 17 Ian 2018. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  20. Leila Bolat (17 ian 2018). «Alexandru Mitriţă, contract cu CSU Craiova până în 2021». News.ro (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  21. «Mitrita, omul finalei: "De asta am venit la Craiova, sa castig un trofeu!" Reactia dupa banner-ul afisat in tribune: "S-a ajuns prea departe!" :)». Sport.ro (ռումիներեն). 27 Mai 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  22. «Revista LPF: Echipa play-off». Liga Profesionistă de Fotbal (ռումիներեն). 30.05.2018. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  23. Cosmin Staicu (13 Jul. 2018). «Mitriță, noul căpitan al Craiovei, e optimist înaintea meciului cu CFR Cluj: „Vrem să ne batem pentru acest trofeu". Ce spune despre o posibilă plecare a sa din Bănie». Prosport (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  24. Charles Boehm (2019 թ․ փետրվարի 4). «Official: NYCFC acquire Alexandru Mitrita as club's third Designated Player». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  25. «NYCFC signs Romania star Alexandru Mitrita as Designated Player». ESPN (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  26. «#WelcomeAlexandru | NYCFC Sign Romanian International Alexandru Mitriță». New York City FC (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  27. Mark Booth (2019 թ․ մարտի 2). «Match Recap: Orlando 2-2 NYCFC». New York City FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  28. Ian Quillen (2019 թ․ մարտի 2). «Orlando City SC 2, New York City FC 2 | 2019 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  29. Simreen Kheraj (2019 թ․ մարտի 17). «Match Recap: NYCFC 2-2 LAFC». New York City FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  30. Ian Quillen (2019 թ․ մարտի 2). «Orlando City SC 2, New York City FC 2 | 2019 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  31. «Vela's second goal gives LAFC 2-2 draw at NYCFC». ESPN (անգլերեն). 2019 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  32. Mark Booth (2019 թ․ սեպտեմբերի 25). «Match Recap | NYCFC 4-1 Atlanta United». New York City FC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  33. Jonathan Sigal (2019 թ․ սեպտեմբերի 25). «New York City FC 4, Atlanta United FC 1 | 2019 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  34. «Alexandru Mitriță Joins Al-Ahli on Loan Until 2022». New York City FC (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  35. Jonathan Sigal (2020 թ․ հոկտեմբերի 8). «NYCFC loan forward Alexandru Mitrita to Saudi Arabian club Al-Ahli through January 2022». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  36. Pardeep Cattry (2020 թ․ հոկտեմբերի 23). «NYCFC's Alexandru Mitrita scores golazo in first game on loan at Al-Ahli in Saudi Arabia». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  37. Cornel Popescuu (19-08-2021). «Alexandru Mitriță și-a reziliat contractul cu Al Ahli. Mijlocașul e așteptat la Universitatea Craiova». Prosport (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  38. «Παίκτης του ΠΑΟΚ ο Μιτρίτσα». PAOKFC (հունարեն). 31.08.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  39. «Alexandru Mitriță Joins PAOK On Loan». New York City FC (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  40. «New York City FC loan Alexandru Mitrita to Greek club PAOK FC». MLSsoccer.com (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. «Silviu Lung jr și Alexandru Mitriță, prezentați la Al Raed » Vor fi antrenați de Marius Șumudică». Gazeta Sporturilor (ռումիներեն). 25 iulie 2022. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  42. «Alexandru Mitriță a semnat cu Universitatea Craiova: "Am fost foarte aproape să vin de anul trecut"». Digi Sport (ռումիներեն). 01.06.2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  43. «Mutări excelente făcute de Contra! Super goluri reușite de Stanciu și Țucudean». Digi Sport (ռումիներեն). 24.03.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  44. Mircea Oglindoiu (13 Oct. 2011). «Mitriță vrea în Portugalia cu U17! „Sper să conving"». Liga 2 (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրու Միտրիցե» հոդվածին։